Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   14:11  |  Քրեական խրոնիկոն

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր կայացավ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատական նիստը։

Հիշեցնենք, որ հուլիս ամսին Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված դատական ակտը, ըստ որի` քննիչի կողմից Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելով` խախտվել է վերջինիս իրավունքը։ Այս որոշումը կայացնելով` դատարանը, սակայն, չէր պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ գործն արդեն ՀՔԾ վարույթում չէր։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ`  Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանն այսօր իր ելույթում նշեց, որ իրենց գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված չէ։ Դատախազի խոսքով՝ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել դատական ծախսերի՝ հնարավոր հատուցմամբ պայմանավորված գույքի վրա կալանք դնելու անհրաժեշտությանը. «Նախաքննության տվյալ պահին հնարավոր չէր որոշել գույքի այն հստակ չափը, որը անհրաժեշտ կլիներ դատական ծախսերն ապահովելու համար։ Դրա ուժով քննարկող-սահմանափակող դատավարական միջոցը գործադրվել է համապատասխան սուբյեկտի ամբողջ գույքի վրա՝ հետագայում քրեաիրավական եւ քրեադատավարական հետեւանքների կիրառման անհնարինությունը բացառելու համար»։

Հայկ Պետրոսյանը նշեց, որ առկա պայմաններում մեղադրյալի գույքի վրա կալանք դնելը պայմանավորված է եղել բացառապես արդարադատության շահի գերակայությամբ. «Դատարանը նշել է, որ քննիչը պետք է մատնանշեր, թե որ գույքի վրա կալանք չդնելու դեպքում մեղադրյալը կարող էր այն թաքցնել, փչացնել կամ սպառել, մինչդեռ Քրեադատավարական օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ այն գույքի արժեքը, որին կալանք դնելը բավարար է քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերը ապահովելու համար։ Դակայն գույքի վրա կալանք դնելու մասին որոշում կայացնելիս  քննիչի տրամադրության տակ Գեւորգյանին պատկանող գույքի, դրանց արժեքի, դրամական միջոցների վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չեն եղել եւ չէին կարող լինել, հետեւաբար քննիչը չէր կարող կոնկրետ նշել կալանքի ենթակա գույքը»։

Հայկ Պետրոսյանն ընդգծեց՝ դատարանն անտեսել է, որ հանցավոր ճանապարահով ստացված գույքի, այդ թվում՝ եկամուտների օրինականացնելն ու Քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածով սահմանված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռքբերված գույքի եւ դրա օգտագործման համար նախատեսված գործիքների չհայտնաբերվելու դեպքում այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է։

Ելույթ ունեցավ նաեւ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ում խոսքով՝ քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, իսկ բողոքաբերի պնդումները՝ ոչ հիմնավոր. «Մեղադրյալի կամ կասկածյալի գույքի վրա կալանք դնելու նպատակներից յուրաքանչյուրը ներկայացնում է իրավական տարբեր բնույթ, բովանդակություն, հետապնդում է տարբեր նպատակներ եւ առաջացնում տարբեր հետեւանքներ, մինչդեռ քննիչը, իր որոշման մեջ մատնանշելով գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ որ նպատակով կամ նպատակներով է դրվել, իսկ դա միտված է ապահովելու այդ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ հատկանշական է, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել այն ժամանակ, երբ վերջինիս մեղադրանք էր առաջադրված դեռեւս Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով, այսինքն՝ արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով. «Ուստի հարց է առաջանում. արդյո՞ք նշված մեղադրանքի շրջանակում վարույթ իրականացնող մարմինը կարող էր  կալանք դնել ամբողջ գույքի վրա, հատկապես գույքի հնարավոր բռնագրավումը եւ գույքի հնարավոր բռնագանձումը ապահովելու համար»։

Ըստ պաշտանի՝ գույքի հնարավոր բռնագրավման նպատակով Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել, քանի որ հիշյալ հոդվածի սանկցիայով գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված չէ. «Երկրորդ նպատակով նույնպես չէր կարող դրվել, քանի որ Արմեն Գեւորգյանին վերաբերող հիշյալ հանցավոր արարքի կատարումը բացառում է դրա կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի կերպով որեւէ գույքի ստացման հնարավորությունը»։

Ինչ վերաբերում է մյուս նպատականերին, ապա ըստ պաշտպանի՝ քաղաքացիական հայց ապահովելու համար եւս կալանք չէր կարող դրվել, որովհետեւ այդ ժամանակ սույն գործի շրջանակում քաղաքացիական հայց հարուցված չի եղել. «Իսկ եթե կալանքը դրվել է դատական ծախսերը ապահովելու նպատակով, ապա քննիչը թույլ է տվել դատավարական խախտում, քանի որ չի նշել կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որը կբավարարեր դատական ծախսերը ապահովելու համար։ Այսինքն՝ քննիչը փաստացի խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իմպերատիվ պահանջը»,-նշեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:41 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց
10:57 19/08/2019Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը
19:59 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան
13:05 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին
22:48 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում ազատվել նախորդ իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամներից. Էրիկ Ալեքսանյան
16:10 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱնկախ նրանից, թե մեր գործը ում կմակագրվի, մենք չենք ունենալու օրինական դատարան. Էրիկ Ալեքսանյան
12:39 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով Վճռաբեկ բողոք է ներկայացվել
15:20 16/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով
19:03 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգ պետք է արվի բոլոր ոլորտներում, եւ առաջին հերթին՝ Ոստիկանությունում. Էրիկ Ալեքսանյան
13:57 12/07/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը

Արխիվ

[]