ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մտահոգիչ է, որ BBC-ի հրապարակման մեջ թիրախավորվում է կոնկրետ անձ, որը մեր հաղթանակի խորհրդանիշներից է. Մելիքյան 08/09/2019 12:56 | ԼՐԱՀՈՍ
BBC-ի՝ «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ հրապարակմանը պետք է իրավական ընթացակարգ տրվի, նյութերի նախապատրաստում իրականացվի և քրեական գործ հարուցվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ BBC ռուսական ծառայությունում օգոստոսի 7-ին հրապարակվել էր հոդված, որում նշվել էր, որ արցախյան ուժայինները 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Ըստ հոդվածի՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)։
«Մենք ունենք շատ լուրջ լրատվականի կողմից պնդում, որ նա ունի էքսկլյուզիվ մատչելիություն՝ Հայաստանում քննվող՝ ադքան մեծ հնչեղություն ունեցող քրեական գործի նյութերին: Կարծում եմ, քրեական դատավարության շրջանակներում պետք է իրականացվի նյութերի նախապատրաստում և արդյունքում քրեական գործ հարուցվի նախաքննական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ կամ քրեական գործի հարուցումը մերժվի, ինչից կարելի է հետևություն անել, որ որևէ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն այդ հրապարակումը չէր պարունակում, հետևաբար նաև չկար էքսկլյուզիվ մատչելիություն մեր նախաքննության նյութերին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը կվկայի այն մասին, որ BBC-ն ճիշտ է և ունի էքսկլյուզիվ նյութեր, իսկ եթե այդպիսիք չկան, ապա նյութերի նախապատրաստման արդյունքում քրեական գործի հարուցումը կմերժվի:
«Ամեն դեպքում մեզ անհրաժեշտ է իրավական հետևանքներ առաջացնող պաշտոնական պատասխան, որ իրականացվել է քննություն, որի արդյունքում պարզվել է՝ որևէ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ այնտեղ չկան: Սա անհրաժեշտ է, քանի որ բազմաթիվ շահարկումներ են սկսվել այս հրապարակման առթիվ, էլ չասեմ, որ այն հարված է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին, Արցախի հերոսին, մի մարդու, որը մեծ հեղինակություն ունի ու մեծ ներդրում է ունեցել մեր համազգային պայքարում: Այս հրապարակմամբ արատավորվում է նրա անունը»,-նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը:
Հարցին, հնարավո՞ր է մարտի 1-ի գործով ինֆորմացիան BBC-ին տրամադրվել է վարչապետի նշած դավադիր ուժերի կողմից, որպեսզի լարվածություն մտցվի Հայաստան-Արցախ հարաբերություններում, Մելիքյանը պատասխանեց.
«Ես այդ դավադրություններ, դավադիր ուժեր տերմինաբանության մեծ ջատագովը չեմ, սակայն վտանգ կա, որ այս խոսքերը կարող են չարաշահել և ավելի վատ հետևանքներ ունենալ: Այդ տերմինաբանությունը չեմ օգտագործի, միայն կասեմ` մտահոգիչ է, որ այդ հրապարակման մեջ ուղիղ թիրախավորվում է կոնկրետ անձ, որը մեր 90-ական թվականների համազգային հաղթանակի խորհրդանիշներից մեկն է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ