ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես չեմ կարծում՝ ՍԴ դատավորները կգնան այդ քայլին, որովհետեւ դա շատ նվաստացուցիչ առաջարկ է. Վոլոդյա Հովհաննիսյան 08/12/2019 16:17 | ԼՐԱՀՈՍ
«Դա ոչ միայն իրավական, այլեւ բարոյական չէ, ո՞նց կարելի է նման բան անել, դա ճնշում է դատարանի վրա, կաշառք՝ գումարած ճնշում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող այն փոփոխությանը, ըստ որի՝ ՍԴ այն դատավորները, ովքեր հրաժարական կտան օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կպահպանեն իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը։ «Բայց ես չեմ կարծում, թե ՍԴ դատավորները կգնան այդ քայլին, որովհետեւ դա շատ նվաստացուցիչ առաջարկ է, ո՞ւմ փողն են տալու, հարկատուների՞»,- ասաց նա։
Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունների փաթեթին ինքն ամբողջությամբ դեռ չի ծանոթացել, բայց դրանցում կետեր կան, որոնք ինքը անընդունելի է համարում. «Դատավորի համար նույնիսկ 28 տարեկանը լուրջ չէ, նորմալ երկրներում 35-40 տարեկանից են համարվում դատավոր»։ Հովհաննիսյանի կարծիքով՝ 35 տարեկանից շուտ դատավոր նշանակելը խելամիտ չէ. «22 տարեկանում համալսարանն ավարտում են, այդպես է՝ թող տարիքային շեմը մինչեւ 22 իջեցնեն։ Դա անլուրջ է։ Դատավորը պետք է ունենա կյանքի փորձ։ Գիտելիքները շատ քիչ են դատավոր լինելու համար։ Ավստրալիայից մի դատավոր ինձ պատմում էր, որ իրենց մոտ դատավոր լինելու համար պայման է առնվազն 2 երեխա ունենալը, բանկում հաշիվ ունենալը, փաստաբան աշխատած լինելը, այսինքն՝ չի կարելի փողոցից երիտասարդ մեկին բռնել, դատավոր նշանակել, գուցե նա բարոյական շատ բարձր որակներ եւ մասնագիտական բարձր գիտելիքներ ունենա, բայց կյանքի փորձը շատ կարեւոր է, ինչպես «Սայաթ Նովա» ֆիլմն է ասում՝ անշնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում. սա շատ խելացի դատողություն է»,-ասաց Հովհաննիսյանը։
Խոսելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքուmմ առաջարկվող այն փոփոխությունից, որով դատավորները իրավունք են ունենալու խորհրդի կարգով դիմել գործի ելքում չշահագրգռված մասնագետի, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ դա շատ բարդ հարց է. «Հատկապես քաղաքական երանգ ունեցող գործերով ամբողջ ազգը շահագրգիռ է, օրինակ, ժողովրդի մի մասը դեմ է Քոչարյանին, ինչ-որ հատված էլ կա, այսպես ասած, կողմ է, հիմա ինչպե՞ս պիտի որոշեն... Դատավորները գործող օրենսդրությամբ ունեն լայն լիազորություններ, ի՞նչ խնդիր կա ախր, չեմ հասկանում»,-ասաց ՍԴ նախկին անդամը։
Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ ինքը Սահմանադրական հանձնաժողովի անդամ էր, դեմ դիրքորոշում հայտնեցի Երդվյալ ատենակալների ինստիտուտին, որովհետեւ կարծում էր, որ Հայաստանում հնարավոր չէ գտնել մի մարդ, որի գործով հինգ րոպե հետո ինչ-որ մեկը չի միջնորդի. «Եվ պարզվեց՝ ես ճիշտ էի. այդ ինստիտուտը Հայաստանում այդպես էլ չաշխատեց։ Այսինքն՝ ՀՀ-ում 5 վայրկյանում կարելի է ցանկացածի հետ կապված ծանոթ-բարեկամ ձեռք բերել, չշահագրգռված մասնագետը նշանակում է մեկը, ով ոչ նյութական, ոչ բարոյական բնույթի հետաքրքրություն չունի այդ գործով, բայց ինչպե՞ս են պարզելու այդ մարդիկ իրար ճանաչում են թե ոչ, իրար հետ նստել, հաց կիսել են թե ոչ»։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ շահագրգռվածությունը շատ լայն մեկնաբանման հիմք է տալիս. «Դրանից բացի գուցե ես ինքս անմիջական, նյութական շահ չունեմ, բայց ենթադրենք՝ այդ գործով իմ թոռնիկի դպրոցի տնօրենը շահագրգռված է, ու ես գիտեմ, որ դա նրա հետ է կապված, այդպիսով՝ կախվածության մեջ կընկնե՞մ, իհարե կընկնեմ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող այն փոփոխությանը, ըստ որի՝ դատավորը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք նպատակ կհետապնդեն ստեղծելու ինքնաբացարկի հիմքեր, ՍԴ նախկին անդամը սա ողջամիտ համարեց. «Այսինքն՝ դրա մեջ տրամաբանություն ես տեսնում եմ, բայց կյանքը այնքան բազմաբնույթ դրսեւորումներ է ունենում, դա ո՞վ կարող է ասել, գնահատողը կգնահատի, դա էլ հավանաբար կլինի Բարձրագույն դատական խորհուրդը»։
Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով՝ եղած օրենսդրությունն էլ բավարար է նորմալ աշխատելու համար. «Այսօր 1500 հատ հասարակական կազմակերպություն կա, որոնք ավելի քաղաքականեցված են, քան կուսակցությունները, ինչպե՞ս են որոշելու Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողով որին ներգրավել, որին՝ ոչ»,- ասաց նա եւ հավելեց. «Հույս ունեմ, որ նախատեսվող փոփոխությունների մեծ մասը չի անցնի, եւ ԱԺ-ն ավելի լուրջ կգտնվի՝ դրանց մեծ մասից հրաժարվելով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից