ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարի հարցը վերաբերում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ վտանգի գոտում Սևանա լիճն է 08/20/2019 10:01 | Մեկնաբանություն
Պահանջում եմ, որ այս խիստ կարևոր, պետական, բնապահպանական, համազգային հնչեղություն ստացած հարցը որոշվի հանրաքվեով։ Դա կլինի Ձեր հռչակած ուղիղ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան քայլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում է գրել լուսանկարիչ Էդգար Հարությունյանը։ Նա, անդրադառնալով Ամուլսարի հարցին, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱԼՈՒ, ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ
Հասկանալով հանդերձ, որ Ամուլսարը նախորդներից ժառանգություն մնացած խնդիր է, որը ի զորու չեք լուծելու կամ էլ կաշկանդող հանգամանքներ կան, որ լայն հասարակության համար տեսանելի չեն, պնդում եմ, որ Ամուլսարը հանք չի դառնալու։
Պարո՛ն վարչապետ, դիտեցի Ձեր երկար ու ձիգ ուղիղ եթերը․ թաքուն համոզմունք եմ հայտնում, որ շատ-շատ բաներ չուզենալով կամ ոչ այնքան սրտանց ասացիք, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, Ամուլսարի հետևում կանգնած են անգլիական հանքահեններն արքայազն Չարլզի և Հայաստանում անգլիական թագուհու դեր խաղացող կոնկրետ անձնավորության հովանավորությամբ։ Եվ հասկանալով, ընդունելով, որ Ձեր ռեսուրսները միգուցե չեն բավարարում այդ ամեհի ուժերի դեմ պայքար մղելու, ինչպես նաև համարելով, որ Դուք դեռևս հավատարիմ եք մնում 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսների հեղափոխության սկզբունքներին, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ (ու ոչ միայն ես), որ այս խիստ կարևոր, պետական, բնապահպանական, համազգային հնչեղություն ստացած հարցը որոշվի ՀԱՆՐԱՔՎԵով։
Դա կլինի Ձեր հռչակած ուղիղ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան քայլ։
Եթե հանրաքվե չլինի, ապա, համոզված եղեք, սկզբում՝ տասնյակ, քիչ անց՝ հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիներով, բանուգործ թողած, Ամուլսարում վրան կխփենք ու կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր շուրթերից չի հնչել սույն գրառման վերնագիրը՝ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱԼՈւ։ Հավատացնում եմ, որ դրա համար կան բավարար քաղաքացիական կամք ու հնարավորություններ։ Մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտման համար մեկ տասնամյակ կռիվ տվող վարչապետը հո՞ չի կարող 1000 մարդ գնդակահարել։ Գուցե մասշտաբները տարբեր են, բայց 2011 թվականին նման միջոցներով մի քանի տասնյակ բնապահպաններով փրկեցինք Թռչկանի ջրվեժը։ Կրկնում եմ, գիտեմ, որ մասշտաբները տարբեր են, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։
Պարո՛ն վարչապետ, գուցե այս տարբերակը Ձեզ համար նույնպես լավագույն լուծումը լինի։
Հիմա կհայտնվեն մարդիկ, որ կասեն՝ 1000 մարդ չի գնա ու չի պայքարի Ամուլսարի համար։ Ես կպնդեմ հակառակը․ ի տարբերություն մինչ այսօր տեղի ունեցած բնապահպանական շարժումների՝ (Թեղուտ, Թռչկան և այլն), Ամուլսարի հարցը վերաբերում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ վտանգի գոտում Սևանա լիճն է։ Իսկ ո՞վ է այն քաղաքացին, որ գեթ մեկ անգամ չի լողացել կամ չի ցանկանում լողալ Սևանա լճում։
Պարո՛ն Փաշինյան, ասելիք շատ կա, բայց թերևս այսքանը․ որոշե՛ք՝ կամ վերջնականապես ոչնչացնում եք արդեն իսկ անկում ապրող Ձեր ու Ձեր քաղաքական թիմի վարկանիշը կամ էլ անում եք ճիշտ հակառակը՝ սրընթաց կերպով բարձրացնում եք այն՝ որոշում կայացնելով հօգուտ բնության ու, ըստ այդմ, պետության, և մեկ անգամ ևս ապացուցում եք, որ անցյալ տարվա գարնանային իրադարձություններն իզուր չէին։
Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի Էդգար Հարությունյան»,-գրել է լուսանկարիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ