ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունը անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին 08/15/2019 10:18 | Քրեական խրոնիկոն
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Երևան քաղաքի դատախազությունում ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժՆից։
Պարզվել է, որ 2016թ. նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարել «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու հարցի վերաբերյալ: Բանակցությունների վերաբերյալ արձանագրությամբ սահմանվել է, որ Երևան համայնքն ընդունում է ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նվիրատվությունը՝ ստանձնելով դրա ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը միայն «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով իր կատարած ներդրումները, ակտիվներն ու պարտավորությունները գնահատելուց հետո:
Պարզվել է, սակայն, որ բանակցային պայմանավորվածության խախտմամբ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1.788.000.000 ՀՀ դրամը, որից հետո Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի թիվ 655-Ա որոշմամբ նշված ընկերության 100% բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին: Երևան քաղաքի ավագանու նույն որոշմամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «Լոկատոր» ՓԲԸ-ին:
Մինչդեռ, պարզվել է, որ նվիրատվության գործընթացում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ակտիվների իրական արժեքը, չի համապատասխանում իրականությանը, այն ավել է նշվել 1.051.113.700 մլն ՀՀ դրամով:
Արդյունքում Երևանի քաղաքապետարանը, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության կողմից կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի կողմ չհանդիսանալով, ավագանու 21.12.2016թ. N.655 որոշմամբ նման պարտավորություն չունենալով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից կատարել է 713.000.000 ՀՀ դրամի վարկի մարում:
Այսինքն, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ առանց աուդիտորական գնահատման, հիմք ընդունելով խորհրդատվական եզրակացությունը բանակցային գործընթացում ստանձնել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի՝ իրականությանը չհամապատասխանող արժեքով ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկի մարման պարտավորությունը։
Միաժամանակ, առանց իրավական հիմքի, 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից 713.000.000 դրամի չափով մարել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին և առաջացնելով ծանր հետևանքներ:
Բացի այդ, պարզվել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017-2018թթ. և 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում վերջիններիս աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու և փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր՝ 20.714.515 ՀՀ դրամ:
Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու, ինչպես նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքերի առթիվ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ