ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/19/2019 13:06 | Քաղաքական
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ պաշտոնական Երևանն անկարող է խելացի, խելամիտ կամ արժանապատիվ վարքագիծ դրսևորել, որի համար բարձր գին է վճարում, նախ և առաջ, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը։ Քաղաքագետը նման կարծիք է հայտնել «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԴԱՀԿ նախկին պետ, չարաշահումների մեջ մեղադրվող Միհրան Պողոսյանին Հայաստանին չարտահանձնելու ՌԴ որոշումը։
«Միհրան Պողոսյանին չարտահանձնելու որոշումը միանշանակ քաղաքական քայլ է: Այդ մասին ես դեռ այն ժամանակ եմ ասել, երբ Միհրան Պողոսյանի նկատմամբ նոր էին հետախուզում հայտարարել և խնդրել Մոսկվային արտահանձնել: Հետաքրքրական է, որ Պողոսյանին քաղաքական ապաստան չեն տրամադրել, այլ հղում անելով իրենց համապատասխան հոդվածին՝ հասկացրել են, որ Պողոսյանի արտահանձնումը Ռուսաստանի շահերին և անվտանգությանը հակասում է: Դա նշանակում է, որ այստեղ հստակ քաղաքական ազդակ կա: Իսկ այդ ազդակը մեծ հաշվով այն է, որ թեև Փաշինյանն այլևս վաղուց ամբողջապես կորցրել է սուվերենությունը, բայց, այնուամենայնիվ, նա մնում է անընդունելի իր գործընկերների համար: Սրանում նաև կարելի է տեսնել Քոչարյանի գործի հետ կապող ոչ ցայտուն արտահայտված, բայց տեսանելի թելեր»,- ասաց Հ.Մարտիրոյանն ու ավելացրեց. «Ամեն դեպքում ես Ռուսաստանին չեմ մեղադրում: Լավ են անում: Այսպիսի իշխանությանն այդպիսի վերաբերմունքն արժանի է: Եվ հետո ո՞վ թույլ տվեց, որպեսզի Պողոսյանի պես թե՛ ինֆորմացիոն և թե՛ ֆինանսական առումով արժեքավոր և կարևոր մեղադրյալը հանգիստ լքի երկիրը: Այս իշխանությունը: Եվ կատարվողի միակ պատասխանատուն էլ հենց այս իշխանությունն է: Նաև այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը: Հարգելի և խելացի գործընկերոջ հետ առնվազն հարգանքով են խոսում: Մոսկվան իր սեփական շահերն է պաշտպանում: Այդ Երևանն է, որ անկարող է խելացի, խելամիտ կամ արժանապատիվ վարքագիծ դրսևորել: Եվ դրա համար վճարում է Երևանը: Բայց այս պարագայում պաշտոնական Երևանը չէ միայն տուժողը: Փաշինյանի իշխանության ապիկարության համար բարձր գին է վճարում, նախ և առաջ, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ