Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Լրատվամիջոցները հանդես են եկել հայտարարությամբ 08/10/2019   20:51  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ-ում գործող մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ հանդես են եկել հայտարարությամբ` արձանագրելով, որ  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած Նախագիծը չունի ընդունման օրհասական անհրաժեշտություն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ https://www.e-draft.am/projects/1772/digest) փաթեթը քննարկվել է լրատվամիջոցների ղեկավարներից, մեդիա-փորձագետներից, իրավաբաններից կազմված աշխատանքային ներքին խմբում։

Քննարկման արդյունքում արվել են եզրահանգումներ, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև.

Համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Նախագծի վերաբերյալ ներկայացված հիմնավորման, Նախագծի բուն նպատակը նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին պետական ռեգիստրի տվյալներից օգտվելու հնարավորության ընձեռումն է և այդ նպատակով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին հաշվառելը։

Չանդրադառնալով Նախագծում առկա իրավական-տեխնիկական թերություններին, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում ընդգծել.

Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի կրկնությունները և ներքին հակասությունները»։ Նույն դրույթը առավել ծավալատարածական մեկնաբանություն ունի նաև ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 5-ի նիստի N 13  արձանագրային որոշման սահմանված իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներում։ Բանն այն է, որ, եթե նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցների՝ ռեգիստրի տվյալներից օգտվելու իրավական հնարավորությունը պայմանավորվում է բացառապես այդ լրատվամիջոցների հաշվառումով, ապա անհրաժեշտ ենք համարում նշել, որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ունի նման հնարավորության նորմատիվային հիմք։ Ասվածը հիմնավորվում է հետևյալով. համաձայն 2003 թվականի դեկտեմբերի 13-ի խմբագրությամբ գործող Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝

«1. Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված և Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ:

2. Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների և թողարկման տվյալների, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում, և որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:

Այս դրույթից անվիճելիորեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցները հաշվառվում են ինքնաշխատ կերպով։ Ավելին, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածն ունի հետևյալ վերտառությունը. «Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը և ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը»։

Այս հոդվածով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցի պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն չուղարկելն առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ։ Այս նորմով ևս մեկ անգամ փաստվում է, որ պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, ունի օրենսդրական գործիքակազմ՝ ենթադրյալ չհաշվառվող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Վերոնշյալ երկու իրավական ակտերի նորմերի համադրված մեկնաբանությամբ փարատվում է նաև Նախագծով առերևույթ կարգավորման անհրաժեշտություն ունեցող լրատվամիջոցների հաշվառման լիազոր մարմնի օրենսդրական բացի խնդիրը։

Հիմք ընդունելով վերոգրյալը, և հաշվի առնելով քննարկման արդյունքում ուսումնասիրության առարկա դարձած հետսովետական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի, ինչպես նաև թվով 28 առաջադեմ եվրոպական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի (անհրաժեշտության դեպքում՝ վերլուծության անգլերեն տեքստը կարող ենք կից ներկայացնել) վերլուծությունը, գտնում ենք, որ.

ՀՀ գործող օրենսդրությունը, առավել քան նեղացված և առավել քան իմպերատիվ կերպով, սահմանում է նյութական կրիչի վրա թողարկվող (և ոչ միայն) լրատվամիջոցների հաշվառման մեխանիզմները, տալիս է զանգվածային լրատվամիջոցի ձևակերպմանը (այն, թե ի՞նչ է ԶԼՄ-ն) անհրաժեշտ կոմպոնենտները (որը, ի դեպ, վաղուց չի կիրառվում արևմտյան առաջադեմ երկրների օրենսդրություններում, և չկիրառվածությունը հիմնավորվում է մի շարք նախադեպերով)։ Ամբողջացնելով քննարկման վերջնարդյունքը, ուզում ենք նշել, որ առաջարկվող Նախագիծը չունի ընդունման օրհասական անհրաժեշտություն, հատկապես այն պարագայում, երբ նախագծի հիմնական նպատակի իրավական հնարավորությունն այսօր ՀՀ-ում առկա է։ Միևնույն ժամանակ, չենք հերքում փաստն առ այն, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունն ունի ծավալուն և հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Ի դեպ, դաշտը կարգավորող որոշ դրույթների վերաբերյալ թվով 15 լրատվամիջոցների ղեկավարներ հանդես էին եկել հայտարարությամբ https://168.am/2016/06/02/643927.html , որում արտահայտված մտահոգություններից որևէ մեկն արտացոլված չէ առաջարկվող Նախագծում։

Կարևոր ենք համարում նշել նաև, որ ոլորտը կանոնակարգող օրենսդրության մասնակի փոփոխությունները չեն կարող դրական անդրադառնալ մամուլի ազատության արդյունավետության ապահովման վրա, և անհրաժեշտ ենք համարում բարեփոխումն իրականացնել համալիր փոփոխության ճանապարհով։

Ուզում ենք նշել նաև, որ լրատվամիջոցների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միությունն առաջիկայում հանդես կգան առաջարկներով զուգորդված հայտարարությամբ, որտեղ մանրամասն կերպով ներկայացված կլինեն ոլորտի առջև ծառացած խնդիրները, որոնց լուծմանը կարելի է հասնել բացառապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում։

Հայտարարությանը միացած լրատվամիջոցների ղեկավարներ

 

1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

2. Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Աննա Իսրայելյան - Առցանց «Առավոտի» խմբագիր

4. Արտակ Ալեքսանյան - «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն

5. Արմենիկա Կիվիրյան - NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

6.Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր

7. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն

8. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

9. Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն

10. Սաթիկ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր

11. Մելիք Բաղդասարյան- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության տնօրեն

12. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր

13. Լիլիթ Թումանյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն

14. Քնար Մանուկյան - «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր

15. Անժելա Թովմասյան - Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր

16. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

17. Հրանտ Մելիք-Շահնազարյան - Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

18. Նարեկ Գալստյան - 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն

19. Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

20. Կոնստանտին Տեր-Նակալյան - BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

21. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր

22. Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

 

Անհատ լրագրողներ, փորձագետներ

Արմեն Մինասյան - լրագրող, փորձագետ

 

Կազմակերպություններ

Հայաստանի ժուռնալիստների միություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Լրագրողների անկախ արհմիություն

 

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:41 07/07/2019  |  Միջազգային լրահոսՄեծ Բրիտանիան կծախսի ավելի քան 20 միլիոն դոլար` կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար
21:28 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄասնագետները հետադիմական են որակում կառավարության նախաձեռնությունը.հանրային տեղեկատվությունը չպետք է վաճառվի հանրությանը (տեսանյութ)
16:55 26/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«ՀՐԱՊԱՐԱԿԻՆ» հանում են տարածքից
22:34 06/11/2018  |  ԱնցուդարձՌԴ կառավարությունում պարզել են լրագրողների «ինֆորմատորին»
16:20 18/07/2017  |  ԼՐԱՀՈՍԵրևանի մամուլի ակումբն հանձնեց ամենամյա մրցանակները
13:18 02/06/2016  |  ԼՐԱՀՈՍՈրոշ կայքեր ստեղծվել են կամ արագորեն վերածվում են գործիքի՝ տարբեր անձերի եւ ուժերի ձեռքին. ԶԼՄ-ների հայտարարությունը
19:57 19/03/2013  |  Միջազգային լրահոսԶԼՄ-ներում անպարկեշտ բառեր օգտագործելու համար Ռուսաստանում կտուգանվեն
16:28 22/09/2012  |  Միջազգային լրահոսԹորբյորն Յագլանդը կոչ է անում դադարեցնել ԶԼՄ-ների ազատությունը խեղդելու փորձերը

Արխիվ

[]