ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019 15:35 | Քաղաքական
«Քաղաքական իմաստով, փաստացի, սա յուրօրինակ ապտակ էր Հայաստանի իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Ռուսաստանը քաղաքական իմաստով Փաշինյանին այլեւս չի վստահում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման միջնորդությունը մերժելու ՌԴ իրավապահների որոշմանը։
Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Ըստ Բոզոյանի, նախկին պաշտոնյայի հետ կապված այս գործընթացը յուրօրինակ մեսիջ է, որը վկայում է, որ քաղաքական հարաբերություններում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կա լրջագույն խնդիր: «Փաշինյանի՝ փողոցով եկած իշխանության սկզբնական փուլում Մոսկվան զգուշավորություն էր ցուցաբերում: Այնտեղ կար վեճ, թե ինչ դիրքորոշում որդեգրել: Հաշվի առնելով Փաշինյանի հավաստիացումը, որ Հայաստանն աշխարհաքաղաքական շրջադարձեր չի կատարելու՝ Ռուսաստանում եկան այն եզրակացության , որ պետք է փորձել նրա հետ երկխոսություն սկսել: Հիշում եք, այցելություններ եղան Ռուսաստան, հանդիպումներ, թվում էր թե ամեն ինչ դրական հունով է գնում, բայց առաջացավ ՀԱՊԿ-ի սկանդալը եւ կրկին Մոսկվայի մոտ կասկածներ ծագեցին, դրան հաջորդեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պրոցեսը, նրան 3 անգամ ձերբակալեցին: Այս ամենը Մոսկվայի համար ոչ միայն լակմուսի թուղթ դարձավ, այլեւ անձնական հարաբերությունների խնդիր: Մոսկվայում չեն հասկանում, թե ինչու պետք է որոշ հարցեր այս աստիճանի սրված լինեն Փաշինյանի կողմից»,-նշեց քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանի խոսքով, Ռուսաստանում Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունն ու կասկածն այն աստիճանի է, որ Մոսկվայի դումայի ընտրությունների ժամանակ, երբ որոշ թեկնածուների գրանցումը մերժվեց, ռուսական ԶԼՄ-ները սկսեցին խոսել այն մասին, որ այդ ընդդիմադիր գործիչները փորձում են կիրառել պայքարի այն մեթոդները, որոնք կիրառվել էին Երեւանում. «Անընդհատ շրջանառվում էր այն տեսակետը, որ դրսի ուժերը, որոնք աջակցում էին այդ շրջանակներին, աջակցում էին նաեւ Փաշինյանին, խոսում էին ազգությամբ հայ ակտիվիստի դերակատարության մասին: Այս ամենը յուրօրինակ նշան էր»:
Ըստ Բոզոյանի, Ռուսաստանում կարծում են, որ եթե Փաշինյանը, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, երկրի աշխարհաքաղաքական կուրսը չի փոխում, նրան դասակարգային իմաստով շահավետ է, որ ընդդիմադիր շրջանակները ակտիվանան ՌԴ-ում, ինչը խորթ է դարձնում նրան Ռուսաստանում: «Այսօր Ռուսաստանում երկակի մոտեցում կա, մի կողմից նրանք ուզում են պահպանել Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը, մյուս կողմից, չեն վստահում կոնկրետ Փաշինյանին: Այս դուալիստական մոտեցմամբ է պայմանավորված նրանց քայլերը: Ռուաստանը մի կողմից աջակցում է անվտանգության մասով, արտոնյալ պայմաններով զենք –զինամթերք է տալիս Հայաստանին, բայց մյուս կողմից, տնտեսական հարցերով որեւէ արտոնություն չի տալիս: Նույնը վերաբերում է նաեւ այս տիպի իրավական հարցերին»,-շեշտեց Բոզոյանը:
Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի արձագանքին, ըստ քաղաքագետի, սկզբնական շրջանում Երեւանում կասկած չկար, որ Միհրան Պողոսյանին արտահանձնելու են, քանի որ նա վառ քաղաքական գործչի համբավ երբեւէ չի ունեցել, բայց հետո, պարզ դարձավ, որ գործընթացը ձգձգվում է: «Հետո դադարի փուլն էր եւ հիմա , արդեն, պաշտոնապես հաստատվեց, որ ՌԴ չի պատրաստվում արտահանձնել: Սա շոկ է Փաշինյանի իշխանության համար: Չեմ հավատում, որ նրանք ակտիվ հակառուսական արշավ կարող են սկսել, բայց ՌԴ այս քայլով Հայաստանի իշխող վերնախավը հստակ հասկացավ՝ կա խորը անվստահություն: Կարծում եմ, որ այդ վերնախավի մոտ առաջանալու է վախ, քանի որ որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանում ներքաղաքական հնարավոր լարվածության դեպքում Փաշինյանի դիրքերը չեն սասանվի»:
Անդրադառնալով մյուս աղմկահարույց գործերին եւ, մասնավորապես, Մարտի 1-ի գործին ու այդ համատեքստում գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու շուրջ ընթացող զարգացումներին, Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ եթե Օգանովսկուն ձերբակալելու լուրերը իսկապես հաստատվեն, լուրջ կասկածներ կառաջանան, որ այս իշխանությունը ինչ-ինչ նպատակներ ունի Արցախում:
«Ռուսական եւ ադրբեջանական փորձագիտական շրջանակները անընդհատ տանում են այն գիծը, որ Ստեփանակերտում արված հայտարարության միջոցով, թե Արցախը Հայաստանն է եւ վերջ, Փաշինյանը փորձում է սադրել Ադրբեջանին՝ սկսել պատերազմական գործողություններ: Նպատակը, ըստ նրանց հետեւյալն է. քանի որ այսօր Փաշինյանը շատ ծանր վիճակում է հայտնվել, նրան կարող է փրկել միայն պատերազմը, ընդ, որում, եթե հաջողություն ունենա՝ կկապիտալիզացնի այդ հաջողությունն իր վրա, եթե պարտություն կրի, կմեղադրի Ռուսաստանին եւ այդկերպ արդեն, կփորձի Հայաստանը հանել Ռուսաստանի ազդեցության գոտուց»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ ադրբեջանական լոբբիստական շրջանակները Ռուսաստանում քնած չեն ՌԴ-ում եւ այդ գիծն առաջ տանելով, իրենք էլ իրենց հերթին են փորձում սադրել Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից