Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ

Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. վարչապետ 08/17/2019   14:47  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։

 Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

 «Կառավարության հարգելի անդամներ, հարգելի մարզպետներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, Գործարարներ ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ արձանագրել, որ ժամանակակից Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել, Հրազդան քաղաքը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ տանող ուժի անբաժանելի մասը։

 Այսօրվա մեր հավաքն առիթ է՝ ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր։ Սա իսկապես կարևոր արձանագրում է, որ մենք անընդհատ պիտի անենք և պետք է ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև պետք է մեր գործողություններն ուղղված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը։

 Ուզում եմ ասել, որ այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ, և մեր քաղաքական առաջնային խնդիրներից է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն։ Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել։  Ինչո՞ւ է նուրբ այս աշխատանքը, որովհետև արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս մենք պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն և ոչ թե պարզապես նրանց, կներեք այս կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու հնարավորությունները։

 Կոտայքի մարզը նաև շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի։ Այս ընթացքում էլ, իհարկե, եղել են նվիրյալներ, ովքեր խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել, և ես ուզում եմ, որ մենք այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև, կարծում եմ, նրանք, ովքեր շփվել են, կարող են համոզվել, որ արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, ովքեր, բացի արդյունաբերությունից, որևէ ուրիշ բան չեն ուզում տեսնել, որևէ ուրիշ բանի մասին չեն ուզում լսել, և դա շատ կարևոր հատկանիշ է։ Իհարկե, սա չի նշանակում, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը։

 Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային ներուժ ունի, և այսօր էլ նաև Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից է։ Կարծում եմ, որ կառավարության հաջորդ առաջնահերթությունը, որ մենք հայտարարել ենք՝ զբոսաշրջությունը, Կոտայքում նույնպես պիտի զարգանա։

 Կոտայքի մարզում նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան։ Մենք հույս ունենք, և կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ոտքի տեղ անելու, ձևավորվելու և ոտքի կանգնելու հնարավորություն ստանան։

 Եվ, իհարկե, գյուղատնտեսությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը նույնպես մեզ համար շատ կարևոր է, և Կոտայքի մարզն այստեղ էլ մեծ պոտենցիալ ունի։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով։ Այս ասելով նկատի է առնվում հետևյալը՝ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պիտի լրջորեն ավելանա, և սա մեզ համար ռազմավարական խնդիր է։ Ի՞նչ նկատի ունենք օգտակար գործողության գործակից ավելացնել ասելով։ Ենթադրենք` եթե 100 կգ կամ 1 տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է 10 մարդ, քաղաքական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ 1 տոննա խաղողի մշակման վրա աշխատի, օրինակ, 2 կամ 1 մարդ, որպեսզի ստացվող եկամուտը, ներդրվող միջոցները լինեն առավել արդյունավետ։

 Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ ռացիոնալությունը։ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից վերջացրած մնացած բոլոր ոլորտներով։ Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից շարունակած կրթությամբ, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ՝ ամեն ինչում, որովհետև հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը։ Կարծում եմ, որ նաև այս կարգի քննարկումները շատ կարևոր են՝ այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու և այս գաղափարով առաջնորդվելու համար։

 Ուզում եմ նաև ընդգծել, որ համաժողովների այս շարքը նույնպես շատ կարևոր է, որովհետև տնտեսության մեջ, նաև քաղաքականության մեջ, ինչպես հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում, շատ կարևոր է շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, որովհետև մեր գաղափարները երբեմն և շատ հաճախ և հիմնականում հղկվում և ուժեղանում են այլ գաղափարների հետ շփման մեջ։

 Սա իսկապես շփման շատ լավ հարթակ է, և շատ լավ է, որ այս քննարկումների շարքը մենք շարունակում ենք և արդեն հասել ենք Կոտայքի մարզ։ Մենք այս միջոցառումները, այս համաժողովներն անցկացնելու ենք բոլոր մարզերում, և ես ուզում եմ մեր այսօրվա աշխատանքին հաջողություն մաղթել։ Անհամբերությամբ սպասում ենք՝ ծանոթանալու, թե ինչ հաջողություներ ունեն գործարարները Կոտայքում և անհամբերությամբ սպասում ենք՝ տեսնելու, թե ինչ ծրագրեր ունեն գործարարները Կոտայքում, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել այդ ծրագրերը և եղած հաջողությունները դարձնել ավելի մեծ։

 Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ մեր համընդհանուր, հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությանն առնչվող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լավ լուրերով, այդ լավ լուրերից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը։ Հույս ունեմ՝ այսօր մենք այս հարթակից կլսենք հետաքրքիր, լավ լուրեր, որոնք կոգեշնչեն ոչ միայն ներկաներին, այլև այն մարդկանց, ովքեր մեր համաժողովի ընթացքին հետևում են համացանցով ու լրատվության միջոցներով։

 Շնորհակալ եմ»։

 Համաժողովի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներդրումային ներուժը. ցուցադրվել է մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, ներկայացվել են մարզի հաջողված 10 ձեռնարկությունների պատմությունները։ Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում «ՀՀ Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի, «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն, գործարար Հարություն Մնացականյանի և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող, «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության գործընկեր Սևակ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներդրումային համաժողովի մասնակիցների մի շարք հարցերին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:42 17/08/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր. Փաշինյան (տեսանյութ)
13:12 16/08/2019  |  ՏնտեսությունՄիջին կենսաթոշակը ավելացել է
11:42 16/08/2019  |  ՎերլուծություններԵրկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է
10:52 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ճանաչողական արշավի մեկնարկը տրված է
10:40 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀուլիս ամսվա անշարժ գույքի գործարքները նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 17.1 տոկոսով. Փաշինյան
09:16 16/08/2019  |  ՄամուլՎարչապետի խորհրդականին աշխատանքից ազատելու փաստը տարակուսանքի տեղիք է տվել. «Հրապարակ»
19:45 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍԵւս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին. Փաշինյան (տեսանյութ)
14:58 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի օգնականն ազատվել է աշխատանքից
14:43 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավոր խորհրդականները կազատվեն պաշտոնից
12:32 15/08/2019  |  ՎերլուծություններՈրն է Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի թվերի տարբերության գաղտնիքը

Արխիվ

[]