ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սարգսյանն այցելել է հայտնի Թեյդե աստղադիտարան 08/14/2019 11:56 | ԼՐԱՀՈՍ
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է հանրահայտ Թեյդե աստղադիտարան։ Նախագահը ծանոթացել է աշխարհի ամենամեծ՝ Լա Պալմայի Gran Telescopio Canarias օպտիկական աստղադիտակը և աշխարհի 3-րդ ամենամեծ՝ GREGOR արևային աստղադիտակն ունեցող աստղադիտարանի աշխատանքներին և իրականացվող ուսումնասիրություններին։ Նախատեսվում է, որ շուտով կսկսվի նոր աստղադիտակի կառուցումը, որի տրամագիծը կլինի շուրջ 50 մետր։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Նախագահ Սարգսյանը Թեյդեի ղեկավարության հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, միշտ մեծ ուշադրություն է դարձրել գիտության զարգացմանը՝ նշելով նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին: «Կցանկանայի, որ ապագայում ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներում: Աստղագիտությունը միայն աստղադիտակ չէ, այլև նոր տեխնոլոգիաներ են, մաթեմատիկական մոդելավորում է: Մենք ունենք նախագահական նոր նախաձեռնություն, որը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը,- ասել է նախագահը:- Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, համագործակցելու ենք աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ինչպիսիք են «Դասո Սիսթեմս»-ը, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, IBM-ը և այլն: Ուրախ կլինենք համագործակցել նաև Թեյդեի հետ: Կարծում եմ՝ համագործակցության լուրջ հնարավորություններ կան նաև Թեյդեի ու Բյուրականի աստղադիտարանների միջև»:
Նախագահ Սարգսյանը Թեյդե աստղադիտարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մոտ օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի գիտատեխնոլոգիական հաստատությունների և Թեյդեի միջև փոխգործակցության զարգացմանը։
Աշխարհի ամենահայտնի աստղադիտարաններից մեկը համարվող Թեյդե աստղադիտարանը՝ հարևան Լա Պալմա կղզու վրա գտնվող Roque de los Muchachos Observatory-ի հետ միասին, կառավարվում է Կանարյան աստղաֆիզիկայի ինստիտուտի կողմից և հանդիսանում Եվրոպական հյուսիսային աստղադիտարանի (ENO) մաս։ Թեյդե աստղադիտարանի գիտական գործունեությունն ընդգրկում է հիմնականում արևային ուսումնասիրությունների և ռոբոտատեխնիկական աստղագիտության ոլորտները: Այստեղ են կենտրոնացված նաև Եվրոպայի լավագույն արևային աստղադիտակները: Աստղադիտարանի՝ ավելի քան 50 հեկտար զբաղեցնող տարածքում տեղադրված են շուրջ 20 երկրի ավելի քան 60 գիտական հաստատությունների պատկանող արևային և գիշերային աստղադիտակներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ