ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/19/2019 13:23 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների ղեկավարները նաև սպայական առաջին ուսադիրներն ստանալու և պարգևատրման համար ներկայացած ծառայողներ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող այն վեց ծառայողներին, ովքեր առաջխաղացման կարգով նշանակվել էին սպայական կազմի պաշտոններում՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից:
2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահովելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար տարբեր ստորաբաժանումների ևս 10 ծառայող արժանացան մեդալների, կրծքանշանների ու պատվոգրերի։
«Այսօր ծառայողն առաջխաղացման կամ պարգևատրման է արժանանում բացառապես իր գիտելիքների, իր աշխատանքի շնորհիվ` առանց որևէ մեկի միջնորդության ու հովանավորության: Բարեխիղճ աշխատանքն ու մասնագիտական որակներն են առաջխաղացման գրավականը»,-ասաց Վալերիյ Օսիպյանը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին և մաղթելով բարի ծառայություն` ոստիկանության պետը շարունակեց խորհրդակցությունը:
Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը` ոստիկանության պետը հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ՝ տիրապետել սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակին, բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ կազմակեպելով ամրապնդել ոստիկանություն-հասարակություն կապը, առավել ուշադիր ծառայել բոլոր այն վայրերում, որտեղ կան ռիսկային օբյեկտներ, հասարակական կարգը խախտող քաղաքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ լինել խիստ և սկզբունքային։
«Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, այդ ոստիկանները իրենց վերադասների հետ կպատժվեն խստորեն»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում տվեց լինել խիստ մեքենայից աղբ, մասնավորապես` ծխախոտի մնացորդ նետող քաղաքացիների նկատմամբ, որոնց արարքը կարող է հրդեհի պատճառ դառնալ։
Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև ապօրինի որսի, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին։
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ