ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը դարձա՞վ իրապես ժողովրդավարական ու իրավական պետություն, թե՞ ոչ. Նորայր Նորիկյան 08/16/2019 13:59 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի ապագայի շուրջ ծրագրային բանավեճի պակաս կա։ Նա միաժամանակ բարձրացրել է որոշ հարցադրումներ, որոնք, ըստ իրեն, հաջորդ ընտրությունների նախաշեմին քննության առարկա կդառնան։
Նորիկյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Ընդունված է համարել, որ ընդդիմությունը վաղվա իշխանությունն է: Քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունը հանդիսանում է քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը: Անգամ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը: Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ռոբերտ Դալն իր «Քաղաքական ընդդիմությունը Արևմտյան դեմոկրատիաներում» աշխատության մեջ նշում է, որ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ յոթ պայմանները, որոնք են՝ պետության սահմանադրական կարգի և ընտրական համակարգի գոյությունը, քաղաքական մշակույթի առանձնահատկությունները, հասարակության մեջ հատուկ ենթամշակույթների գոյությունը, կառավարության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհության աստիճանը, հասարակության մեջ սոցիալական և տնտեսական բաժանումը, զանգվածային գիտակցության առանձնահատկություններ, որը պայմանավորված է ընդդիմություն-կառավարություն փոխհարաբերությունների բնույթով և հասարակության բևեռվածության աստիճանը:
Գոնե ինձ համար ակնհայտ է, որ մեր երկրում առողջ քաղաքական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի որակներով օժտված ընդդիմություն, որը սնուցվում է հասարակության համար ընդունելի սկզբունքներով ու արժեքներով: Պետության և իշխանության շահերից է բխում ունենալ ազդեցիկ ընդդիմություն, քանի որ ակնհայտ է, որ որքան ուժեղ է ընդդիմությունը, նույնքան ուժեղ է իշխանությունը: Հայաստանում սովորաբար իշխանությունը հայհոյել է ընդդիմությանը և ճիշտ հակառակը: Միշտ բացակայել է ծրագրային և գաղափարական հակադրությունն ու մրցակցությունը: Մեր երկրին իսկապես նոր որակի ու բովանդակությամբ քաղաքական համակարգ է անհրաժեշտ:
Այս առումով նոր իշխանության խնդիրն ահռելի է: Հրապարակ բերելով ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման հարցը, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա գալով իշխանության՝ քաղաքական այդ ուժի ուսերի վրա է մնում ձևավորելու այնպիսի ինստիտուցիոնալ քաղաքական համակարգի կառուցումը, որում հակադրվող, քաղաքական ուժերի, քաղաքական համակարգի սուբյեկտների՝ իշխանության ու ընդդիմության զինանոցում առկա կլինեն առավելապես ծրագրային ու գաղափարական ՛՛Զենքեր՛՛՝ հանուն ավելի լավ Հայաստանի՝ պատմության աղբարկղ ուղարկելով մեկը մյուսին սևացնելու, ստորացնելու և գոտկատեղից ներքև հարվածելու բոլոր միջոցները…
Այս համատեքստում հնարավոր չէ չարձանագրել, որ նախկին իշխանության և նրան արբանյակ ուժերի ներկայացրած հայտը՝ ապագա տարիներին դառնալու գործող իշխանության ընդդիմությունը, չի խոսում առողջ քաղաքական համակարգի կայացման հնարավորությունների մասին… Ապահով տուն կառուցելու համար նրա հիմքերը պետք է ճիշտ դրվեն…
Իմ տպավորմամբ Հայաստանի ապագայի շուրջ ծրագրային բանավեճի պակաս կա: Փոքր խնդիրները կլուծվեն մի քիչ լավ, միքիչ վատ, այդուհանդերձ, հաջորդ ընտրությունների նախաշեմին, պատմության տեսանկյունից, ենթադրում եմ, որ քննության առարկա կդառնան հետևյալ հարցադրումները.
1. Լուծվե՞ց, արդյոք, Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ,
2. Կարգավորվե՞ց հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ, թե՞ ոչ,
3. Հայաստանը դարձա՞վ իրապես ժողովրդավարական ու իրավական պետություն, թե՞ ոչ,
4. Ժողովուրդն հնարավորություն ունեցա՞վ իրացնելու իր իշխանությունը, թե՞ ոչ, ինչպես ամրագրված է ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածով:
5. Հայաստանը կարողացա՞վ ստեղծել երաշխավորված անվտանգության համակարգ, թե՞ ոչ
6. Հնարավոր եղա՞վ իրական հիմքեր ստեղծել արտագաղթի խնդիրը չեզոքացնելու համար, թե՞ ոչ…
Կապրե'նք, կտեսնե'նք...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ