ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանամերձ շրջանակներում կան մարդիկ, որոնց ցանկանում են դատավոր նշանակել, հետեւաբար օրենքն են փոխում. Վարոսյան 08/10/2019 13:46 | ԼՐԱՀՈՍ
«Իրավական տեսանկյունից այդ ամենն անգամ մեկնաբանման ենթակա չէ: Ակնհայտ է, որ գործ ունենք հետեւյալ իրավիճակի հետ. Սահմանադրական դատարանում կան անդամներ, որոնք ձեռնտու չեն գործող իշխանությանը եւ փորձ է արվում որեւէ կերպ նրանցից ձերբազատվել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից հրապարակված նախագծին, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում:
Հիշեցնենք, որ այդ փոփոխության համաձայն` օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանելու են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանալու են օրենքով նախատեսված կենսաթոշակ։
Փաստաբանը վտանգավոր է համարում իշխանության այս մոտեցումը: Նրա խոսքով, այս տրամաբանությամբ վաղը կարող է իրավիճակ ստեղծվել, երբ, օրինակ, իշխանությանը հաճելի չէ որեւէ փաստաբանի գործունեություն: «Վաղը կարող է օրենք ընդունեն, ասեն՝ մենք քեզ կտանք բարձր կենսաթոշակ, ամբողջ կյանքում կապահովենք, դու փաստաբանությամբ մի զբաղվիր, հետո՝ լրագրողներին եւ այդպես շարունակ»:
Մեր դիտարկմանը, ստացվում է, սա անցանկալիներին կաշառելով նրանց հետ գործարքի գնա՞լ է, փաստաբանն արձագանքեց. «Կարող ենք այդ բառն էլ օգտագործել բայց կարծում եմ լեզվաբանությունը համապատասխան բառը չի հորինել, որով հնարավոր կլիներ ճիշտ բնորոշել առկա իրողությունները»:
Երվանդ Վարոսյանը ներկայացված նախագծում միայն այս դրույթը չի համարում խնդրահարույց: «Նպատակը եղել է հասարակության ստորին խավերին նախագծի ներկայացման միջոցով հրամցնել, որ տեսեք, մենք խոստացված բարեփոխումների, վեթինգի վերաբերյալ քայլեր ենք ձեռնարկում, բայց այս ՝ ոչինչ չասող նախագծում տեղ են գտել կարգավորումներ, որոնք շատ ավելի վտանգավոր են ու այժմեական խնդիրներ են լուծում»,-շեշտում է փաստաբանը:
Նա վտանգավոր է համարում քաղհասարակության ինչ-ինչ ներկայացուցիչներին, այսպես ասած, դատավորների էթիկայի հանձնաժողով խցկելու փորձերը.«Թե ովքեր են այսօր այդ այսպես կոչված քաղհասարակության ներկայացուցիչները, ինչ են իրենցից ներկայացնում եւ ինչ աստիճանի են մերձ՝ գործող իշխանությունների հետ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Նման պայմաններում վտանգ ունենք հերթական անգամ դատական համակարգի անկախությունը սահմանափակելու»:
Բացի այս, նախագիծն առաջարկում է իջեցնել դատավորների տարիքային ցենզը՝ 28-ի փոխարեն դարձնելով 25: Երվանդ Վարոսյանը հարցնում է.«Ինչո՞ւ են իջեցնում 25-ի, ինչո՞ւ ոչ 10 տարեկանի, 10 տարեկան երեխաները ավելի մաքուր են դեռ անարատ են, չեն հասցրել շփվել կյանքի դաժան ելեւէջների հետ, գուցե նրանք ավելի լա՞վ իրականացնեն արդարադատությունը»:
Փաստաբանի կարծիքով, իրականում, ամենայն հավանականությամբ իշխանամերձ շրջանակներում կան մարդիկ, որոնց ցանկանում են դատավոր նշանակել, բայց նրանք տարիքային ցենզը չեն բավարարում, հետեւաբար օրենքն են փոխում: «Արդյունքում, արդարադատություն պետք է իրականացնեն կյանքից ոչինչ չհասկացող երեխաները, որոնք 10-15 տարի կաշխատեն, կսովորեն, մինչեւ 2050 թվականը հաստատ սովորած կլինեն»
Փաստաբան Երվանդ Վարոսյանը նաեւ չի կարծում, որ նախագծի հանրային քննարկման ընթացքում իշխանությունը լուրջ ուշադրություն է դարձնելու հնչող քննադատություններին, մյուս կողմից, ըստ փաստաբանի որակական առումով ներկայացված նախագիծն այնպիսին է, որ անգամ քննարկելու բան չկա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ