ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորները նորից ընտրության առաջ են 08/09/2019 13:15 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհրդում այս պահին առկա է դատավոր անդամի մեկ թափուր տեղ, ինչի առնչությամբ ԲԴԽ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թեկնածուների համար։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներից, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուն սույն թվականի օգոստոսի 10-ին և 11-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրերին, քվեաթերթիկում իր անունը չներառելու մասին դիմում ներկայացնելու ցանկության առկայության դեպքում կարող է այն ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին, կամ 091-99-99-04, 095-11-11-71 հեռախոսահամարներին (նաև Viber, WhatsApp), կամ ժամը՝ 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 5 հասցեով»:
Հիշեցնենք, որ այս տեղը թափուր է մնացել Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, որից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ: Հրաժարականը, սակայն, չի հաստատվել։ 2019 թ. հուլիսի 15-ին Տավարացյանը երդվել է Դատավորների ընդհանուր ժողովում՝ որպես դեռևս 2018 թ. նոյեմբերի 8-ին ընտրված անդամ: Դրանից հետո ԲԴԽ գիտնական անդամների՝ Հայկ Հովհաննիսյանի, Գրիգոր Բեքմեզյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ հրավիրվել է նիստ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Հրավիրված նիստում ԲԴԽ-ն որոշում է կայացրել Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցնելու մասին։ Սակայն դրանից ժամեր անց Տավարացյանը դարձյալ հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ հանրության մոտ ստեղծվել է իր՝ որպես ԲԴԽ անդամի ընտրության օրինականությանը կասկած հարուցող ընկալում։
Նշենք, որ ԲԴԽ-ում անդամների ընտրության կարգը սահմանում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարը քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրվելն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե առաջին ատյանի, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում համապատասխանաբար չկան նման թեկնածուներ, ապա քվեաթերթիկում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրությունն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պահանջները: Դատական դեպարտամենտի ղեկավարը դատավորի թեկնածությունը քվեաթերթիկում ներառելու մասին անհապաղ ծանուցում է համապատասխան թեկնածուին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ