ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ անդամներին արված հրաժարականի առաջարկը՝ կոռուպցիոն հանցագործության թավշյա-շղարշված տարատեսակ 08/13/2019 17:05 | Վերլուծություններ
Այն, որ ներկա իշխանությունների առաջարկած ցանկացած փոփոխություն թաքուն դրված ական է պետության տակ՝ շատ հստակ տեսնում ենք ՍԴ դատավորներին պարտադրվող հրաժարականների համատեքստում:
Տեսեք, նախ նրանց սպառնում են, հետո՝ դեսանտ են իջեցնում ՍԴ՝ հանձինս ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի, որը բարձր դատարան մտնելուց առաջ ինքզինքը ՍԴ նախագահ է հայտարարում՝ այդպիսով սեպ խրելով իր և մյուսների միջև: Այդ օրվանից սկսած ավելի ու ավելի ուժգնանում են ՍԴ նախագահին և դատավորներին ուղղված ճնշումները:
Այսօր այդ ճնշումներին գումարվել է նաև ՍԴ դատավորներին քաղաքական կաշառք առաջարկելու փաստը: Հասկանում եք, ներկա իշխանությունը արդարադատության նախարարի բերանով, իմա՝ երկրի վարչապետի հանձնարարականով բացեիբաց գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին, թե՝ դուք կամավոր /իմա՝ պարտադիր-կամավոր / հրաժարական տվեք, այսինքն, հրաժարականների դիմումներ գրեք, ես ոչ միայն ձեր աշխատավարձը կպահպանեմ, այլև դուք ձեր եղած աշխատավարձով թոշակի կանցնեք և կունենաք այն բոլոր սոցերաշխիքները, որ պետությունը տալու էր ձեզ: Մնում է ասել՝ և կապրեք գոհ ու երջանիկ: Ի դեպ, այստեղից հասկանալի է, թե ինչպիսին է փաշինյանական ժամանակի երջանկության բանաձևը:
Ընդ որում, գործարքի առաջարկը կոնկրետ ժամկետ ունի՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Բնականաբար, այս ժամկետը ոչ միայն դիտարկվում է որպես հոգեբանական ճնշում ՍԴ դատավորների վրա, այն ենթադրում է, թե դրանից հետո այլ իրադարձություններ պիտի տեղի ունենան: Այսինքն, ընդամենը մարդկային ու մասնագիտական հոգեբանական ճնշում լինելուց ավելին է այդ ժամկետը և բնականաբար, կապված է բոլոր այն գործերի հետ, որոնց սահմանադրականության վերաբերյալ այդ ընթացքում գնահատական է տալու Սահմանադրական դատարանը՝ Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ և այլն:
Առաջարկվող փոփոխություններն արդեն իսկ լուրջ քննադատության են արժանացել ոլորտի մասնագետների կողմից՝ որակվելով սահմանադրաիրավական տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող, որպես քաղաքական առաջարկ, կաշառք, ի վերջո՝ ուղղակի ճնշում դատական իշխանության նկատմամբ: Մասնավորաբար, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շատ հստակ հայտնել է իր կարծիքը անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի՝ ՍԴ այն դատավորները, ովքեր հրաժարական կտան օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կպահպանեն իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, շեշտելով՝«Դա ոչ միայն իրավական, այլեւ բարոյական չէ, ո՞նց կարելի է նման բան անել, դա ճնշում է դատարանի վրա, կաշառք՝ գումարած ճնշում»:
Ի դեպ, Վ. Հովհաննիսյանն այն կարծիքին է, թե՝ ՍԴ դատավորներն այդ քայլին չեն գնա, որովհետեւ դա շատ նվաստացուցիչ առաջարկ է:
Նկատենք, որ Արդարադատության նախարարի բերված օրինակները աշխարհի փորձից, թե այսինչ կամ այնինչ երկրում էլ դատավորների համար կամավորության սկզբունքով վաղ կենսաթոշակի գնալու կարգ կա, մեր իրավիճակի հետ համադրելի չէ, քանի որ այստեղ խոսքը գնում է ոչ թե կենսաթոշակի տարիքը փոխելու, այլ` հրաժարականի մասին, չաշխատելու դիմաց աշխատավարձ տալու մասին։ Այսինքն՝ Հայաստանի պարագայում կամավորություն ասելով գործարք է առաջարկվում, կոպիտ ասած՝ դատավորներին առնելու գործընթաց: Իսկ ավելի վաղ ՍԴ անդամ-դատավորների մեծամասնության հանդեպ ուղղակի սպառնալիքն ու պարտադրանքն էր իշխողը:
Այս համատեքստում հարկ է շեշտել նաև, որ արդարադատության նախարարության հայտարարություն-առաջարկը ոչ թե վաղ կենսաթոշակի գնալու, այլ` հրաժարականի դիմաց աշխարավարձի պահպանման և սոցերաշխիքների մասին է:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ կոռուպցիայի ունիկալ դրսևորում: Ստացվում է, որ նոր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարով եկավ և կոռուպցիոն հանցագործությունների նոր, թավշյա- շղարշված տարատեսակնե՞ր է ներմուծում Հայաստան:
Ի վերջո, հավելենք, գոյություն ունի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականը, որի բացատրական զեկույցում ընդգծված է՝ «Վաղ կենսաթոշակի անցնելը պետք է հնարավոր լինի միայն դատավորի դիմումի հիման վրա կամ բժշկական պատճառներով»:
Մինչ այս պահը ՍԴ դատավորներից ոչ մեկը նման «կամավոր» դիմում չի գրել, ինչը նշանակում է՝ Սահմանադրական դատարանի անդամներն իրենց բարձրության վրա են և իրենց անձնական օրինակով են նաև ցուցանում, որ երկրում սահմանադրականության ցանկացած խախտման դեմ են և հոգեբանական ճնշումների չեն ենթարկվելու:
Ի դեպ, ներկա վարչապետն իր ուսուցչի՝ համատարած մեղավորության մեջ թաթախված հասարակության ձևավորման տերպետրոսյանական գծած ճանապարհով է գնում, ինչն ակնհայտ է նաև երկրի ամենաբարձր դատարանին օրենքին դեմ գնալու գնով իր քաղաքական համաձայնությունների դակողը դարձնելու քայլերից:
ՍԴ ամուր կեցվածքը լինելու է օրենքի և իրավունքի գերակայությամբ առաջնորդվելու ամենամեծ դասը՝ Հայաստանից առ Եվրոպա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից