Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին . ՀԲՃ 08/14/2019   10:08  |  Բնապահպանական իրավունք

2019 թ․ հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 2014-2015 թթ․ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետ (ներկայում խոշորացված Ջերմուկ համայնքի Գնդեվազի վարչական ներկայացուցիչ) Հայրապետ Մկրտչյանի թույլ տված առերևույթ չարաշահումների հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս) նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այս լուրը վերահրապարակեցին շատ լրատվամիջոցներ առանց պատշաճորեն լուսաբանելու, որ այս չարաշահումներն ուղիղ կապ ունեն Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի հետ։

Դեռևս 2014թ․ Գնդեվազ համայնքի շուրջ 200 բնակիչ բողոք էր հղել Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինանսավորող այդ ժամանակվա կառույցներից մեկին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային՝ տարբեր գանգատների թվում նշելով նաև այն, որ համայնքում հողերի օտարման գործընթացում տեղի են ունենում մանիպուլյացիաներ։ Լիդիանը, սակայն, իրեն ֆինանսավորողին ներկայացրել էր իր կողմից հողերի ձեռքբերման գրաֆիկ և երաշխիքներ, որ գործընթացի թափանցիկության հետ կապված որևէ խնդիր չկա։ Մինչդեռ համայնքում երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ վարչական դիրք ունեցող անձինք կարողացել էին խոշոր մակերեսով հողեր վաճառել Լիդիանին և շատ կարճ ժամանակում հարստանալ։ Նրանք նաև արդեն փոխել էին իրենց ընդդիմադիր դիրքորոշումը հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ և եռանդուն կերպով համագործակցում էին Լիդիանի հետ ու հանդես գալիս ոսկու արդյունահանման ծրագրին կողմ, գործադրում քաղաքական ճնշում, որպեսզի ոսկու հանքի դեմ պայքար չընթանա։

Եվ ահա 2019 թվականին՝ այն էլ միայն քաղաքացու դիմումի հիման վրա Ջերմուկի ոստիկանության կատարած հետաքննության արդյունքում է պարզվել, Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի օգտին կատարված կոռուպցիոն մեխանիզմը։ Քննչական կոմիտեն հաղորդում է․ «Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը [Հայրապետ Էդիկի Մկրտչյանը], տեղյակ լինելով, որ [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությունը [ներկայումս՝ «Լիդիան Արմենիա»] հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար՝ համայնքի ղեկավարի որոշմամբ  և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, 2014թ. մայիսի 29-ին համայնքի արոտավայր հանդիսացող հողատարածքներից  9.91 հեկտար հողատարածք 410.130 ՀՀ դրամով [շուրջ 850 ԱՄՆ դոլար] աճուրդային կարգով վաճառել է իր որդուն [Լայերտ Մկրտչյանին], ով էլ իր հերթին մեկ տարի անց՝ 2015թ. մայիսի 26-ին, նույն հողատարածքը [շուրջ 400 անգամ ավելի թանկ գնով] 147.300.838 ՀՀ դրամով [շուրջ 310․000 ԱՄՆ դոլար], վաճառել է [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությանը»: Հստակեցնենք, որ Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում խուսափել է նշել գնում կատարած ընկերության անունը։

Բացառված չէ, որ այս գործարքից բացի կարող են լինել հողերի օտարման կամ սեփականացման գործընթացում դիրքի չարաշահման և դրա միջոցով հարստացման, մասնավոր շահադիտական նպատակով համայնքային շահերին դեմ գործելու այլ դրվագներ, եթե հաշվի առնենք, որ միայն Գնդեվազում Լիդիանը գնել է շուրջ 130 հեկտար հողատարածք։ Նշենք, որ Վայոց Ձորի պետական արխիվ ժամանակին (ենթադրաբար շահադիտորեն) չեն ներկայացվել Գնդեվազի համայնքապետարանի 2011-2016 թթ․ որոշումների մատյանները, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած որոշումների, համայնքային գործընթացների միակ պաշտոնական և ամբողջական տեղեկություններ պարունակող փաստաթուղթն են։ Մեր տեղեկություններով՝ այս մատյանները հայտնաբերվել են վարույթ իրականացնող մարմնի կողմից և գտնվում են իր տրամադրության տակ, սակայն դեռևս չեն կարող հանրությանը հասանելի լինել։ Բացառված չէ նաև, որ Գնդեվազի գյուղապետից բացի նմանատիպ գործարքներ կատարած լինեն նաև այլ պաշտոնատար անձինք, և ոչ միայն Գնդեվազում, այլ նաև Ամուլսարի հետ առնչություն ունեցած Գորայք, Սարավան, Սարալանջ, Կեչուտ, Ջերմուկ և մյուս բնակավայրերում։ Կարծում ենք, որ այս դեպքն ամենևին էլ եզակի չէ, և իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն ու բացահայտեն Ամուլսարի ծրագրի հետ կապված բոլոր գործարքները։

Սակայն այս գործի հետ կապված կա ևս մի քանի մտահոգիչ փաստեր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մկրտչյանն արդեն իսկ վերականգնել է համայնքին հասցված վնասի մի մասը՝ 70 միլիոն դրամի չափով։ Այս հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե գյուղապետը կարող է ընդամենը յուրացրած գումարները հետ վերադարձնել (այն էլ հայտնի չէ՝ պետական, թե համայնքային բյուջե) ու ազատվել պատասխանատվությունից։ Կամ ինչպես որոշվել, որ այդ գումարներն ընդհանրապես ենթակա են վերականգնման պետության (համայնքային) բյուջե, երբ դեռևս չի ավարտվել ո՛չ նախաքննությունը, ո՛չ էլ դատավարություն է ընթացել, որի ժամանակ հնարավոր է՝ պարզվի, որ համայնքային արոտավայրերի օտարում/սեփականաշնորհում ընդհանրապես պետք է տեղի չունենար։ Հնարավոր է, որ այդ գումարները ենթակա են վերադարձի ընկերությանը և օտարված արոտավայրերն էլ ենթակա են համայնքային սեփականության վերադարձվելուն։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քննչական կոմիտեն դատարանի և համայնքի փոխարեն որոշել, թե ինչ ճակատագիր պետք է ունենան կոռուպցիոն եղանակով համայնքից խլված հողերը։ Գուցե համայնքն ու ավագանին ա՞յլ կարծիք ունեն այս հարցում և նրանց ոչ թե իրենցից գողացված գումարն է պետք, այլ հենց հողատարածքները։ Արդյո՞ք 2014թ․ կարող էր արոտավայր կատեգորիայի հողը համայնքային աճուրդի դրվել՝ առանց հողի կատեգորիայի փոփոխման վերաբերյալ կառավարության որոշման։ Ի վերջո, ո՞վ է այս հարցերը քննարկել համայնքի հետ, որ որոշել է, թե յուրացրած գումարները հետ տալով կարելի հարցը փակված համարել։ Սրանք իրավական պրակտիկան վիճարկող հանրային լայն նշանակության հարցեր են, որոնք պետք է բարձրացնեն Հայաստանի քաղաքացիները և հասնեն նմանատիպ որոշումներ ընդունելու պրակտիկայի վերացմանը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ իրավապահ մարմինները հայեցողական որոշումներ են կայացնում, թե տարբեր համայնքներում կատարված յուրացումները և դրանք կատարողներն ինչ ճակատագիր կարող են ունենալ՝ առանց դատավարության և դատարանի օրինական վճռի։

Այսպիսի մոտեցումն ուղղակի անթույլատրելի է ինչպես իրավակիրառ իմաստով, այնպես էլ որոշում կայացնելու իրավունքի իմաստով, քանի որ առաջին հերթին համայնքը պետք է որոշի՝ ինչ անել իրենից խլված սեփականության հետ։ Կարծում ենք, որ կոնկրետ Ամուլսարի ծրագրի համար ապօրինություններով օտարված և Լիդիանին վաճառված հողերը պետք է հետ վերադարձնել համայնքին, այլապես հայտնվելու ենք նույն իրավիճակում, ինչ տխրահռչակ Թեղուտի հանքի տխրահռչակ «հանրային գերակա շահի» ներքո ապօրինի գործընթացներն էին, որոնք ի վերջո ճանաչվեցին այդպիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և կայացվեցին փոխհատուցման խոշոր վճիռներ։ Այդ փոխհատուցումները, ցավոք, մնացին Հայաստանի քաղաքացիների ուսերին։

Որպես հետգրություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել նաև դեռ 2014 թվականի օգոստոսին Գնդեվազում կայացած սկանդալային հանրային լսումների տեսագրությունը, որտեղ կտեսնեք, թե ինչ մթնոլորտում են դրանք տեղի ունեցել, և ինչպես է Գնդեվազի նույն գյուղապետն ամեն կերպ փորձում դահլիճ հետ բերել լսումները բոյկոտող գնդեվազցիներին, ինչի իրական պատճառները հիմա արդեն պարզ են, քանի որ այն ժամանակ նա նվազագույնը 300․000 դոլար գումարի ակնկալիք ուներ ու հավանաբար, միտք չուներ պաշտպանելու համայնքի, բնակիչների և առավել ևս բնության շահերը (https://www.youtube.com/watch?v=y5jfFO28vbY)։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝  [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:32 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի շահագործման միջազգային փորձագիտական եզրակացությունը կառավարությանը կներկայացվի հաջորդ շաբաթ
10:54 02/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ. ՀԲՃ
15:54 31/07/2019  |  Բնապահպանական իրավունքԲրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները.ՀԲՃ
18:03 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ի պարզաբանումը՝ «Լիդիան Արմենիա»-ի մեքենայով Ամուլսար այցելելու մասին տեղեկություններին
15:40 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի այսօրվա իրադարձությունները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են
15:00 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարում լարված իրավիճակ է. Կան բերման ենթարկվածներ
14:36 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն դիմել է Ոստիկանությանը՝ փորձագետների այցը Ամուլսար հնարավոր դարձնելու համար
13:15 13/07/2019  |  ՄեկնաբանությունԱմուլսարում լարված իրավիճակ է. փակ է Գնդեվազից այնտեղ տանող ճանապարհը(տեսանյութ)
11:37 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
14:53 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ

Արխիվ

[]