ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՏՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ իր ատենախոսության եւ դասախոսների մրցութային կարգի մասին 08/12/2019 13:11 | ԼՐԱՀՈՍ
«Տնտեսագիտական համալսարանում նախկինում մրցութային կարգ չկար, եւ դրա փոխարեն ամբիոնի վարիչներն իրենք են որոշել՝ ով ինչքան դասաժամ պետք է ստանա, իսկ մենք սահմանեցինք մրցութային կարգ, որը, ինչպես գիտեք, քննարկումների եւ քննադատությունների առիթ դարձավ»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը. «Համատեղել չափելի օբյեկտիվ գործոնները հանձնաժողովի սուբյեկտիվ որոշման հետ. սա է բանալին, որով կարող ենք կատարել օպտիմալ որոշում»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը։
Վերջինս սա կարեւորագույն փոփոխություն համարեց. «Օրենքի համաձայն՝ մրցութային կարգը հաստատվել է մեր գիտական խորհրդի կողմից։ Նիստը, որի ընթացքում քննարկվում էր այդ կարգը, տեւել է 3-4 ժամ, եղել են բազմաթիվ առաջարկներ, քննարկումներ»։
Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մրցութային կարգ ենթադրում է ոչ միայն հանձնաժողովների առկայություն, այլեւ չափելի, հստակ մեխանիզմներ. «Մենք ունենք 13 չափանիշներ, դրանից մեկը, օրինակ, անգլերենի իմացությունն է, մյուսը՝ ռուսերենի, երրորդը վերաբերում է մաթեմատիկական բազային հմտություններին, վերապատրաստմանը, մասնագիտական աշխատանքներին, գիտական աստիճանին եւ այլն։ Ուզում եմ ասել, որ հարգելով իրենց դժգոհություններն արտահայտող մեր բոլոր դասախոսներին՝ ես տեսնում եմ, որ մամուլով իրենց բողոքն արտահայտելիս այս 13 չափանիշներից ընտրում են միայն նրանք, որոնք կարող են քննարկումների առիթ դառնալ։ Չափանիշներից մեկը, այո, անգլերենի իմացությունն է, բայց դա տալիս է մեկ միավոր, դրան զուգահեռ կան այլ չափանիշներ եւս»։
Պատասխանելով լրագրողների հարցրերին՝ նա անդրադարձավ նաեւ իր ատենախոսության շուրջ ծավալված քննարկումներին՝ ասելով, որ մեկնաբանություններից շատերը իրականությանը չեն համապատասխանում. «Շատ են խոսում գրագողության մասին, բայց պետք է նշեմ, որ դաշտը կարգավորող օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա, իսկ այն շահարկումները, որ կատարվում են, վերաբերում են իմ ատենախոսության այն հատվածին, որտեղ կան հղումներ կամ հղումները բացակայել են»։
Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ որոշ մարդիկ, սեփական ատենախոսության հեղինակը չլինելով, քննադատում են, որ իր ատենախոսության մեջ կան խնդիրներ՝ կապված հղումների հետ։
Ամփոփելով իր պաշտոնավարման մի քանի ամիսները՝ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաեւ միջնորդությունների մասին. «Ես կարող եմ երաշխավորել, որ Տնտեսագիտական համալսարանում այս ամիսների ընթացքում համենայն դեպս մասսայական միջնորդություններ չեն եղել, եւ իմ կողմից էլ չի եղել գեթ մեկ դեպք, երբ որեւէ ուսանողի համար վերեւից միջնորդություն իջնի, մինչդեռ ես օրական 30-40 զանգ կարող եմ ստանալ՝ բոլորին տալով «ոչ» պատասխանը»,-հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը. «Որպես այս ամենի հետեւանք՝ ասեմ, որ հունվարի քննաշրջանի արդնունքերով 125 ուսանող ստիպված էր լքել մեր համալսարանը»։
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ լուծել են թելադրության ընդունված պրակտիկայի հարցը. «21-րդ դարում դասախոսի կողմից դասախոսությունը թելադրությամբ ներկայացնելը անթուկատրելի է, դա նույն բանն է, ինչ դասախոսը չգա, չմտնի լսարան կամ նույն տեքսը ընթերցվի ինչ-որ համակարգի, ուսանողի կողմից»,-ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ անհասկանալի էր, թե տեխնիկական զարգացվածության առկա պայմաններում ինչու էին 80 րոպեները այդքան անարդյունավետ ծախսվում»։
Ռուբեն Հայրապետյանը հայտնեց նաեւ, որ ներդրել են ուսանողների աշխատանքի համակարգ. «Արդեն ակտիվացրել ենք այս համակարգը, ժամանակավոր հաստիքների համար մրցույթներ ենք հայտարարել, որպեսզի ուսանողները գան, համալսարանում աշխատեն, միաժամանակ կապ ենք հաստատել այլ գործատուների հետ, որպեսզի հետագայում եւս նրանք խնդիրներ չունենան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից