ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահն արձագանքել է «Փաստինֆո»-ի հրապարակմանը. Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ԱՄՆ զուգորդվել է արձակուրդով 08/13/2019 20:28 | Մեկնաբանություն
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է ‹‹Փաստինֆո›› լրատվականի հրապարակմանը նրա ամերիկյան այցի մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գտնվելու վայրը ԱՄՆ-ում 4-5 օր եղել է անհայտ
Այսպես՝ հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:
«Փաստինֆո»-ն հարց էր բարձրացրել, թե որտեղ է գտնվել երկրիս ԱԺ նախագահը Բոստոնից-Նյու Յորք ընկած հատվածում՝ հուլիսի 21-25-ը, քանի որ այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէր։
Ի պատասխան մեր հրապարակման՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե նախքան Բոստոնից Նյու Յորք գնալը գտնվել է արձակուրդում։ Շատ բարի, ողջունելի է, որ Ա.Միրզոյանը հարկ է համարել պարզաբանմամբ հանդես գալ, բայց ուզում ենք տեղեկացնել հարգարժան պաշտոնյային, որ նրա՝ ԱՄՆ-ում արձակուրդ անցկացնելու մասին ԱԺ-ն պաշտոնական որեւէ տեղեկատվություն չէր տրամադրել։ Ավելին՝ նշել էր, որ Արարատ Միրզոյանը ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով, հիմա պարզվում է, որ այն ուղեկցվել է նաեւ արձակուրդով։
Երկրորդ՝ փաստել էինք, որ երեք օր Բոստոնում գտնվելու օրերին նա ընդամենը երեք միջոցառման է մասնակցել՝ հանդիպում հայ համայնքի հետ, այցելություն «Հայրենիք» կենտրոն, եւ Բոստոնի Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշակոթող՝ ծաղիկներ խոնարհելու։ Ինֆորմացիայի աղբյուրը՝ ԱԺ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունն է։
Արձագանքելով մեր հրապարակմանը՝ ԱԺ նախագահը նշել է, թե Բոստոնում ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպում է ունեցել նաեւ 20-ից ավել գործարարների եւ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ։ Հավատում ենք, եւ հրապարակման մեջ նշել ենք, որ հայ համայնքի հետ հանդիպում ունեցել է, իսկ եթե պարոն Միրզոյանի հրապարակածը այլ ձեւաչափի հանդիպման է վերաբերում, ապա փաստենք, որ այդ մասին տեղեկատվություն չի տարածվել։ Փաստորեն՝ ԱԺ նախագահի աշխատանքային այցերի մասին ԱԺ-ի տարածած տեղեկատվությանը ապավինել չի կարելի ։ Եթե անգամ ԱԺ նախագահի այցերը պատշաճ չեն լուսաբանվում, ինչպես կարող եք վստահել այլ միջոցառումների վերաբերյալ տարածված տեղեկատվության հավաստիությանը։
Եւ, վերջապես, երրորդ՝ հուլիսի 12-ին ԱԺ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 25-26-ը Ա.Միրզոյանը գտնվելու է Նյու Յորքում, սակայն հետագայում նրա Նյու Յորքյան այցելության մասին որեւէ տեղեկատվություն չի տրամադրվել։ Ինչպես արդեն փաստել ենք՝ հուլիսի 22-ից հետո ընդհանրապես Ա.Միրզոյանի՝ ԱՄՆ-ում գտնվելու կամ ունեցած հանդիպումների մասին որեւէ լուր ԱԺ կայքում չի տեղադրվել, չի տարածվել, ինչն էլ արձանագրել էինք։
Բայց մեր հրապարակմանն ի պատասխան Արարատ Միրզոյանը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվելու ընթացքում ընթրել է հայ գործչի հետ։ «Նյու Յորք գնացել եմ հուլիսի 25-ին, այդ օրը ունեցել եմ մեկ շատ կարևոր աշխատանքային ընթրիք մի հայազգի գործչի հետ՝ հայաստանյան և համահայկական օրակարգով։ Գերադասել ենք առայժմ մանրամասները չհրապարակել։ Հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան»,- նշում է Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի թույլ տված որակումներին, ապա դրանց հարկ չենք համարում անդրադառնալ, քանզի անհերքելի իրողություն է, որ պիտակավորումների դիմում են, երբ բացակայում են փաստերը, իսկ մենք փաստերի պակաս չունենք, որոնք ավելի քան խոսուն են։ Պարզապես հիշեցնենք հարգարժան Արարատ Միրզոյանին, որ նա բարձրաստիճան պաշտոնյա է՝ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի ղեկավարը, հետեւապես պարզապես պարտավոր է ապահովել իր այցերի, հանդիպումների մասին պատշաճ տեղեկատվություն տրամադրումը, հաշվետվողականությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ