ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի եւ փաստաբանի գործով դատաքննությունն ավարտվեց 08/07/2019 13:45 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունավում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներակայացրեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղար Անժելա Հովսեփյանին՝ պնդելով իր դիրքորոշումն առ այն, որ Անժելա Հովսեփյանի ցուցմունքները կարող են արժեքավոր լինել․ «Թե Բենիկ Հարությունյանի, թե Գագիկ Հեբոյանի ցուցմունքներում նշված իրական հանգամանքները հաստատելու կամ հերքելու առումով նա կարող է տեղեկություններ ունենալ»,-ասաց պաշտպանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին վկա Անժելա Հովսեփյանը հայտարարեց, որ գործով երկու ամբաստանյալներին էլ ճանաչում է, եւ որեւէ թշնամություն կամ բարեկամություն նրանց հետ չունի։ Ինչ վերաբերում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանին, Անժելա Հովսեփյանի խոսքով՝ նրան ճանաչում է որպես հայցվոր, ով Եղվարդի դատարանում գործեր է ունեցել։
ՊատասԽանելով պաշտպանական կողմի հարցերին՝ Անժելա Հովսեփյանն առանձնացրեց 2018 թվականի գործը, որին հենց ինքն է եղել նիստերի քարտուղար․ «Այս գործով դատաքննությունն ավարտվել ենք մարտի 1-ին, իսկ վճռի հրապարակման օր՝ նշանակել մարտի 18-ին, սակայն ծանրաբեռնվածությունից ելնելով՝ հրապարակել ենք ամսի 19-ին»,-ասաց վկան։
Վերջինիս խոսքով՝ բացառված է, որ Գագիկ Հեբոյանը Բենիկ Հարությունյանի հետ առանձին զրույց ունենար․«Հիշում եմ, որ փետրվարի 27-28-ին վճիռներ ունեինք, որ չէինք հրապարակել, երբ այդ նիստի օրը ընդմիջում հայտարարվեց, ուզում էի պրն Հեբոյանին ասել, որ այդ ընթացքում գոնե դրանք հրապարակենք, բայց թեքվեցի, որ ասեմ, նա արդեն այնտեղ չէր, սովորաբար ընդմիջմանը նա անմիջապես դուրս է գալիս»։ Անժելա Հովսեփյանը նշեց, որ նիստերի դահլիճից վերջինն ինքն է դուրս գալիս, եւ կարող է ասել, որ նրանց միջեւ շփում չի եղել։
Վկայի խոսքով՝ վճիռը հանձնելու օրը Բենիկ Հարությունյանը փորձեց ինչ-որ իրավաբանական խորհրդատվության համար դիմել պրն Հեբոյանին, վերջինս էլ ասաց, որ դատավորը խորհրդատվություն տրամադրող մարմին չէ․ «Բենիկ Հարությունյանը միշտ ագրեսիվ է տրամադրված եղել, հատկապես, որ երկու անգամ հայցադիմումը վերադարձրել ենք, իսկ պրն Հեբոյանը, երբ իմանում էր, որ նա պետք է գա, նրա անունը լսելիս ասում էր՝ վերջ, օրս փչացավ, այսինքն՝ նիստից դուրս նա անգամ մի բառ չէր խոսի Բենիկ Հարությունյանի հետ, որովհետեւ ակնհայտ հակակրանք ուներ նրա հանդեպ»։
Ըստ վկայի՝ Բենիկ Հարությունյանը միշտ դատարան մտնելիս ասում էր՝ Հեբոյանն իր ձեռքից խլեց իր ունեցածքը․ «Միշտ ագրեսիվ էր տրամադրված, գալիս էր, նիստերից դուրս պրն Հեբոյանի հետ հանդիպում էր խնդրում, մենք էլ ասում էինք, որ նա չի հանդիպում քաղաքացիների հետ, մի օր էլ անգամ կարգադրիչներից մեկը զանգել էր պրն Հեբոյանին, նա էլ ասել էր՝ ուղարկեք, թող գնա, վճիռն էլ տվեցինք, չպրծանք»։
Ինչ վերաբերում է փաստաբան Վահագն Դանիելյանին, Անժելա Հովսեփյանի խոսքով՝ նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ են։
Վկայի հարցաքննությունից հետո նրան հարցեր հղեց նաեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը։ Վերջինս ընդգծեց, որ Հեբոյանի խոսքով՝ այդ գործով դատաքննությունն ավարտվել է ամսի 4-ին, մինչդեռ ինքը՝ Անժելա Հովսեփյանը, նշեց, որ ավարտել են ամսի 1-ին։ Այս առիթվ վկան ասաց․ «Պրն Հեբոյանը գուցե շփոթվել է, չեմ կարող ասել»։
Դատախազը նշեց, որ վկայի ներկայացրածով՝ Գագիկ Հեբոյանը կանխակալ տրամադրվածություն է ունեցել Բենիկ Հարությունյանի նկատմամբ։ Դատախազը հետաքրքրվեց, թե այդ պարագայում ինչու՞ նա ինքնաբացարկ չի հայտնել։ Վկան ասաց, որ այդ հակակրանքը գալիս էր Բենիկ Հարությունյանի ագրեսիվ վարքագծից, կանխակալ տրամադրվածության խնդիրը չկար։
Դատախազի մյուս դիտարկմանը, թե Հեբոյանը նշել է, որ միջանցքում հանդիպել է Բենիկ Հարությունյանի հետ, վկան ասաց, որ դահլիճից դուրս գուցե հանդիպած լինեն, եւ ինքը տեսած չլինի, բայց նիստերի դահլիճում նրանք չեն շփվել։
Վկային հարց հղեց նաեւ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը։ Վերջինս հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ իրենց վարույթում ունենալով մոտ 2000 քաղաքացիական գործ, լինելով այդքան ծանրաբեռնված, վկան մարտի 1-ի նիստն այդքան մանրամասնությամբ հիշում է։ Անժելա Հովսեփյանը, պատասխանելով հարցին, ասաց․«Պայմանավորված է իմ հիշողությամբ․ կան գործեր, որոնք տպավորվում են, որոնք վիճահարույց են»։
Այսպիսով, ավարտվեց դատաքննության փուլը։ Դատարանն անցում կատարաեց դատական վիճաբանությունների փուլին։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նշենք, որ Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել