ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան 08/15/2019 12:43 | Վերլուծություններ
Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։
Այսօր և վաղը տարբեր շրջանակներում քննարկվող այս հարցը միշտ պետք է ուղեկցվի դրան զուգահեռ գնացող, այլևս դրա անբաժանելի մաս համարվող մյուս հարցով՝ ինչպե՞ս թույլ չտալ ներքին ապակայունացում։
Եթե մենք չտանք առաջին հարցի պատասխանը, ապա բացում ենք մեր երկրի դռները ապակայունացման առաջ։ Եթե չգտնենք երկրորդ հարցի պատասխանը, ապա չենք ունենալու տրամաբանական զարգացումներ, կանխատեսելի սցենարներ, և դարձյալ երկրի դռները բացելու ենք պատահականությունների առաջ։
Դուրս գալու համար հին, նոր, ներկա, վաղվա Հայաստանի մասին գավառական լիրիկայից, որն ի դեպ ոչ մի կապ չունի իրականության հետ, պետք է հստակ հասկանալ մեկ բան. Հայաստանի հաջորդ իշխանությունը որպես գաղափարական հենք պետք է ընդունի 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի կարգախոսները՝ արդարություն, համերաշխություն, ազատ մրցակցություն, անզուսպ կոռուպցիայի և թալանի բացառում և այլն։ Սրանք շատ լավ կարգախոսներ են. այլ հարց է, որ այսօր դրանք այսօր ցավալիորեն արժեզրկվում են։
Ցանկացած փորձ՝ այլ պատկերացումներով իշխանություն ձևավորելու, դատապարտված է ձախողման։ Ով սա չհասկացավ՝ իշխանություն ձևավորելու որևէ շանս չունի։
Խնդիրը պետության մոդեռնիզացիան է
Բայց այս սկզբունքները, եթե նույնիսկ օրը 10 անգամ կրկնես, ելույթ, միտինգ ու լայվ անես, կմնան զուտ բառեր, դատարկախոսություն, եթե չարվի հաջորդ կարևորագույն քայլը։
Պետք է ունենալ երկրի ընդհանուր մոդեռնիզացիայի հստակ հայեցակարգ, որը կընդգրկի պետության կյանքի բոլոր շերտերը։ Պետք է ունենալ Հայաստանի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտեզը՝ հստակ քայլերով, հստակ նպատակներով, ժամանակացույցով։ Սրանո՛վ է պետք ներկայանալ հանրությանը։ Սա կլինի միակ արժեքավոր հակակշիռը՝ այսօրվա անայլընտրանք դատարկությանը։
Սա բավականին բարդ գործ է, մեկ մարդու ուժերից վեր։ Այստեղ պետք է հստակ ասել, որ հաջորդ իշխանություն ասելով՝ խոսքը ոչ թե մեկ մարդու կամ նույնիսկ մեկ նոր քաղաքական ուժի կամ նույնիսկ դաշինքների մասին է։ Խոսքը նոր քաղաքական-հանրային էլիտայի մասին է, որը պետք է անի երկու բան.
ա/ Որպես սկզբունք ընդունի 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի կարգախոսները
Բ/ Այդ նույն ժողովրդին ներկայացնի և ի վիճակի լինի իրականացնել Հայաստանի մոդեռնիզացիայի ծրագիրը։
Սրա մշակմանը պետք է լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլոտներից, պետք է կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, պետք է լսվեն հարյուրավոր կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։
Միայն ու միայն այդպես հնարավոր կլինի հաղթել այսօր Հայաստանը խեղդող դատարկ լոզունգներին։
Ո՞վ ունի սա անելու շանսը։ Նա, ով կանի։ Կամ նրանք, ովքեր կանեն՝ այն մարդկանց խումբը, որը դա կանի։ Մենք վերջում ենք ֆիքսելու, թե ով դա արեց՝ փաստը կայանալուց հետո։
Ինչո՞ւ շտապել. ժամանակի սղությունը և ռիսկերը
Այսօրվա անայլընտրանք պարզունակությանը պետք է հակակշիռ ստեղծել։ Ժամանակը քիչ է։ Այսօր մենք մսխում ենք ժամանակի մեր գուցե վերջին ռեսուրսները։ Զանգվածներն ու գործող իշխանությունը դա չեն հասկանում։ Խնդիրը դրանով բարդանում է։ Ուրիշ ճանապարհ, քան՝ այլ օրակարգ ու այլ պատկերացումներ համբերատար ներկայացնելը, այս պահին չկա, քանի որ առայժմ չկան ազդեցության այլ մեխանիզմներ։ Ադրբեջանը, Թուրքիան, օբյեկտիվ դժվարությունները, արտագաղթը չեն սպասում հեռահար թվականներին։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր անդառնալիության ժամանակը։
2050-ի, 2060-ի, 20 ... չգիտեմ որի լիրիկային պետք է հակակշռել այլ՝ սառը, գրագետ օրակարգեր։ Երկար դարեր պետություն չտեսած ժողովուրդը կարող է հաճելի ու դատարկ լոզունգների տարափի տակ չնկատել մոտեցող վտանգը, բաց թողնել պահը։ Հետևաբար՝ պատասխանատվությունը է՛լ ավելի է մեծանում։
Հայաստանի ոչ մի իշխանավորից կամ պետական ինստիտուտից այսօր չես լսի մի շարք բարդ, բայց կարևորագույն հարցերի մասին պատկերացումներ.
1. Ինչպե՞ս ենք մեղմելու Հայաստանի շրջափակումը
2. Ինչպե՞ս ենք լուծելու հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը
3. Ինչպե՞ս եք զարգանալու առանց զիջումների
4. Ինչպե՞ս և ինչո՞վ ենք դիմակայելու Հայաստանին բոլոր ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու՝ հստակ ծրագրին։ Տարեցտարի միտումն ավելի տեսանելի ու վտանգավոր է դառնում։ Այսօր սեղանին նորերն են։ Ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ։ Ինչո՞վ ենք մենք հանդես գալու, ի՞նչ առաջարկներով՝ նույն Ռուսաստանին ու Իրանին։
5. Ո՞ր ոլորտներում և ինչի՞ շնորհիվ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ստանալ տարածաշրջանում։
6. Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծերի շնորհիվ է հնարավոր մեծացնել Հայաստանի գրավչությունը և անվտանգությունը։
7. Ի՞նչ նոր գաղափարների շնորհիվ է հնարավոր մեծացնել հայկական աշխարհի ներուժը՝ պետության զարգացման տեսանկյունից։
8. Ի՞նչ պետք է արվի՝ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։
9. Մինչ մենք ինքներս մեզ բաստիոն ու չեմպիոն ենք հռչակում՝ Ադրբեջանում ընթանում են բավականին խորքային փոփոխություններ։ Ալիևը գնում է համառ ու նպատակային բարեփոխումների։ Ունե՞նք մեր դրա մոնիտորինգը։ Ունե՞նք հաշվարկ, թե մի փուլ հետո ի՛նչ որակական հարթության մեջ ենք լինելու՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ։
10. Ի՞նչ պետք է արվի ներդրումների ներգրավման համար։
11. Ի՞նչ պետք է արվի թվայնացված պետության՝ որակական նոր մակարդակի հասնելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար։
12. Ի՞նչ պետք է արվի հանրային հարաբերությունների բարեփոխման, հանրային կյանքի նոր, ավելի առաջադիմական համակարգեր ունենալու համար։
Այս հարցերի ցանկը կարելի է մեծացնել, կարելի է ավելի հստակեցնել, ավելի ընդլայնել կամ հակառակը։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ՝ սա անելու ենք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Սրանց մասին պետք է խոսենք։
Հ. Գ.
Այս թեմաներով այսօր մոտ 10-15 գործիչ հրապարակային խոսում է՝ բավականին բարձր մասնագիտական մակարդակով։ Նրանք բոլորն իշխանությունից դուրս են։ Իշխանությունը, սակայն, բոլորովին այլ աշխարհում է՝ բաստիոն, միտինգ, հեղափոխություն։ Իհարկե, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք հասկանում են հարցերի լրջությունը, սակայն շարունակվող միտինգային մթնոլորտը թույլ չի տալիս այլ որակի հարցեր բարձրացնել, ավելի սառը ու նպատակային գործել։ Հետևաբար՝ պետք է ամեն գնով փոխել մթնոլորտը երկրում։ Պետք է հասնել լուրջ խոսքի լսելիության մեծացմանը, որը կխրախուսի իշխանության ներսից հնչող առողջ ձայները ու միաժամանակ կզսպի ու իրականությունից սահուն կերպով դուրս կմղի պարզունակ խոսքն ու պատկերացումները։ Ընդամենը պետք է ստեղծել այլընտրանք՝ այսօրվա՝ անայլընտրանք թվացող պարզունակությանը։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից