ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստիպում են, որ կառավարության շենքի մոտ կանգնենք, որ մեր ղեկավարությանը չնստացնեն. Ահազանգում են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները 08/14/2019 12:31 | ԼՐԱՀՈՍ
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակցուհիներից մեկը քիչ առաջ «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ընկերության տնօրինությունը պատրաստվում է աշխատակիցներին հարկադրաբար տանել կառավարության շենքի մոտ, որպեսզի վերջիններս բողոքի ակցիա իրականացնեն՝ սատարելով «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ձերբակալված հիմնադրին։
«Ասել են, որ բոլորս գնանք կառավարություն։ Ասացին՝ մենք ձեզ միանգամից կասենք ու Ձեզ աշխատանքից կտանենք այնտեղ։ Որ գնանք բոլորս կառավարության շենքի մոտ կանգնենք, որ մեր ղեկավարությանը չնստացնեն, բոլորս պետք է սատար կանգնենք», - «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակցուհու խոսքով տնօրինությունն այսպիսի հայտարարություններով է հանդես եկել։
Մեր այն դիտարկմանը, որ եթե չեն ցանկանում, ապա ինչու են գնում, աշխատակցուհին ասաց, որ հակառակ դեպքում իրենց վատ վիճակի մեջ կդնեն. «Հակառակ դեպքում միանգամից բացատրագիր են գրել տալիս, խիստ նկատողություն են տալիս, աշխատավարձի պահում, միանգամից հեռացում»։
Պարզելու արդյոք երբ է նախատեսվում ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան՝ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրինության հետ, սակայն գրասենյակից ասացին, թե տեղյակ չեն բողոքի ակցիայից։
«Բողոքի ակցիայի հետ կապված ինֆորմացիա մենք չունենք, չենք կարող հաստատել։ Այլ հարցերի պատասխանելու իրավասություն չունեմ»,- ասաց ընկերության աշխատակիցներից Տիգրան Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը, գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը, «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ «Փաստինֆո»-ին ՔԿ լրատվական բաժնից այսօր հայտնեցին, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում երեքին էլ մեղադրանքներ են առաջադրվել, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Քրեական գործը քննվում է Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ