ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱՆ-ն անդրադարձել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կոնվենցիայի մասին թյուրըմբռնումներին 08/09/2019 11:20 | ԼՐԱՀՈՍ
Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց:
Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա ճանապարհ է բացում միասեռականների ամուսնության օրինականացման համար:
Թյուրըմբռնում N 3` Կոնվենցիան իրավական անկյուն է տալիս ԼԳԲՏ անձանց, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա օրենսդրական կարգավորումների համար:
ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ. Կոնվենցիան Չի՛ կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն Չի՛ պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելին, Կոնվենցիայի բացատրական զեկույցում (3, 41, 219, 220, 236 և այլ բազմաթիվ կետերում), երբ խոսվում է անձանց շրջանակի մասին, ում վրա պետք է տարածվի կոնվենցիան, հատուկ բացահայտվում է, որ դա չպետք է սահմանափակվի միայն ամուսիններով կամ նախկին ամուսիններով, այն պետք է տարածվի նաև «ներպետական օրենսդրությամբ ճանաչված գուգընկերների» ("partners as recognised by internal law), նախկին զուգընկերների և անգամ համակեցությամբ ապրողների վրա, որոնց հետ չկա արյունակցական կամ ինտիմ կապ (domestic unit)։ Եվ այս ձևակերպման ներքո են ընկնում այնպիսի համակեցության տեսակներ, ինչպիսիք են՝ տատ ու թոռ, հորաքույր-մորաքույր կամ մայր և երեխա և այլն, որոնք մեր Սահմանադրությամբ չեն համարվում «ընտանիք», նկատի ունենալով, որ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։
Ավելին, բացատրական զեկույցում[1] ևս այս հոդվածի մեկնաբանությամբ նշվում է, որ ընտանեկան բռնությունն ընդգրկում է հիմնականում երկու տեսակ բռնություն՝ ինտիմ-զուգընկերների բռնություն ներկա կամ նախկին ամուսինների կամ զուգընկերների (իսկ վերևում դրա մասին նշվեց արդեն) և միջ-սերնդային բռնություն, որը որպես կանոն տեղի է ունենում ծնողների և երեխաների միջև։
Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե մեր երկրում շատ տարածված չէ ամուսնությունից դուրս ապրող սակայն փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու երևույթը, ապա նման զուգընկերների, զույգերի կարգավիճակը ԵԽ անդամ պետություններում լայնորեն ճանաչվում և հավասարեցվում է ամուսնության հարաբերություններին: Եվ Կոնվենցիան նկատի ունենալով հենց այս լայն տարածումը, սուբյեկտային շրջանակում ներառել է նաև զուգընկերներին, որը բնավ չի նշանակում «նույն սեռի ընկերներ» կամ «նույն սեռի զուգընկերներ», ինչպես դա շահարկվում է, և ամենակարևորը՝ որ հստակ նշվում է, "partners as recognised by internal law" ինչը թարգմանաբար նշանակում է «ներպետական օրենսդրությամբ ճանաչված զուգընկերների» վրա է տարածվում Կոնվենցիան: Իսկ եթե ազգային օրենսդրությունը չի ճանաչում միասեռ անձանց ամուսնությունը կամ փաստացի ամուսնական հարաբերությունները, ապա այն պնդումները, թե Կոնվենցիան ներմուծում է ընտանիքի նոր մոդել կամ միասեռականների ամուսնության ճանապարհ է բացում կամ ավելին՝ վերջիններիս կողմից երեխա որդեգրելու համար հիմքեր է ստեղծում, առնվազն անտեղյակության հետևանք են, եթե ոչ մանիպուլյատիվ հետապնդած նպատակով և իմաստազուրկ՝ բովանդակությամբ։
Ընդհանրապես, Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիերին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել պարզաբանելու համար հարցը։ Ի դեպ, հասանելի է նաև Կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը՝ https://rm.coe.int/168046246d :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ