ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման անորոշ կարգավորումների շրջանակ նախատեսելը դատական իշխանության անկախության նկատմամբ լրացուցիչ ճնշումների հնարավոր գործիք կարող են հանդիսանալ. Գոհար Մելոյան 08/10/2019 13:16 | Հարցազրույց
Ինչպես արդեն հայտնի է՝ Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ։
-Տիկին Մելոյան, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվող փոփոխություններով սահմանվում է, որ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով խորհրդակցելու համար իրավունք է ունենալու դիմելու գործի ելքում չշահագրգռված մասնագետների։ Ինչպե՞ս պետք է ընտրվեն այդ չշահագրգռված մասնագետները, ովքե՞ր պետք է լինեն նրանք։
-Ենթադրաբար, գործով չշահագրգռված մասնագետ ասելով՝ նկատի են ունեցվել համապատասխան մասնագիտական հմտություններ և աշխատանքային փորձ ունեցող անձինք, այսինքն՝ ոլորտային փորձագետները։ Հաշվի առնելով սահմանադրության իրավական որոշակիության սկզբունքը՝ «չշահագրգռված մասնագետ» եզրույթը պետք է բացահայտվեր տվյալ կարգավորումների շրջանակում։ Տեղին և ճշգրիտ են նաև Ձեր հարցադրումները, քանի որ, նույն իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում, նախագծում պետք է բացահայտված լինեին նաև տվյալ մասնագետի ընտրության, ներգրավման, վարձատրության հարցերը։
Այսինքն՝ սահմանված է զուտ ընդհանրական երևույթը, ինչը և' իրավական տեխնիկայի տեսանկյունից, և' հատկապես նմանաբնույթ նուրբ բնագավառի կարգավորման կոնտեքստում, բավականին խնդրահարույց է։
-Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ դատավորները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեն գույքի փոփոխության հիմնավորման պատշաճ նյութեր։ Ի՞նչ է սա իրենից ենթադրում։
-2019 թվականի հունվարից ուժի մեջ են մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի դրույթները, համաձայն որոնց՝ պետք է ունենայինք այդ կարգավորումներին հիման վրա ձևավորված հանձնաժողով։ Հստակեցնեմ, որ դա նույն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, որը, ըստ վերոնշյալ օրենքի՝ վերանվանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։
Ընդ որում՝ այս հանձնաժողովի ձևավորման հետ կապված ևս բավականին ուշագրավ զարգացումներ են սպասվում, քանի որ գործող կարգավորումներով սահմանված է հանձնաժողովի ձևավորման բավականին բարդեցված ընթացակարգ՝ պայմանավորմած տվյալ ինքնավար մարմնի առանձնահատկությամբ և ձևավորված միջազգային պրակտիկայով, իսկ վերջերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծ, որը այլ կարգավորումների հետ միաժամանակ նախատեսում է Հանձնաժողովի ձևավորման ընթացակարգի պարզեցումը։
Նախագծերի փաթեթը՝ նմանաբնույթ կարգավորումներով սպասելի էր, քանի որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցում նշված էր, որ իշխանական թևի հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ վեթինգի կիրառումը բոլոր դատավորների նկատմամբ աննպատակահարմար և անօգտակար է. ինչի փոխարեն՝ կուժեղացվեն կարգապահական ընթացակարգերը, և կապը հայտարարագրման համակարգի հետ։ Այդ պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանյան կողմը պետք է Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը ստանալու նպատակով՝ ներկայացներ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը։
-Նշվում է նաեւ, որ դատավորը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք նպատակ կհետապնդեն ստեղծել ինքնաբացարկի հիմքեր։
Արդյո՞ք սա եւս ընդհանրական ձեւակերպում չէ։
-Ինքնաբացարկի ինստիտուտը արդեն իսկ սահմանված է, եւ գործող Դատական օրենսգրքի ձևակերպումը, համաձայն որի՝ դատավորը ողջամտության սահմաններում պետք է իրեն դրսևորի այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը, միանշանակ ավելի հաջող է։ Գտնում եմ, որ առաջարկվող այս ձևակերպումը ևս չի տեղավորվում որոշակիության սահմաններում, ինչին հետագա ծավալվելիք քննարկումների ընթացքում և' մասնագիտական հանրությունը, և' օրենսդիրը պետք է ուշադրություն դարձնեն։ Կրկին ծագում են հարցադրումներ. դիցուք՝ ով և/կամ ինչպես է որոշելու, որ դատավորի գործողության նպատակը եղել է ինքնաբացարկի հիմքերի ստեղծումը։ Այսինքն՝ նմանաբնույթ անորոշ կարգավորումների շրջանակը դատական իշխանության անկախության նկատմամբ լրացուցիչ շահարկումների եւ ճնշումների հնարավոր գործիքակազմ կարող են հանդիսանալ։
-«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նախատեսվող փոփոխությամբ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանելու են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։
-Այս կարգավորումն առնվազն տարակուսելի է։ Նախ՝ նախագծերի սույն փաթեթը, որը կայքում տեղադրվել է օգոստոսի 9-ին ՍԴ դատավորների համար երաշխիքներ է նախատեսում օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում։ Հարց է ծագում, արդյոք, ենթադրվել էր, որ ՍԴ դատավորները հնարավոր է այնքան ոգևորվեն առաջարկով, որ հետին թվով հրաժարականի դիմում ներկայացնեն։
Բացի այդ, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, որում փոփոխությունները կատարվում են որակյալ մեծամասնությամբ, և, բնականաբար, հնարավոր են առավել երկարատև և ծավալուն քննարկումներ նախագծի շուրջ։ Հետևաբար՝ այլ հարցեր են ծագում. թե ինչու է սահմանվել հրաժարական ներկայացնելու այդքան կարճ վերջնաժամկետ, կամ թե, ընդհանրապես, ինչու է վերջնաժամկետ սահմանվել։
Կարելի է այս կարգավորումները դիտարկել որպես վերջնագիր ուղղված ՍԴ դատավորներին. կամ հրաժարական ներկայացրեք՝ պահպանելով սոցիալական երաշխիքները, կամ էլ հնարավոր է՝ հարուցվեն որոշակի քրեական գործեր, եւ լիազորություններ կասեցվեն, ինչի հետ կապված առկա են այլ իրավական հակասություններ, որոնց կանդրադառնամ լրացուցիչ վերլուծությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից