Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   14:11  |  Քրեական խրոնիկոն

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր կայացավ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատական նիստը։

Հիշեցնենք, որ հուլիս ամսին Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված դատական ակտը, ըստ որի` քննիչի կողմից Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելով` խախտվել է վերջինիս իրավունքը։ Այս որոշումը կայացնելով` դատարանը, սակայն, չէր պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ գործն արդեն ՀՔԾ վարույթում չէր։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ`  Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանն այսօր իր ելույթում նշեց, որ իրենց գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված չէ։ Դատախազի խոսքով՝ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել դատական ծախսերի՝ հնարավոր հատուցմամբ պայմանավորված գույքի վրա կալանք դնելու անհրաժեշտությանը. «Նախաքննության տվյալ պահին հնարավոր չէր որոշել գույքի այն հստակ չափը, որը անհրաժեշտ կլիներ դատական ծախսերն ապահովելու համար։ Դրա ուժով քննարկող-սահմանափակող դատավարական միջոցը գործադրվել է համապատասխան սուբյեկտի ամբողջ գույքի վրա՝ հետագայում քրեաիրավական եւ քրեադատավարական հետեւանքների կիրառման անհնարինությունը բացառելու համար»։

Հայկ Պետրոսյանը նշեց, որ առկա պայմաններում մեղադրյալի գույքի վրա կալանք դնելը պայմանավորված է եղել բացառապես արդարադատության շահի գերակայությամբ. «Դատարանը նշել է, որ քննիչը պետք է մատնանշեր, թե որ գույքի վրա կալանք չդնելու դեպքում մեղադրյալը կարող էր այն թաքցնել, փչացնել կամ սպառել, մինչդեռ Քրեադատավարական օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ այն գույքի արժեքը, որին կալանք դնելը բավարար է քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերը ապահովելու համար։ Դակայն գույքի վրա կալանք դնելու մասին որոշում կայացնելիս  քննիչի տրամադրության տակ Գեւորգյանին պատկանող գույքի, դրանց արժեքի, դրամական միջոցների վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չեն եղել եւ չէին կարող լինել, հետեւաբար քննիչը չէր կարող կոնկրետ նշել կալանքի ենթակա գույքը»։

Հայկ Պետրոսյանն ընդգծեց՝ դատարանն անտեսել է, որ հանցավոր ճանապարահով ստացված գույքի, այդ թվում՝ եկամուտների օրինականացնելն ու Քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածով սահմանված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռքբերված գույքի եւ դրա օգտագործման համար նախատեսված գործիքների չհայտնաբերվելու դեպքում այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է։

Ելույթ ունեցավ նաեւ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ում խոսքով՝ քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, իսկ բողոքաբերի պնդումները՝ ոչ հիմնավոր. «Մեղադրյալի կամ կասկածյալի գույքի վրա կալանք դնելու նպատակներից յուրաքանչյուրը ներկայացնում է իրավական տարբեր բնույթ, բովանդակություն, հետապնդում է տարբեր նպատակներ եւ առաջացնում տարբեր հետեւանքներ, մինչդեռ քննիչը, իր որոշման մեջ մատնանշելով գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ որ նպատակով կամ նպատակներով է դրվել, իսկ դա միտված է ապահովելու այդ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ հատկանշական է, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել այն ժամանակ, երբ վերջինիս մեղադրանք էր առաջադրված դեռեւս Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով, այսինքն՝ արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով. «Ուստի հարց է առաջանում. արդյո՞ք նշված մեղադրանքի շրջանակում վարույթ իրականացնող մարմինը կարող էր  կալանք դնել ամբողջ գույքի վրա, հատկապես գույքի հնարավոր բռնագրավումը եւ գույքի հնարավոր բռնագանձումը ապահովելու համար»։

Ըստ պաշտանի՝ գույքի հնարավոր բռնագրավման նպատակով Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել, քանի որ հիշյալ հոդվածի սանկցիայով գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված չէ. «Երկրորդ նպատակով նույնպես չէր կարող դրվել, քանի որ Արմեն Գեւորգյանին վերաբերող հիշյալ հանցավոր արարքի կատարումը բացառում է դրա կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի կերպով որեւէ գույքի ստացման հնարավորությունը»։

Ինչ վերաբերում է մյուս նպատականերին, ապա ըստ պաշտպանի՝ քաղաքացիական հայց ապահովելու համար եւս կալանք չէր կարող դրվել, որովհետեւ այդ ժամանակ սույն գործի շրջանակում քաղաքացիական հայց հարուցված չի եղել. «Իսկ եթե կալանքը դրվել է դատական ծախսերը ապահովելու նպատակով, ապա քննիչը թույլ է տվել դատավարական խախտում, քանի որ չի նշել կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որը կբավարարեր դատական ծախսերը ապահովելու համար։ Այսինքն՝ քննիչը փաստացի խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իմպերատիվ պահանջը»,-նշեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:41 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց
10:57 19/08/2019Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը
19:59 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան
13:05 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին
22:48 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում ազատվել նախորդ իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամներից. Էրիկ Ալեքսանյան
16:10 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱնկախ նրանից, թե մեր գործը ում կմակագրվի, մենք չենք ունենալու օրինական դատարան. Էրիկ Ալեքսանյան
12:39 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով Վճռաբեկ բողոք է ներկայացվել
15:20 16/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով
19:03 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգ պետք է արվի բոլոր ոլորտներում, եւ առաջին հերթին՝ Ոստիկանությունում. Էրիկ Ալեքսանյան
13:57 12/07/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը

Արխիվ

[]