ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրատվամիջոցները հանդես են եկել հայտարարությամբ 08/10/2019 20:51 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում գործող մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ հանդես են եկել հայտարարությամբ` արձանագրելով, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած Նախագիծը չունի ընդունման օրհասական անհրաժեշտություն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ https://www.e-draft.am/projects/1772/digest) փաթեթը քննարկվել է լրատվամիջոցների ղեկավարներից, մեդիա-փորձագետներից, իրավաբաններից կազմված աշխատանքային ներքին խմբում։
Քննարկման արդյունքում արվել են եզրահանգումներ, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև.
Համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Նախագծի վերաբերյալ ներկայացված հիմնավորման, Նախագծի բուն նպատակը նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին պետական ռեգիստրի տվյալներից օգտվելու հնարավորության ընձեռումն է և այդ նպատակով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին հաշվառելը։
Չանդրադառնալով Նախագծում առկա իրավական-տեխնիկական թերություններին, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում ընդգծել.
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի կրկնությունները և ներքին հակասությունները»։ Նույն դրույթը առավել ծավալատարածական մեկնաբանություն ունի նաև ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշման սահմանված իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներում։ Բանն այն է, որ, եթե նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցների՝ ռեգիստրի տվյալներից օգտվելու իրավական հնարավորությունը պայմանավորվում է բացառապես այդ լրատվամիջոցների հաշվառումով, ապա անհրաժեշտ ենք համարում նշել, որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ունի նման հնարավորության նորմատիվային հիմք։ Ասվածը հիմնավորվում է հետևյալով. համաձայն 2003 թվականի դեկտեմբերի 13-ի խմբագրությամբ գործող Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝
«1. Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված և Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ:
2. Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների և թողարկման տվյալների, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում, և որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:
Այս դրույթից անվիճելիորեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցները հաշվառվում են ինքնաշխատ կերպով։ Ավելին, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածն ունի հետևյալ վերտառությունը. «Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը և ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը»։
Այս հոդվածով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցի պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն չուղարկելն առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ։ Այս նորմով ևս մեկ անգամ փաստվում է, որ պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, ունի օրենսդրական գործիքակազմ՝ ենթադրյալ չհաշվառվող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Վերոնշյալ երկու իրավական ակտերի նորմերի համադրված մեկնաբանությամբ փարատվում է նաև Նախագծով առերևույթ կարգավորման անհրաժեշտություն ունեցող լրատվամիջոցների հաշվառման լիազոր մարմնի օրենսդրական բացի խնդիրը։
Հիմք ընդունելով վերոգրյալը, և հաշվի առնելով քննարկման արդյունքում ուսումնասիրության առարկա դարձած հետսովետական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի, ինչպես նաև թվով 28 առաջադեմ եվրոպական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի (անհրաժեշտության դեպքում՝ վերլուծության անգլերեն տեքստը կարող ենք կից ներկայացնել) վերլուծությունը, գտնում ենք, որ.
ՀՀ գործող օրենսդրությունը, առավել քան նեղացված և առավել քան իմպերատիվ կերպով, սահմանում է նյութական կրիչի վրա թողարկվող (և ոչ միայն) լրատվամիջոցների հաշվառման մեխանիզմները, տալիս է զանգվածային լրատվամիջոցի ձևակերպմանը (այն, թե ի՞նչ է ԶԼՄ-ն) անհրաժեշտ կոմպոնենտները (որը, ի դեպ, վաղուց չի կիրառվում արևմտյան առաջադեմ երկրների օրենսդրություններում, և չկիրառվածությունը հիմնավորվում է մի շարք նախադեպերով)։ Ամբողջացնելով քննարկման վերջնարդյունքը, ուզում ենք նշել, որ առաջարկվող Նախագիծը չունի ընդունման օրհասական անհրաժեշտություն, հատկապես այն պարագայում, երբ նախագծի հիմնական նպատակի իրավական հնարավորությունն այսօր ՀՀ-ում առկա է։ Միևնույն ժամանակ, չենք հերքում փաստն առ այն, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունն ունի ծավալուն և հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Ի դեպ, դաշտը կարգավորող որոշ դրույթների վերաբերյալ թվով 15 լրատվամիջոցների ղեկավարներ հանդես էին եկել հայտարարությամբ https://168.am/2016/06/02/643927.html , որում արտահայտված մտահոգություններից որևէ մեկն արտացոլված չէ առաջարկվող Նախագծում։
Կարևոր ենք համարում նշել նաև, որ ոլորտը կանոնակարգող օրենսդրության մասնակի փոփոխությունները չեն կարող դրական անդրադառնալ մամուլի ազատության արդյունավետության ապահովման վրա, և անհրաժեշտ ենք համարում բարեփոխումն իրականացնել համալիր փոփոխության ճանապարհով։
Ուզում ենք նշել նաև, որ լրատվամիջոցների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միությունն առաջիկայում հանդես կգան առաջարկներով զուգորդված հայտարարությամբ, որտեղ մանրամասն կերպով ներկայացված կլինեն ոլորտի առջև ծառացած խնդիրները, որոնց լուծմանը կարելի է հասնել բացառապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում։
Հայտարարությանը միացած լրատվամիջոցների ղեկավարներ
1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
2. Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Աննա Իսրայելյան - Առցանց «Առավոտի» խմբագիր
4. Արտակ Ալեքսանյան - «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն
5. Արմենիկա Կիվիրյան - NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
6.Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր
7. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
8. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
9. Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն
10. Սաթիկ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
11. Մելիք Բաղդասարյան- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության տնօրեն
12. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր
13. Լիլիթ Թումանյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
14. Քնար Մանուկյան - «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
15. Անժելա Թովմասյան - Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր
16. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
17. Հրանտ Մելիք-Շահնազարյան - Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
18. Նարեկ Գալստյան - 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն
19. Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
20. Կոնստանտին Տեր-Նակալյան - BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր
21. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր
22. Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
Անհատ լրագրողներ, փորձագետներ
Արմեն Մինասյան - լրագրող, փորձագետ
Կազմակերպություններ
Հայաստանի ժուռնալիստների միություն
«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն
Լրագրողների անկախ արհմիություն
Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից