Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Սա հերթական ապօրինությունն է՝ այս անգամ Դատական դեպարտամենտի կողմից. Հովհաննես Խուդոյան 08/14/2019   15:51  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Սա հերթական ապօրինությունն է՝ այս դեպքում արդեն Դատական դեպարտամենտի կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Դատական դեպարտամենտի այսօր տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Սա Դատական դեպարտամենտի համապաատասխան անձանց  մասնագիտկական որակների եւ դիտավորության հարցն է»,- ասաց պաշտպանը։

Խուդոյանի կարծիքով՝ երբ հունիսի 25-ին հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հաջորդ օրվանից գործը պետք է Առաջին ատյանի դատարանում շարունակվեր. «Գործն ամբողջ ծավալով Վերաքննիչ դատարանում երբեք էլ չի եղել, Վերաքննիչ դատարան բողոքարկվել են երկու դատական ակտեր, եւ գործը շարունակվել է գտնվել  Առաջին ատյանի դատարանում։ Արմեն Դանիելյանի որոշումների մեջ էլ ուղղակիորեն գրված է, որ իրեն մակագրված են երկու որոշումներ, եւ բողոքները դրանց շրջանակներում են։ Դրանից հետո թեպետ գործի նյութերը ֆիզիկապես ուղարկվել են Վերաքննիչ դատարան՝ այդ պրոցեսին օժանդակելու համար, բայց գործը Առաջին ատյանի վարույթից դուրս չի եկել»։

Ըստ Խուդոյանի՝ ֆիզիկապես գործի հատորները կարող են գտնվել Վճռաբեկ դատարանում, բայց վարույթը Առաջին ատյանի դատարանում շարունակվում է. «Դա նշանակում է, որ գործով պետք է նշանակվի դատավոր, որը, ենթադրենք, կարող է ասել, որ փաստաթղթեր չկան, եւ նա չի կարող շարունակել գործի վարույթը, ինչով պայմանավորված էլ դարձյալ այն կկասեցնի, բայց դա վերամակագրման հետ ընդհանրապես կապված չէ»։

Պաշտպանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանում պետք է ոչ միայն քննվի իրենց միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու մասին, այլ պետք է շարունակվի դատավարությունը. «Վերաքննիչի որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, Դատախազությունը, դրա կողմից հովանավորվող քննչական մարմինը, վերջերս նաեւ՝ ԲԴԽ-ն, Դատական դեպարտամենտը պետք է գիտակցեն, որ Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ կարգավորումներ ունի. միջանկյալ դատական ակտերի դեմ կայացված որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Օրինակ՝ եթե անձին կալանավորում են, այդ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց 5-օրյա ժամկետում դրա դեմ կարող է բերվել բողոք, դա չի նշանակում, թե քանի դեռ այդ բողոքը չի բերվել, չի քննվել երեք ատյաններում, ուրեմն՝ անձին չեն կալանավորելու»,-նշեց Խուդոյանը եւ հավելեց. «Հիմա գործը Առաջին ատյանի վարույթում է, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանին ապօրինի եղանակներով վարույթից հեռացնելու պայմաններում այն պետք է մակագրվի այլ դատավորի՝ անկախ նրանից, թե ֆիզիկապես այդ գործի հատորները որտեղ են գտնվում»։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները։ Մայիսի 20-ին Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավորի այս որոշումների դեմ Դատախազությունը Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք բավարարվել էին, եւ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ բեկանվել էին գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումները։

Դրանից հետո տեւական ժամանակ նիստի օր չէր նշանակվում՝ պատճառաբանությամբ, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը գտնվում է արձակուրդում։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ վերջինիս առնչությամբ Դատախազությունը քրեական գործ է հարուցել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Հուլիսի 26-ին ԲԴԽ միջնորդություն էր ներկայացվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին՝ երեք դրվագով։ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին երկու դրվագով բավարարել էր, իսկ մեկով՝ մերժել։ Օրենքի ուժով կասեցվել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:53 14/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում
12:10 06/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի ճակատագիրն անհայտ է. այն դեռ չի վերամակագրվել
11:59 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎիկտոր Սողոմոնյանը վերահաստատում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է վենդետա
10:41 29/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴավիթ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. Հ. Խուդոյան
20:52 28/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դավիթ Գրիգորյանին հեռացնում են Ռոբերտ Քոչարյանի քրեական գործից
16:45 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց դատախազների բողոքը. տեղի է ունեցել Քոչարյանի իրավունքների խախտում
14:47 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՔոչարյանը դատական ծախսերը վճարելու համար միջոցներ ունի, սակայն չի կարողանում տնօրինել դրանք. պաշտպան
14:38 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՔննիչները նպատակ են ունեցել իրավունքի անհամաչափ սահմանափակել Քոչարյանի իրավունքները. փաստաբան
14:07 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներԱվարտվեց Քոչարյանի գույքի կալանքի գործով դատախազի բողոքի քննությունը
13:04 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էին դրել, որովհետև չգիտեին դատական ծախսերի չափը

Արխիվ

[]