ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա հերթական ապօրինությունն է՝ այս անգամ Դատական դեպարտամենտի կողմից. Հովհաննես Խուդոյան 08/14/2019 15:51 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Սա հերթական ապօրինությունն է՝ այս դեպքում արդեն Դատական դեպարտամենտի կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Դատական դեպարտամենտի այսօր տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Սա Դատական դեպարտամենտի համապաատասխան անձանց մասնագիտկական որակների եւ դիտավորության հարցն է»,- ասաց պաշտպանը։
Խուդոյանի կարծիքով՝ երբ հունիսի 25-ին հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հաջորդ օրվանից գործը պետք է Առաջին ատյանի դատարանում շարունակվեր. «Գործն ամբողջ ծավալով Վերաքննիչ դատարանում երբեք էլ չի եղել, Վերաքննիչ դատարան բողոքարկվել են երկու դատական ակտեր, եւ գործը շարունակվել է գտնվել Առաջին ատյանի դատարանում։ Արմեն Դանիելյանի որոշումների մեջ էլ ուղղակիորեն գրված է, որ իրեն մակագրված են երկու որոշումներ, եւ բողոքները դրանց շրջանակներում են։ Դրանից հետո թեպետ գործի նյութերը ֆիզիկապես ուղարկվել են Վերաքննիչ դատարան՝ այդ պրոցեսին օժանդակելու համար, բայց գործը Առաջին ատյանի վարույթից դուրս չի եկել»։
Ըստ Խուդոյանի՝ ֆիզիկապես գործի հատորները կարող են գտնվել Վճռաբեկ դատարանում, բայց վարույթը Առաջին ատյանի դատարանում շարունակվում է. «Դա նշանակում է, որ գործով պետք է նշանակվի դատավոր, որը, ենթադրենք, կարող է ասել, որ փաստաթղթեր չկան, եւ նա չի կարող շարունակել գործի վարույթը, ինչով պայմանավորված էլ դարձյալ այն կկասեցնի, բայց դա վերամակագրման հետ ընդհանրապես կապված չէ»։
Պաշտպանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանում պետք է ոչ միայն քննվի իրենց միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու մասին, այլ պետք է շարունակվի դատավարությունը. «Վերաքննիչի որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, Դատախազությունը, դրա կողմից հովանավորվող քննչական մարմինը, վերջերս նաեւ՝ ԲԴԽ-ն, Դատական դեպարտամենտը պետք է գիտակցեն, որ Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ կարգավորումներ ունի. միջանկյալ դատական ակտերի դեմ կայացված որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Օրինակ՝ եթե անձին կալանավորում են, այդ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց 5-օրյա ժամկետում դրա դեմ կարող է բերվել բողոք, դա չի նշանակում, թե քանի դեռ այդ բողոքը չի բերվել, չի քննվել երեք ատյաններում, ուրեմն՝ անձին չեն կալանավորելու»,-նշեց Խուդոյանը եւ հավելեց. «Հիմա գործը Առաջին ատյանի վարույթում է, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանին ապօրինի եղանակներով վարույթից հեռացնելու պայմաններում այն պետք է մակագրվի այլ դատավորի՝ անկախ նրանից, թե ֆիզիկապես այդ գործի հատորները որտեղ են գտնվում»։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները։ Մայիսի 20-ին Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավորի այս որոշումների դեմ Դատախազությունը Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք բավարարվել էին, եւ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ բեկանվել էին գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումները։
Դրանից հետո տեւական ժամանակ նիստի օր չէր նշանակվում՝ պատճառաբանությամբ, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը գտնվում է արձակուրդում։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ վերջինիս առնչությամբ Դատախազությունը քրեական գործ է հարուցել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Հուլիսի 26-ին ԲԴԽ միջնորդություն էր ներկայացվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին՝ երեք դրվագով։ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին երկու դրվագով բավարարել էր, իսկ մեկով՝ մերժել։ Օրենքի ուժով կասեցվել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան