ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/18/2019 12:27 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ խոսվում է 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/ վարկաբեկելն ու հեղինակազրկելն է: Ընդ որում՝ ցանկացած գնով: Այդպիսով փորձելով որոշակի լարվածություն ստեղծել երկու հայկական միավորների` Հայաստանի ու Արցախի միջեւ:
«Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ ու այս համատեքստում ցուցմունք տվող «վկաների» փնտրտուքն «արդյունքներ է» գրանցել 2018 թվականի ամռանը: Իսկ արդյունքը չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, Արցախի իրավապահների կողկից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Ի դեպ, պատերազմի հերոս Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կ.Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի համախոհներից, մականունը` «աֆերիստ»:
Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Հայաստան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ի տիրույթում` հայտնի է թերեւս իրեն, ՀՔԾ-ին եւ նրա` Հայաստան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ հուլիսի 7-ին, տեւել է 2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել:
Իսկ ինչ ցուցմունք է տվել Կ. Մնացականյանը…. Ըստ էութայն այն, ինչը մեկ տարի անց հայտնվել էր միջազգային լրատվամիջոցի նյութի մեջ:
«2018 թ մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հայտնում եմ հետեւյալը. Ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երեւանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղի ովքեր են գնացել Երեւան ու մասնակցել աըդ դեպքերին:… Մարտի 1-ի դեպքերից հետո եղան մարդիկ, ովքեր անմիջապես հարստացան ու մինչեւ օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են այդ դեպքերին:Այդ մարդկանց շարքում է եղոլ իմ ընկերոջ, ներկայումս հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճաևտաև գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»: Ըստ վկայի` վերջինս նշված ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008 թ. մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:
Ու լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը ցուցմունք է տվել , թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց, իբր, հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից 20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել: Ընդ որում` ըստ նրա ցուցմունքի, այդ 20 հոգու մեջ է եղել նաեւ նրա վկայակոչած Կամոն:
Նման ցուցմունք ստանալով` քննիչի մոտ ոչ մի հարց չի առաջացել, նա պարզապես «գրել է» շարվածքն ապահովողի դերում է եղել, վկան ընթացքում ինչ-որ բաներ է «հիշել» ու ինքն իրեն լրացրել: Անգամ չի հարցրել` լավ, ով քեզ, իբր, պատմել է այդ ամենը նույնպես «հարստացողների» մեջ է, ինքն անձամբ կրակե՞լ է, իսկ եթե կրակել է, ապա ինչու ՀՔԾ-ն նրան մեղադրանք չի առաջադրել:
Ինչուների շարքը հավերժ կարելի է շարունակել, բայց ցուցմունքին ծանոթանալիս ուղղակի ակնհայտ էր նախապես պայմանավորվածությունը, քննիչն անգամ ձեւի համար չի հարցրել, թե ինչու որոշեց հիմա ցուցմունք տալ….
Ի դեպ նկատենք, որ այս ցուցմունքը հակասում է զինվորականների դրվագով բազմաթիվ այլ ապացույցների, որոնց դեռ կանդրադառնանք:
Այն, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ունեն բազմակողմանի ու օբյեկտիվ քննության կարիք` անվիճելի է, ով ու ինչու կազմակերպեց անկարգությունները, ովքեր էին խանութներ թալանողներն ու հրկիզողները, ով է պատասխանատու տաս զոհերից յուրաքանչյուրի մահվան համար: Բայց այս ուղղությամբ` տեսանելի արդյունքներ չկան, ավելին` քննությունը այնպես են խճճում, որ հետագա բացահայտումն ուղղակի անհնար լինի:
Արցախում իր արատավոր անցյալով ու վարքով հայտնի անձի կասկածելի հանգամանքներում տրված կասկածելի ցուցմունքը միջազգային լրատվամիջոցին տրամադրելը հիմք է տալիս ենթադրելու, որ այն քաղաքական եւ հեռահար նպատակներ է հետապնդում: Առավել եւս, երբ դա արվում է այն ժամանակ, երբ քննությունն ուղղակի ձախողում է մեկ տարի առաջ սկսված վարկածի հիմնավորումը իրավական հարթությունում:
Այս ամենն ապացուցում է, որ այսպես կոչված իրավական գործընթացների անվան տակ բոլորովին այլ հարցեր են լուծվում, որն իսկապես ազգային անվտանգության խնդիր է դարձել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից