ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ 08/12/2019 12:49 | Վերլուծություններ
Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ, կամ երկուսը միասին:
Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ակնհայտ ազդեցության մասին են վկայում, և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Սա շատ ավելի վտանգավոր, շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության հեռագա զարգաման վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չնկատելու տալ հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն իմաստով, ուրիշ Հայաստան ենք ունենալու։
Եթե մենք փոփոխությունները դիտարկում ենք վերջին զարգացումների ներքո, հատկապես այն գործընթացների, որոնք տեղի էին ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, ապա նպատակն ավելի քան ակնհայտ է դառնում:
ՍԴ դատավորի հրաժարականն առանց աշխատելու նույնքան աշխատավարձ ստանալու և գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին անդամներից:
Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարան: Սակայն մի քանի հոգու կողմից ծրագրավորված այս գործողության արդյունքում ձևավորված մթնոլորտը բերելու է նրան, որ ՍԴ-ն այսուհետ արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա իսկապես ռումբ է պետության տակ։ Մենք վերջին ամիսներին համառորեն գնում ենք «իրավական դիվերսիայի» ճանապարհով, որի ճարտարապետը նույն խումբն է։
Եթե սա անցավ, ապա վաղը ցանկացած ոլորտի վերաբերյալ կարելի է նմանատիպ առաջարկ ներկայացնել, ցանկացած ոլորտ դարձնել կառավարելի: Եվ վստահաբար հենց այս ճանապարհով է գնալու պետությունը, եթե մենք այսօր սա թույլ տանք անցկացնել։ Եթե այս և նմանատիպ վտանգավոր գաղափարները պլանավորվում են մի նեղ խմբի կողմից, միևնույն է այն իրականություն է դառնում ԱԺ մեծամասնության քվեարկությամբ։ Հետևաբար, ԱԺ մեծամասնությունը կրում է նույնքան պատասխանատվություն երկիրը իրակավական նիհիլիզմի փուլ տանելու համար։
Նույնքան մտահոգիչ է ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման առաջարկը: Սա հնարավորություն է ընձեռելու կաթվածահար անել ՍԴ գործունեությունը: Չի կարելի ՍԴ բնականոն գործունեությունը, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցումը ազդելու է ՍԴ բնականոն գործունեության վրա, օրենքի ուժով պայմանավորել ինչ-որ քննիչի որոշումով: Այս դեպքում իրավական պետության մասին խոսելն այլևս անիմաստ կլինի:
Սակայն, եթե նույնիսկ քաղաքական նպատակներով այս նախագիծն ընդունվի, ապա մնում է հուսալ, որ կվիճարկվի նման դրույթի սահմանադրականությունը: Մենք ստիպված ենք լինելու արդարանալ նաև միջազգային հարթակներում, քանի որ միջազգային որևէ դատական ատյան կամ փորձագետ չի կարող անարձագանք թողնել նման հակաիրավական կարգավորումը:
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից