ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստուգայց է կատարվել Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետեր 08/07/2019 13:58 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմից։
Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Վանաձորյան մսի տաղավարներում թեև արձանագրվել են որոշ խախտումներ, սակայն, ինչպես խոստովանել է ՍԱՏՄ ղեկավարը, ինքն ավելի վատ պատկեր էր սպասում: Բացի երկու-երեք իրացման կետերից, որոնք ուղղակի փակ են եղել (ամենայն հավանականությամբ՝ պաշտոնատար անձանց այցի մասին տեղեկացված լինելու պատճառով), մնացած բոլոր վաճառակետերն ունեցել են սառնարաններ, տաք և սառը հոսող ջուր, ուղեկցող համապատասխան փաստաթղթեր, սանիտարահիգիենիկ բարվոք պայմաններ: «Մեր աշխատանքում հաջողության հասնելու կարևորագույն պայման է հետևողականությունը: Բոլոր փակ վաճառակետերը պետք է ստուգվեն և եթե չհամապատասխանեն սահմանված նորմերին, դրանց գործունեությունը պետք է կասեցվի»,- ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի ղեկավարին հանձնարարել է Գեորգի Ավետիսյանը:
Հայտնաբերված խախտումներից են եղել մսավաճառների սանիտարական անձնագրերի բացակայությունը, մսի մասնատման կոճղերի հիգիենիկ ոչ պատշաճ վիճակը, համապատասխան արտահագուստի բացակայությունը և այլն: Թերությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Շրջայցից հետո Լոռու մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկաման ընթացքում խոսվել է նաև փողոցային առևտրի անթույլատրելիության մասին: «Այդ խնդիրը մեր անմիջական ուշադրության տիրույթում է, հետևողական աշխատանք է տարվում փողոցներում սննդամթերքի վաճառքն արգելելու և բնակչությանն ամենատարբեր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»,- վստահեցրել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Գեորգի Ավետիսյանը հնարավորություն է ունեցել նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացնել թարմ մսի իրացմանը ներկայացվող պահանջները: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսել է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը:
Բանախոսը տեղեկացրել է, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակն այս պահին արդեն բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար՝ ընդգծելով, որ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
«Վստահեցնում եմ՝ վերահսկողությունը լինելու է հետևողական, շրջայցերը՝ պարբերական, արվելու է ամեն ինչ թերությունների ու խախտումների բացահայտման և վերացման համար: Կգործեն նաև իրավական ակտերով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր միջոցները»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից