ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի մարզում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 40 տոկոսով 08/12/2019 12:08 | Քրեական խրոնիկոն
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Ուսումնասիրությունը փաստում է, որ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 21 քրեական գործ: Այս ցուցանիշը 6-ով կամ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 2-ն արձանագրվել է առողջապահության, 2-ը՝ կրթության, 13-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ բնապահպանության, 1-ը զբաղվածության ոլորտներում:
Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման և դրանց տարբեր համակցությունների տեսքով:
2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 21 քրեական գործերով 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքային կազմակերպության 1 տնօրեն և 1 պաշտոնատար անձ, բժշկական կենտրոնի 1 նախկին տնօրեն: Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 անձի վերաբերյալ 2 քրեական գործ, որից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուս քրեական գործի դատաքննությունն ընթացքի մեջ է:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված 21 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված նախնական վնասը կազմել է մոտ 59մլն ՀՀ դրամ, որից 4մլն ՀՀ դրամը Տավուշի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, որից 2.5մլն-ը՝ դատարան ուղարկված 2 քրեական գործերով նախաքննության ընթացքում:
Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (մոտ 13մլն դրամ) գերազանցում է գրեթե 4.5 անգամ, իսկ վերականգնված վնասը՝ կրկնակի անգամ (2018թ. առաջին կիսամյակում՝ 2մլն դրամ):
Վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ կիրառվում է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ