ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/17/2019 13:11 | Հարցազրույց
NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, Ձեր երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք գտավ: Ձեր մեկ հպանցիկ դիտարկում, սակայն, հարցեր առաջացրեց: Դուք նշել էիք ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին: Սերժ Սարգսյանի՞ն էիք ակնարկում, կարծո՞ւմ եք նրան նույնպես կձերբակալեն:
- Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում:
Սեփական չտրամաբանված քայլերի արդյունքում իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և ունի երեք դժվարին խնդիր լուծելու այս պահին` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Սրանց ավելացել է գործադիրի և օրենսդիրի աշխատանքի տոտալ բացակայությունը: Արդյունքում հանրային դժգոհության ալիքը կառավարելիի սահմաններից դուրս գալու եզրին է, դա իշխանության համար արդեն տեսանելի է: Լավ իմանալով այս իշխանության պարզունակ տրամաբանությունը` հեշտությամբ կարելի կանխատեսել, որ նրանք լուծումներ փնտրելու փոխարեն գնալու են իրենց սիրած` ձերբակալությունների միջոցով հասարակական կարծիքի շեղման ճանապարհով: Իրենց կարծիքով՝ շեղման ճանապարհով:
Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:
Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ: Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը։
Օտարերկրյա մամուլով անհեռատես արտահոսքի քայլին գնալը վկայեց, որ մեր հերոսներից մեկին` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ևս կձերբակալեն: Դժվար չէ հասկանալ` ինչու է դա նրանց պետք. ակնհայտ է, որ զինվորական վերնախավին լռեցնելու խնդիր էլ ունեն:
- Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է այդ սցենարից, հավանական զարգացումներից, և արդյոք պատրա՞ստ է դրան։
- Նա միշտ է պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման: Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է: Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը։
Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի: Զավեշտ է, բայց փաստ:
- Ակնարկեցիք, որ Ձեր դեմ ևս իրավական պրոցես կսկսեն: Կարծում եք Ձեր դեմ էլ քրեական գործ կհարուցվի՞։
- Միանշանակ: Իրականում այն պահից սկսած, երբ ձևավորվեց նոր իշխանությունը, առաջին գործերից մեկը եղել է ինձ և իմ հետ փոխկապակցված բոլոր անձանց ու ընկերությունների ստուգումը։ Ստուգել են հնարավոր ամեն ինչ և հնարավոր բոլոր ժամանակներին առնչվող ամեն ինչ։ Մինչև հիմա հաջողության չեն հասել, բայց դա դեռ չի նշանակում, որ դադարել են փնտրելուց։ Ի վերջո, ժամանակի հարց է. ինչպես ասում են, եթե մարդը կա, մի հոդված կգտնվի, և կգտնվի իրավական համակարգում մեկը, ով վերևի պատվերով կկարի այդ գործը։
Մեկուկես տարի ոչինչ չգտնելուց հետո հիմա արդեն քրեական գործ հարուցելը կլինի ամենաուղիղ հրահանգով իրականացվող քաղաքական պատվեր։ Իսկ դա խիստ կանխատեսելի է, խոցելի, և կյանքն ամեն ինչ իր տեղը դնի։ Օրվա իշխանությունը հատում է բոլոր սահմանագծերը` մոռանալով, որ մենք բոլորս ապրելու ենք նույն երկնքի տակ, և ոչինչ՝ առավել ևս իշխանությունը, հավերժ չէ: Իսկ մեր հայրենիքին շրջապատող իրական մարտահրավերները ժամ առ ժամ են լուծումներ պահանջում։ Սա է ամենակարևոր խնդիրը, որն օր առաջ հասարակության բոլոր շերտերի սթափությունն է պարտադրելու: Եկել է բոլոր միֆերը ջարդելու ժամանակը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ