ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը չի փոխվի․ դատարանը մերժեց միջնորդությունը 08/20/2019 15:19 | Քրեական խրոնիկոն
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոփոխել վերջինիս խափանման միջոց կալանավորումը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը նոր հետազոտություն է անցել «Արմենիա» բ/կ-ում, որով փաստվել է հիվանդի առողջության վատթարացումը։ Պաշտպանի խոսքով՝ այսօր հերթական անգամ նա չներկայացվեց դատական նիստին՝ իր ծանր վիճակով պայմանավորված․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում է կայացրել անհապաղ միջոց կիրառելու մասին եւ պահանջել է ՀՀ կառավարությունից հիվանդի բուժումը կազմակերպել հիվանդանոցում։ ՄԻԵԴ-ը նաեւ պայման է դրել, որ նա պետք է ստանա բժշկական այնպիսի օգնություն, որը կտրամադրվի՝ հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը։ Սակայն Մանվել Գրիգորյանին նախկինում հետազոտած հոգեթերապեւտը նրա մոտ ախտորոշել է սթրեսային խանգարում։ Նա հրաժարվել է բուժում ստանալ՝ պայմանավորված կալանքի հանգամանքով»։
Լեւոն Բաղդասարյանի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանը չստացավ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը՝ պայմանավորված կալանավորված լինելու հանգամանքով․ «Նաիրի բ/կ-ն, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի դրությունը, գրություն է տրամադրել պաշտպանական կողմին, որ վերջինս կարիք ունի խնամակալի։ Դա ներկայացվել է ՔԿՀ-ին։ Վերջինս էլ թույլատրել է ներգրավել միայն մեկ խնամակալի, ով ֆիզիկապես չէր կարող ապահովել հիվանդի շուրջօրյա խնամքը։ Գրիգորյանը կարիք ունի առավոտյան, կեսօրին եւ երեկոյան գտնվելու մաքուր օդին, որը, պայմանավորված կալանքի տակ գտնվելով, ընդհանրապես չի իրականացվում։ Տեւական ժամանակ է՝ նա զրկված է մաքուր օդից, բնական լույսից, զբոսանքից, որը անթույլատրելի է թոքի կեսը հեռացրած եւ մինչեւ 120 միավոր ինսուլին ստացող հիվանդի համար»։
Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական օգնություն չտրամադրելով՝ խախտվում է ոչ միայն ՀՀ ներպետական օրենսդրությունը, այլեւ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցառում կայացնելու վերաբերյալ որոշման պահանջը։
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ կալանավորման հիմքերը մնացել են նույնը, եւ որեւէ բան չի փոխվել․ «Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացումը փորձում են կապել կալանքի հետ, սրանք ընդամենը բժշկական կարծիքներ են, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ, միջգերատեսչական փորձաքննությունը դա կպարզի»։
Դատախազն ընդգծեց նաեւ, որ հանձնաժողովային փորձաքննությունը նախկինում փաստել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման դինամիկան պայմանավորված չէր անձի գտնվելու վայրով։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից ավելի ուշ վերադառնալով՝ որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից