Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

ՍԱՊԾ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու մեջ. գործը դատարանում է 08/16/2019   11:07  |  Քրեական խրոնիկոն

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ օգտոստոսի 14-ին գործը մուտք է եղել դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 4 անձ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, Սամվել Աֆրիկյանի կողմից մանր եղջերավոր անասունների արտահանմամբ զբաղվող <<Իմպերիալ Լայֆսթոք>> ՍՊ ընկերությանը պատկանող գառներն արտահանելու համար նախատեսված փաստաթղթերը կամ արտահանման սերտիֆիկատները տրամադրելուն խոչընդոտներ չառաջացնելու կամ առաջացած խոչընդոտները հետագայում հարթելու համար, որպես <<շնորհակալություն>> 2019թ. ապրիլի 22-ին իր աշխատասենյակում Սամվել Աֆրիկյանից ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Հովհաննես Մկրտչյանը, կրկին ծառայողական նույն պարտականությունների առնչությամբ, ծառայողական գծով հովանավորչության դիմաց 2019թ. մայիսի 7-ին Սամվել Աֆրիկյանից իր աշխատասենյակում ստացել է 150.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը։

Սամվել Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարձատրության դիմաց զբաղվելով <<Իմպերիալ Լայֆսթոք>> ՍՊ ընկերության համար գառներ ձեռք բերելու և արտահանման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունից համապատասխան փաստաթղթավորումները կազմակերպելու գործընթացով, աշխատանքի բերումով մոտ 8 տարի առաջ ծանոթանալով և վստահելի ու մտերիմ հարաբերություններ ձևավորելով նույն տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, <<Իմպերիալ Լայֆսթոք>> ՍՊ ընկերությանը պատկանող գառներն արտահանելու համար նախատեսված փաստաթղթերը կամ արտահանման սերտիֆիկատները տրամադրելուն խոչընդոտներ չառաջացնելու կամ առաջացած խոչընդոտները հետագայում հարթելու համար, որպես <<շնորհակալություն>> 2019թ. ապրիլի 22-ին Հ.Մկրտչյանին` վերջինիս աշխատասենյակում տվել է 100.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Սամվել Աֆրիկյանը, կրկին նույն գործողության համար, Հովհաննես Մկրտչյանի կողմից իր նկատմամբ ցուցաբերած ծառայության գծով հովանավորչության դիմաց 2019թ. մայիսի 7-ին վերջինիս` նույն աշխատասենյակում տվել է 150.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների կողմից: Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձին կաշառք տալը։

Գևուշ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Արագածոտնի մարզային կենտրոնի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական և իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2017թ. հուլիսի 17-ի 406-Ա հրամանով սահմանված իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով ՀՀ-ից 2018թ. հուլիսից մինչև 2019թ. մայիսն արտահանվել են տարբեր խմբաքանակներով գառներ, որով խաթարվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ բնականոն գործունեությունը և հեղինակազրկվել այն` այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Նազարյանին մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով։

Օհան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Արագածոտնի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, անձնական դրդումներից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2017թ. հուլիսի 17-ի 406-Ա հրամանով սահմանված իր ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում ապահովել է ՀՀ-ից 2018թ. հուլիսից մինչև 2019թ. մայիսը տարբեր խմբաքանակներով գառների արտահանումը: Խաչատրյանին մեղադրանք է աաջադրվել 314-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելը։

Հիշեցնենք, որ առերեւույթ հանցագործության բացահայտման մասին ԱԱԾ-ն հայտարարել էր մայիսի 10-ին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:13 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի
13:58 07/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍտուգայց է կատարվել Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետեր
16:15 30/07/2019  |  ԼՐԱՀՈՍ2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
15:33 25/07/2019  |  ԼՐԱՀՈՍՖերմերն ապատեղեկատվություն է տարածել. ՍԱՊԾ
17:51 24/07/2019  |  ԼՐԱՀՈՍՖիլոքսերակայուն տնկանյութերի արտադրությունն ու տարածումը որպես ֆիլոքսերայի դեմ պայքարի լավագույն միջոց
14:58 23/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է սկսել բրուցելոզ հիվանդության տարածման վերաբերյալ
19:18 17/07/2019  |  Քրեական խրոնիկոնՎճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել
13:23 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍԹռչնաբուծության ոլորտում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը մեր ամենօրյա ուշադրության տիրույթում է. Գ. Ավետիսյան
16:22 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել
15:51 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱնասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծարաններում

Արխիվ

[]