ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է 08/16/2019 11:42 | Վերլուծություններ
Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: Եւ ինչին որ կարելի է հասնել դրանով՝ քամահրելի է եւ անհարիր մարդու ազնվացման պատմական ընթացքին: Եւ եթե գալիք ժամանակներում աշխարհն անգամ թաղվի վայրագ խելահեղության մեջ, հայը պետք է ապավինի իր հոգեւոր օրենքների դաշնությանը, որ իր այրան ժառանգությունն է:
Հայի, ամբոխի, ամբոխին ապավինողի մասին տողերի հեղինակը «հակահեղափոխական» չէ, «սեւ» չէ, «թալանչի» չէ: Այս հանճարեղ տողերի, իսկ ավելի կոնկրետ հայի զարգացման բանաձեւի հեղինակը աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանն է:
Այսօր, արդեն մեկ տարի է Հայաստանում իշխում է ամբոխը: Մենք շեղվել ենք հայի զարգացման, առաջադիմության բանաձեւից՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:
Իշխում է ամբոխը, թելադրողն ամբողխն է, ընդ որում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ինչ է լինում, երբ թելադրում է ամբոխը, երբ թելադրում է կյանքում ոչինչ չնախաձեռնած, անկիրթ, գիրք չկարդացած ամբոխը, տեսնում ենք մեր շուրջը, տեսնում ենք գրեթե ամենուր: Դուռ է ջարդում, ավտոմեքենա է վարում ինչպես ուզում է, թեժ գիծ է զանգում եւ ու դանոս՝ մատնագիր է գրում... սա կենցաղում։ Պետական կառավարման համակարգում՝ միայն խոսում է, գործի մասին չունենալով պատկերացումներ։
Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ մեծ աշխարհին կառավարում է փոքր աշխարհը՝ փոքր մարդկանցով: Շատերի համար աննկատ ռեփեր Հրագի երգի, թե բանաստեղծության հետ փոխվեց իրավիճակը: Եթե մեծ աշխարհում լուրջ գործեր են արվում, հայրենիք ազատագրում, հողը հանձնում գյուղացուն, ատոմակայան վերաբացում պատերազմից հետո, հսկայական ներդրումներ բերում երկիր եւ ապահովում երկնիշ տնտեսական աճ, նորոգում եւ կառուցում դպրոցներ, ճանապարհներ, մշակութային օջախներ, երկրի մայրաքաղաքի դեմք դարձող պողոտաներ, հսկա լեռան միջով թունել անցկացնում, ապա փոքր աշխարհում պարում են Հրագի երգերի ներքո, հայտնագործում վարչապետի պատկերով «դուխով» օղիներ, վարչապետի նկարով դեզադորներ, գորգերը հանում մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկը եւ դրանք լվանում՝ բյուջեից ծախսելով հինգ միլիոն դրամ, անիծում եւ հայհոյում երկրի վիճակի մասին մտահոգություն հայտնող մարդկանց, անկախ այս երկրի հանդեպ նրանց մատուցած ծառայությունների աստիճանից եւ այսպես շարունակ:
Փոքր աշխարհի մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ունեն մի ձգտում՝ որեւէ կերպ ապրել՝ քաղցի զգացում չունենալով:
Եւ մինչ մեծ աշխարհը գլուխ է ջարդում հասկանալու համար, թե ինչպես պետք է փրկել իրավիճակը, ինչպես երկիրը պետք է դնել զարգացման, առաջընթացի ճանապարհի վրա, փոքր աշխարհը ընդամենը կոչ է անում չնկատել քննադատողներին, քննադատություններ հրապարակող լրատվամիջոցներին, միաժամանակ չմոռանալով ձերբակալել, կալանավորել, փռել ասֆալտին, սպառնալ եւ շրջափակել դատարանները:
Փոքր աշխարհի մարդիկ մեծ աշխարհի մարդկանց նման չեն, ընդհանրապես նման չեն: Նրանք առանց մտածելու կարող են օրենքի նախագիծ ներկայացնել, չթաքցնելով, որ նպատակը Սահմանադրական դատարանը ձեռնասուն դարձնելն է:
Այսպիսին է երկիրը, երբ թելադրողը դառնում է ամբոխը, երբ իշխում է փոքր աշխարհը, երբ օգտագործվում եւ հենվում են ամբոխի ուժի վրա:
Մինչ ամբոխը խրախճանքի մեջ է, այսօր կաշկանդված են անհատները, դիսկոմֆորտի մեջ են բոլոր նրանք, ովքեր արարող են, ովքեր ստեղծող են, ովքեր աշխատող եւ կառուցող են:
Հեղափոխությունը, հեղափոխական ցածրակարգ կոչերը, երկրում ձեւավորված մթնոլորտը երկրի կառավարման ղեկից հեռացրել է նրանց, ովքեր այս երկրի համար հսկայական գործ են արել, եւ դեռ կարող են անել:
Ամբոխի մթնոլորտը անազատության է մատնում Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին, որը հսկայական վաստակ ունի Արցախի ազատագրման գործում, որը Հայաստանի տնտեսությունը դրեց զարգացման բոլորովին այլ մակարդակի վրա, եւ որի օրոք կառուցվել անկախ Հայաստանում կառուցվածի 90 տոկոոսը։ Այսպես է ամբոխը ժամանակավորապես հաղթում անհատին։
Քրեական գործեր են հարուցված Արցախի ազատագրումը կերտած զինվորականների նկատմամբ: Ավելին, ում վրա դեռ քրգործ հարուցված չէ՝ սպառնում են հարուցել: Նրանք բոլորը անհատներ են, ովքեր ճակատագրական պահին կարողացել են պետություն ու հայրենիք պահել։
Թվարկումը կարող ենք շարունակել: Մարդիկ, ովքեր այսօր կարող էին օգուտ բերել մեր երկրին կամ ազատությունից զրկված են կամ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված կամ պարզապես անուշադրության են մատնված:
Հենց այսպես է լինում, երբ ազգը, ժողովուրդը հեռանում է իր էությունից, բնույթից, երբ փոքր աշխարհը կառավարում է մեծ աշխարհին, երբ թելադրողը ամբոխն է, երբ կառավարիչները հենվում են ամբոխի ուժի վրա: Սա սարսափելի եւ վտանգավոր իրավիճակ է, որից օր առաջ պետք է ազատվել:
Մի օր Նիկոլ Փաշինյանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը, բայց դա հարցի, խնդրի լուծում չի կարող դառնալ: Երկրին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Չի կարելի Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով։ Երկիրը պետք է ազատել ամբոխի դիկտատուրայից: Շատ երկար ժամանակով, ընդմիշտ։ Հակառակ դեպքում երկիրը ոչ մի հեռանկար չի ունենա։
Ամեն ինչ, ամեն ջանք պետք է գործադրել, որ իշխանության հայտնվեն պետական մտածողությամբ, պետական շահերով առաջնորդվող մարդիկ, ովքեր ստեղծագործող են, արարող, բայց ոչ շոումեն: Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք կիրառենք Վիլյամ Սարոյանի դեռ 1939թ. մեզ մատուցած բանաձեւը՝ Հայաստանը պետք է կառավարեն մարդիկ, որոնք չեն հենվում ամբոխի վրա, որոնց ուժն անհատի իրենց կերտվածքն է, ովքեր անգամ չեն մտածի պոպուլիզմի եւ ամբոխի վրա հենվելու մասին, ովքեր գիտեն ճանապարհը, որով հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել զարգացման որակապես նոր մակարդակ:
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ