ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործարարի նկատմամբ կալանավորում կիրառելն առանց ողջամիտ պատճառաբանության արդարացված չէ. Փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը 08/12/2019 13:02 | Քրեական խրոնիկոն
Սպանության փորձի գործով տուժող, գործարար Մելիք Մանուկյանի եղբոր, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանը բողոքարկել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ գործարարի փաստաբան Հովսեփ Սարգսյանից։ Վերջինս հավելեց, որ դատարան են ներկայացրել նաև գրավի միջնորդություն։
Փաստաբանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքը միջին ծանրության հանցագործություն է, որի համար մարդկանց չեն կալանավորում։ Բացի այդ ՝օրենսդիրը պահանջում է, որպեսզի դատարանը պատճառաբանի՝ ինչու է բացառիկ միջոց կիրառում կալանավորումը։ Փաստաբանը պնդում է՝ պատճառաբանությունը պետք է լինի հիմնավոր, մինչդեռ դատարանը նմանատիպ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Հովսեփ Սարգսյանը գտնում է, որ 38-332-րդ հոդվածով կալանավորում կիրառելն արդարացված չէ։
«Դատարանն, իհարկե, պատճառաբանություն ներկայացրել է, սակայն դա այն չէ, որը կարող է կալանավորման հիմքում ընկած լինել։ Կալանավորման հիմքում դրված երևույթը դատարանը պատճառաբանել է մի հեռախոսազրույցի պատմությամբ։ Երբ ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ և սպառնացել նրա ընտանիքին, վերջինս զանգել և ասել է, որ ինքն ու իր ընտանիքը տանն են, թող ասեն իրենց սպառնալիքները», - ասաց Հովսեփ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այս հեռախոսազրույցը որպես խոչընդոտող հանգամանք դիտարկելը ողջամիտ չէ և որևէ կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ քննությանը խոչընդոտելու դրդչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։ Նշենք, որ մինչ այդ նրա ձերբակալումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր համարել ու նրան անհապաղ արգելանքից ազատելու որոշում կայացրել։
«Դատարանում քննիչի կողմից տրված պարզաբանումներով հիմնավորվել է, որ գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»,- արձանագրել էր դատարանը՝ օգոստոսի 4-ի որոշմամբ։
Ի դեպ, Ռ.Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ