ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե կառավարությունը կանգնի արբիտրաժում՝ փոխհատուցման խնդրի առջև, ապա խոսքը 400 մլն դոլարից ավել գումարի մասին կգնա. տնտեսագետ 08/20/2019 19:15 | Հարցազրույց
Միանշանակ մենք արդեն ունենք ներդրումային վարկանիշի վրա բավական մեծ բացասական հետք և դրա դեմ պայքարելու, այդ բացասական հետքը վերացնելու համար, կարծում եմ, տարիներ են պետք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։ Վերջինիս հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում ՀՀ ներդրումային դաշտի վրա ակնկալվող ազդեցությունից, ինչպես նաև արբիտրաժային գործողություններից։
Ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի չշահագործումը Հայաստանի ներդրումային դաշտի վրա։
Ամուլսարի հանքի չշահագործումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա մեր ներդրումային վարկանիշի վրա և դա պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ Ամուլսարի հանքի ներդրումային ծրագիրն արդեն գործող ծրագիր է , ուստի հանքի չշահագործումն իրենից ենթադրում է օտարերկրյա ուղղակի գործող ներդրումային ծրագրի կասեցում։ Այսինքն՝ մեր կառավարությունն օտարերկրյա ներդրողի համար նախադեպ կստեղծի, որ իրենց գործող ներդրումային ծրագիրը նույնպես պարունակում է ինչ-որ պահից կասեցվելու ռիսկ։ Այսինքն` այս դեպքում ներդրողի կատարած բոլոր ծախսերն անարդյունավետ կլինեն։
Հանքի շահագործման դեպքում ներդրումային դաշտի վրա բացասական հետք չի՞ մնա։
Ամուլսարի հանքի հետ կապված այս տարիների վերջին զարգացումները մեր ներդրումային վարկանիշի վրա արդեն ունեցել են բացասական ազդեցություն։ Չնայած երեկ երեկոյան կառավարության ղեկավարն ըստ էության արձանագրեց, որ հանքի շահագործումը կշարունակվի, այնուամենայնիվ մեր ներդրումային վարկանիշի վրա առկա բացասական ազդեցությունը չի մեղմվում։ Դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ մեկ տարի առաջ նոր իշխանությունները բավական մեծ շտապողականություն դրսևորեցին և կասեցրեցին գործող ներդրումային նախագիծը։ Ընդ որում հիշեցնեմ՝ գործ ունենք միջազգայնորեն ընկալելի կազմակերպության հետ։ Ցանկացած խոշոր օտարերկրյա ներդրող, երբ ներդրումային ուսումնասիրություններ է կատարում այս կամ այն երկրում, աչքից չի կարող վրիպել այն հանգամանքը, որ նմանատիպ ընկալելի կազմակերպության հետ կապված կառավարությունն ունի բացասական նախադեպ։
Այնուամենայնիվ, եթե հանքը չշահագործվի և երկիրը կանգնի արբիտրաժի առջև, արդյոք կա՞ն հաշվարկված թվեր, թե որքան կկազմի փոխհատուցումը։
Արբիտրաժի հետ կապված փոխհատուցման հստակ թիվ այս պահին չենք կարող ասել։ Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ գործով, ինչ մեղադրանքով այն կլինի, և ընկերությունն ինչ փոխհատուցում կպահանջի երկրից։ Հստակ է մի բան, որ «Լիդիան Արմենիա»-ն իր գործունեության սկզբից ի վեր ավելի քան 400 մլն դոլարի ուղղակի ներդրում է կատարել։ Չխոսենք սարքավորումների, տեխնիկայի հետ կապված անուղղակի ներդրումները, որոնք ներկրվել են Հայաստան։ Չնշեմ աշխատողների աշխատավարձերի հետ կապված ծախսերը։ Այսինքն` ավելի քան 400 մլն դոլարի պարտավորություն արդեն փաստացի ունենք։ Այսինքն, եթե մեր կառավարությունը կանգնի արբիտրաժում և փոխհատուցման խնդրի առջև, ապա խոսքը բնականաբար 400 մլն դոլարի մասին չի լինելու, այլ շատ ավելի մեծ գումարի։ Հասկանալի է, որ արբիտրաժի պարագայում կլինեն նաև փոխհատուցման այլ պահանջներ՝ կապված բարոյական վնասի, ընկերության վարկանիշի նկատմամբ ոտնձգության հետ։ Նման դեպքերում պետք է հիշել, որ գործ ունենք միջազգայնորեն ընկալելի, ճանաչելի և հայտնի ընկերության հետ, որի համար ցանկացած գործի հաջողել և չհաջողելը հարված է հասցնում սեփական կազմակերպության միջազգային վարկանշին։ Փաստորեն մեր կառավարությունը ոչ միայն վնասել է սեփական ներդրումային վարկանիշը, այլև որոշակի վնասներ հասցնում նաև ընկերության միջազգային վարկանշին։
Որպես ՀՀ քաղաքացի դե՞մ եք, թե՞ կողմ Ամուլսարի հանքի շահագործմանը։
Կպատասխանեմ որպես տնտեսագետ։ Հայաստանի տնտեսության համար պոտենցիալ հիմնական ուղղություններն են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, հանքարդյունաբերությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների պարագայում, որքան էլ ցանկանանք զարգացնել այդ ուղղությունը, մասսայականացնել, այնուամենայնիվ մեր բնակչության նույնիսկ կեսը չի կարող տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր մակարդակի գիտության և գիտելիքի կրողը լինել։ Ըստ էության, որքան էլ ճյուղը զարգացած լինի և մեր ՀՆԱ-ի մեջ մեծ մասնաբաժին կազմի, շատ փոքր տոկոսով մարդիկ են դրանով զբաղվելու և ունենալու կայուն եկամուտ։ Այսինքն` մեզ նման տնտեսությունների համար պետք է զարգացնել այնպիսի ուղղություններ, որոնք մասսայական աշխատանքի և զբաղվածության հարց կլուծեն։ Այս պարագայում հանքարդյունաբերությունը լավագույն լուծումն է։ Անկախ երկրից և հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունից, այն հանդիսանում է մարդու միջամտությունը բնությանը, ինչը չենք կարող հերքել։ Միջամտությունը մնում է միջամտություն, որն ունի բնապահպանական բազմաթիվ ռիսկեր։ Եթե այդ ռիսկերը կառավարելի են և հնարավոր է իրականացել դրանց նկատմամբ վերահսկողություն, ապա պետք չէ վախենալ և խուսափել։ Կառավարությունը պետք է բնապահպանական բարձր պահանջները դնի ցանկացած կազմակերպության առաջ, որը ցանկանում է հանքարդյունաբերությամբ զբաղվել։ Հասկանալի է, որ բնապահպանական այդ չափանիշները ենթադրում են լրացուցիչ ծախսեր այդ ընկերության համար։ Սակայն դա արդեն տվյալ ընկերության գործն է։ Այս պարագայում «Լիդիան»-ը պատրաստակամություն հայտնել է իրականացնելու մեղմման միջոցները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ