ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. վարչապետ 08/17/2019 14:47 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Կառավարության հարգելի անդամներ, հարգելի մարզպետներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, Գործարարներ ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ արձանագրել, որ ժամանակակից Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել, Հրազդան քաղաքը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ տանող ուժի անբաժանելի մասը։
Այսօրվա մեր հավաքն առիթ է՝ ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր։ Սա իսկապես կարևոր արձանագրում է, որ մենք անընդհատ պիտի անենք և պետք է ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև պետք է մեր գործողություններն ուղղված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը։
Ուզում եմ ասել, որ այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ, և մեր քաղաքական առաջնային խնդիրներից է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն։ Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել։ Ինչո՞ւ է նուրբ այս աշխատանքը, որովհետև արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս մենք պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն և ոչ թե պարզապես նրանց, կներեք այս կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու հնարավորությունները։
Կոտայքի մարզը նաև շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի։ Այս ընթացքում էլ, իհարկե, եղել են նվիրյալներ, ովքեր խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել, և ես ուզում եմ, որ մենք այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև, կարծում եմ, նրանք, ովքեր շփվել են, կարող են համոզվել, որ արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, ովքեր, բացի արդյունաբերությունից, որևէ ուրիշ բան չեն ուզում տեսնել, որևէ ուրիշ բանի մասին չեն ուզում լսել, և դա շատ կարևոր հատկանիշ է։ Իհարկե, սա չի նշանակում, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը։
Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային ներուժ ունի, և այսօր էլ նաև Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից է։ Կարծում եմ, որ կառավարության հաջորդ առաջնահերթությունը, որ մենք հայտարարել ենք՝ զբոսաշրջությունը, Կոտայքում նույնպես պիտի զարգանա։
Կոտայքի մարզում նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան։ Մենք հույս ունենք, և կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ոտքի տեղ անելու, ձևավորվելու և ոտքի կանգնելու հնարավորություն ստանան։
Եվ, իհարկե, գյուղատնտեսությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը նույնպես մեզ համար շատ կարևոր է, և Կոտայքի մարզն այստեղ էլ մեծ պոտենցիալ ունի։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով։ Այս ասելով նկատի է առնվում հետևյալը՝ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պիտի լրջորեն ավելանա, և սա մեզ համար ռազմավարական խնդիր է։ Ի՞նչ նկատի ունենք օգտակար գործողության գործակից ավելացնել ասելով։ Ենթադրենք` եթե 100 կգ կամ 1 տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է 10 մարդ, քաղաքական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ 1 տոննա խաղողի մշակման վրա աշխատի, օրինակ, 2 կամ 1 մարդ, որպեսզի ստացվող եկամուտը, ներդրվող միջոցները լինեն առավել արդյունավետ։
Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ ռացիոնալությունը։ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից վերջացրած մնացած բոլոր ոլորտներով։ Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից շարունակած կրթությամբ, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ՝ ամեն ինչում, որովհետև հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը։ Կարծում եմ, որ նաև այս կարգի քննարկումները շատ կարևոր են՝ այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու և այս գաղափարով առաջնորդվելու համար։
Ուզում եմ նաև ընդգծել, որ համաժողովների այս շարքը նույնպես շատ կարևոր է, որովհետև տնտեսության մեջ, նաև քաղաքականության մեջ, ինչպես հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում, շատ կարևոր է շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, որովհետև մեր գաղափարները երբեմն և շատ հաճախ և հիմնականում հղկվում և ուժեղանում են այլ գաղափարների հետ շփման մեջ։
Սա իսկապես շփման շատ լավ հարթակ է, և շատ լավ է, որ այս քննարկումների շարքը մենք շարունակում ենք և արդեն հասել ենք Կոտայքի մարզ։ Մենք այս միջոցառումները, այս համաժողովներն անցկացնելու ենք բոլոր մարզերում, և ես ուզում եմ մեր այսօրվա աշխատանքին հաջողություն մաղթել։ Անհամբերությամբ սպասում ենք՝ ծանոթանալու, թե ինչ հաջողություներ ունեն գործարարները Կոտայքում և անհամբերությամբ սպասում ենք՝ տեսնելու, թե ինչ ծրագրեր ունեն գործարարները Կոտայքում, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել այդ ծրագրերը և եղած հաջողությունները դարձնել ավելի մեծ։
Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ մեր համընդհանուր, հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությանն առնչվող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լավ լուրերով, այդ լավ լուրերից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը։ Հույս ունեմ՝ այսօր մենք այս հարթակից կլսենք հետաքրքիր, լավ լուրեր, որոնք կոգեշնչեն ոչ միայն ներկաներին, այլև այն մարդկանց, ովքեր մեր համաժողովի ընթացքին հետևում են համացանցով ու լրատվության միջոցներով։
Շնորհակալ եմ»։
Համաժողովի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներդրումային ներուժը. ցուցադրվել է մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, ներկայացվել են մարզի հաջողված 10 ձեռնարկությունների պատմությունները։ Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում «ՀՀ Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի, «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն, գործարար Հարություն Մնացականյանի և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող, «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության գործընկեր Սևակ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներդրումային համաժողովի մասնակիցների մի շարք հարցերին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից