ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան 08/16/2019 19:59 | ԼՐԱՀՈՍ
«Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»,-այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հղում անելով Քրեական դատավարության 427-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին։
Նշենք, որ 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ եթե անգամ այդպիսի դեպքեր օրենսգրքով նախատեսված են, ապա դրանք ոչ մի կերպ չեն վերաբերում գործը կասեցնելու եւ խափանման միջոցի վերաբերյալ կայացրած գործն ըստ էության չլուծող դատական ակտերին։
Այս համատեքստում ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից դատական ակտերը հրապարակելուց հետո գործը պետք է վերադարձվեր Առաջին ատյանի դատարան, եւ գործի քննությունը շարունակվեր ընդհատման պահից անկախ նրանից՝ կողմերը այդ դատական ակտերը կբողոքարկեին թե ոչ։
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, անդրադառնալով Քոչարյանի եւ մյուսների գործի՝ նոր դատավորի չվերամակագրվելու հանգամանքին, ասաց, որ Առաջին ատյանի դատարանում վերամակագրում տեղի չի ունեցել, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է Առաջին ատյանի որոշման դեմ բերված բողոք, կայացվել է դատական ակտ, ինչի դեմ էլ բերվել է Վճռաբեկ բողոք, եւ դրանով պայմանավորված էլ, ըստ նրա, գործն այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Իմ անձնական կարծիքով՝ մինչեւ Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական դատական ակտ չկայացվի, Առաջին ատյանի դատարանում այն չի կարող քննվել»,-նշել է Դատական դեպարտամենտի ղեկավարը։
Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Վճռաբեկ դատարանը չէր կարող պահանջել գործի ողջ նյութերը, քանի որ Վճռաբեկ դատարանը այս դեպքում չի հանդիսնում վարույթն իրականացնող մարմին. «Վճռաբեկը պետք է պահանջեր գործի նյութերի այն մասը, որը անհրաժեշտ է խափանման միջոցի եւ կասեցման հարցերի իրավաչափությունը գնահատելու համար»։
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյո՞ք անձը կարող է մնալ կալանավորված գործի կասեցված լինելու պարագայում, Էրիկ Ալեքսանյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսդրությունը որեւէ կերպ չի բացառում անձի կալանքի տակ մնալը կասեցված վարույթի դեպքում։ Հետեւաբար, զուտ Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ այո, բայց այլ հարց է, թե կասեցված վարույթի շրջանակներում, որտեղ որեւէ գործողություն չի կարող կատարվել, անձը պե՞տք է զրկված լինի իր նկատմամբ ամենախիստ տեսակի խափանման միջոցի փոփոխման, վերացման հարցի քննարկման իրավունքից։ Վստահ եմ, որ ոչ, քանի որ մենք այստեղ գործ ունենք ազատության իրավունքի հետ, որը սպիտակ թերթի վրա սեւ տառերով տպագրված է երեւույթ չէ, այլ բարձր արժեք ունեցող իրավունք է, հետեւաբար կարծում եմ, որ պետք է ստեղծվի նախադեպ կամ դատավարական օրենսդրության մեջ կատարվի համապատասխան փոփոխություն, որը կսահմանի, որ անգամ կասեցված վարույթի շրջանակներում, երբ խոսք է գնում մարդու իրավունքների, հատկապես ազատության իրավունքի մասին, այդ անձանց հնարավորություն պետք է ընձեռվի դիմել դատական պաշտպանությանը՝ իրենց հիմնարար իրավունքների իրացման համար, հակառակ դեպքում ստացվում է, որ Սովետական ժամանակներից որդեգրած օրենսդրական թերի կարգավորումները գերակա են մարդու իրավունքներից, ինչը անընդունելի է»։
Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի եւ մյուսների գործի՝ այլ դատավորին վերամակագրելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հուլիսի 27-ին կասեցվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, եւ նրան մեղադրանք առաջադրվեց։ Դատավորի առնչությամբ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից