ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ նախագահը չի բացառում՝ Ամուլսարի քրեական գործը կարող է կարճվել. քննչական մարմնի ղեկավարը գործադիրին է ներկայացրել քննության արդյունքները 08/15/2019 11:33 | Բնապահպանական իրավունք
Ամուլսարի շահագործման հետ կապված միջազգային եզրակացությունը թույլ է տալիս հանգելու երեք կարևոր կետի։ Այս մասին կառավարության օգոստոսի 15-ի նիստում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա։ Կապ չկա նաև Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի հետ, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցետրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն։ Ամենակարևորը Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան և Արփա գետերի վրա, որը հնարավոր է որ լինի, սակայն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոցները, ապա ռիսկերը կառավարելի կլինեն», - ասաց ՔԿ նախագահը։
Վերջինս հավելեց, որ Լիդիան-Արմենիա ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացության հետ և ընկերության փորձագետները պատրաստ են առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել. «Դրանցից տասն արդեն կիրառվում են, հինգն էլ պատրաստ են ապագայում կիրառել։ Մեկ մեղմման միջոցն էլ դեռ քննարկման փուլում է»,-ընդգծեց ՔԿ նախագահը։
Նա նաև անդրադարձավ քրեական գործի հետագա ընթացքին՝ նկատելով, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այդ փուլում ենթադրել, որ ՔՕ 282-րդ հոդվածով քննվող քրեական գործով որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյոք դա նշանակում է, որ գործը կկարճվի, որին ի պատասխան ՔԿ նախագահն ասաց, որ գործի քննության այս ուղղվածությունը դա է, որ քրեական գործը կկարճվի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ