Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019   15:35  |  Քաղաքական

«Քաղաքական իմաստով, փաստացի, սա յուրօրինակ ապտակ էր Հայաստանի իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Ռուսաստանը քաղաքական իմաստով Փաշինյանին այլեւս չի վստահում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման միջնորդությունը մերժելու ՌԴ իրավապահների որոշմանը։

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու  մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան  եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական  հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

 Ըստ Բոզոյանի, նախկին պաշտոնյայի հետ կապված այս գործընթացը յուրօրինակ մեսիջ է, որը վկայում է, որ քաղաքական հարաբերություններում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կա լրջագույն խնդիր: «Փաշինյանի՝ փողոցով եկած իշխանության սկզբնական փուլում Մոսկվան զգուշավորություն էր ցուցաբերում: Այնտեղ կար վեճ, թե ինչ դիրքորոշում որդեգրել: Հաշվի առնելով Փաշինյանի հավաստիացումը, որ Հայաստանն աշխարհաքաղաքական  շրջադարձեր չի կատարելու՝ Ռուսաստանում եկան այն եզրակացության , որ պետք է փորձել նրա հետ երկխոսություն սկսել: Հիշում եք, այցելություններ եղան Ռուսաստան, հանդիպումներ, թվում էր թե ամեն ինչ դրական հունով է գնում, բայց առաջացավ ՀԱՊԿ-ի սկանդալը եւ կրկին Մոսկվայի մոտ կասկածներ ծագեցին, դրան հաջորդեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պրոցեսը, նրան 3 անգամ ձերբակալեցին: Այս ամենը Մոսկվայի համար ոչ միայն լակմուսի թուղթ դարձավ, այլեւ անձնական հարաբերությունների խնդիր: Մոսկվայում չեն հասկանում, թե ինչու պետք է որոշ հարցեր այս աստիճանի սրված լինեն Փաշինյանի կողմից»,-նշեց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի խոսքով, Ռուսաստանում Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունն ու կասկածն այն աստիճանի է, որ Մոսկվայի դումայի ընտրությունների ժամանակ, երբ որոշ թեկնածուների գրանցումը մերժվեց, ռուսական ԶԼՄ-ները սկսեցին խոսել այն մասին, որ այդ ընդդիմադիր գործիչները փորձում են կիրառել պայքարի այն մեթոդները, որոնք կիրառվել էին Երեւանում. «Անընդհատ շրջանառվում էր այն տեսակետը, որ դրսի ուժերը, որոնք աջակցում էին այդ շրջանակներին, աջակցում էին նաեւ Փաշինյանին, խոսում էին ազգությամբ հայ ակտիվիստի դերակատարության մասին: Այս ամենը յուրօրինակ նշան էր»:

Ըստ Բոզոյանի, Ռուսաստանում կարծում են, որ եթե Փաշինյանը, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, երկրի աշխարհաքաղաքական կուրսը չի փոխում, նրան դասակարգային իմաստով շահավետ է, որ  ընդդիմադիր շրջանակները ակտիվանան ՌԴ-ում, ինչը խորթ է դարձնում նրան Ռուսաստանում: «Այսօր Ռուսաստանում երկակի մոտեցում կա, մի կողմից նրանք ուզում են պահպանել Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը, մյուս կողմից, չեն վստահում կոնկրետ Փաշինյանին: Այս դուալիստական մոտեցմամբ է պայմանավորված նրանց քայլերը: Ռուաստանը մի կողմից աջակցում է անվտանգության մասով, արտոնյալ պայմաններով զենք –զինամթերք է տալիս Հայաստանին, բայց մյուս կողմից, տնտեսական հարցերով որեւէ արտոնություն չի տալիս: Նույնը վերաբերում է նաեւ այս տիպի իրավական հարցերին»,-շեշտեց Բոզոյանը:

Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի արձագանքին, ըստ քաղաքագետի, սկզբնական շրջանում Երեւանում կասկած չկար, որ Միհրան Պողոսյանին արտահանձնելու են, քանի որ նա վառ քաղաքական գործչի համբավ երբեւէ չի ունեցել, բայց հետո, պարզ դարձավ, որ գործընթացը ձգձգվում է: «Հետո դադարի փուլն էր եւ հիմա , արդեն, պաշտոնապես հաստատվեց, որ ՌԴ չի պատրաստվում արտահանձնել: Սա շոկ է Փաշինյանի իշխանության համար: Չեմ հավատում, որ նրանք ակտիվ հակառուսական արշավ կարող են սկսել, բայց ՌԴ այս քայլով Հայաստանի իշխող վերնախավը հստակ հասկացավ՝ կա խորը անվստահություն: Կարծում եմ, որ այդ վերնախավի մոտ առաջանալու է վախ, քանի որ որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանում ներքաղաքական հնարավոր լարվածության դեպքում Փաշինյանի դիրքերը  չեն սասանվի»:

Անդրադառնալով մյուս աղմկահարույց գործերին եւ, մասնավորապես, Մարտի 1-ի գործին ու այդ համատեքստում գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու շուրջ ընթացող զարգացումներին, Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ եթե Օգանովսկուն ձերբակալելու լուրերը իսկապես հաստատվեն,  լուրջ կասկածներ կառաջանան, որ այս իշխանությունը ինչ-ինչ նպատակներ ունի Արցախում:

«Ռուսական եւ ադրբեջանական փորձագիտական շրջանակները անընդհատ տանում են այն գիծը, որ Ստեփանակերտում արված հայտարարության միջոցով, թե Արցախը Հայաստանն է եւ վերջ, Փաշինյանը փորձում է սադրել Ադրբեջանին՝ սկսել պատերազմական գործողություններ: Նպատակը, ըստ նրանց հետեւյալն է. քանի որ այսօր Փաշինյանը շատ ծանր վիճակում է հայտնվել, նրան կարող է փրկել միայն պատերազմը, ընդ, որում, եթե հաջողություն ունենա՝ կկապիտալիզացնի այդ հաջողությունն իր վրա, եթե պարտություն կրի, կմեղադրի Ռուսաստանին եւ այդկերպ արդեն, կփորձի Հայաստանը հանել Ռուսաստանի ազդեցության գոտուց»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ ադրբեջանական լոբբիստական շրջանակները Ռուսաստանում քնած չեն ՌԴ-ում եւ  այդ գիծն առաջ տանելով, իրենք էլ իրենց հերթին են փորձում սադրել Հայաստանին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:11 17/08/2019  |  Քրեական խրոնիկոնՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն
13:20 24/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Պողոսյանը չի հայտարարագրել պատգամավոր լինելու ընթացքում ձեռք բերած անշարժ գույքը
09:55 03/07/2019  |  ՄամուլՄիհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել. Մանրամասնում է նրա դատավոր բարեկամուհին. «Ժողովուրդ»
12:09 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ չունի
16:04 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր է` բողոքարկեմ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը. Միհրան Պողոսյան
15:09 31/05/2019  |  Քրեական խրոնիկոնՍա քաղաքական հետապնդում է. Միհրան Պողոսյանը՝ Վահագն Հարությունյանի վերաբերյալ քրգործի մասին
19:00 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Պողոսյանին հանձնելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում
14:22 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ազատվել է կալանքից 168. am
09:40 28/05/2019  |  ՄամուլԻնչու են լռում ՀՀ ԱԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը. ՌԴ որոշումը՝ վատ մեսիջ. «Ժողովուրդ»
09:49 16/05/2019  |  ՄամուլՄիհրան Պողոսյանին կարտահանձնեն. ՌԴ իրավապահներն են բանավոր հայտնել. «Ժողովուրդ»

Արխիվ

[]