ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմավիրի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ արդյունավետ միջոցառումներ են իրականացվել 08/07/2019 11:49 | Քրեական խրոնիկոն
Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, մարզի դատախազության նախաձեռնությամբ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
2019թ. 1-ին կիսամյակում մարզի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային հանցագործության 35 դեպք, որից 8-ը մահվան ելքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան ելքով դեպքերն ավելացել են երկուսով, սակայն ընդհանուր առմամբ ՃՏՀ-ների աճ տեղի չի ունեցել: Մարզի դատախազությունում ուսումնասիրվել են արձանագրված ՃՏՊ-ները ծնող պայմանները և պատճառները և դրանց հիման վրա իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:
Մասնավորապես Երևան-Արմավիր ավտոմայրուղում տեղի ունեցած ՃՏՊ-ների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց առաջացման պայմաններից է մայրուղու անմիջական հարևանությամբ գյուղմթերքի առևտրի գոտիների տեղակայությունը: Թեև դրանք դուրս են ճանապարհի երթևեկելի մասից, սակայն կոնկրետ վայրերում չափազանց մոտ գտնվելու պատճառով առաջացնում էին տրանսպորտային միջոցների կուտակումներ, ինչի արդյունքում մասամբ փակվում և վտանգավոր էին դառնում երթևեկելի հատվածները: Արմավիրի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտադրել էր այս խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված՝ մարզի դատախազության կողմից հաղորդում էր ուղարկվել Արմավիրի մարզպետին` Երևան–Արմավիր ճանապարհի կողնակներում ինքնաբուխ գոյացած գյուղմթերքների առևտրի գոտիները երթևեկելի մասերից հնարավորինս հեռացնելու համար: Արդյունքում գյուղմթերքի առևտրի գոտիները հեռացվել են երթևեկելի մասերից, քայլեր են ձեռնարկվել դրանք առավել անվտանգ գոտիներում կենտրոնացված իրականացնելու ուղղությամբ: Արդյունքում մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով ՃՏՊ-ներ, այս գործոնով պայմանավորված, չեն արձանագրվել:
Վրաերթերին նպաստում էր նաև Մեծամոր քաղաքին հարակից ճանապարհահատվածին հետիոտնային անցման գոտիների առկայության հետ մեկտեղ այդ հատվածում թույլատրելի արագությունը 90կմ/ժ սահմանված լինելու հանգամանքը: Այդ երկու պայմանների միաժամանակյա առկայությունն էականորեն բարձրացնում էր վրաերթերի հավանականությունը, քանի որ վարորդները, ունենալով բարձր՝ 90 կմ/ժ արագություն, հետիոտնի անցնելու պահին չէին կարողանում կանգնեցնել ավտոմեքենան: Նախորդ տարվա 1-ին կիսամյակում այդ պատճառով արձանագրվել էր 4 դեպք, որոնցից 2-ը՝ մահվան ելքով: Վթարային իրավիճակների առաջացման հավանականությունը ցածրացնելու նպատակով մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին և ՀՀ (նախկին) կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, որոնց պահանջները կատարվել են: Արդյունքում 2019թ. 1-ին կիսամյակում այդ հատվածում որևէ դեպք չի արձանագրվել:
Վթարային իրադրության առաջացմանը նպաստող պայման է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ որոշ ճանապարհների առկա գծանշումները ջնջված են եղել, բացակայել են ճանապարհային նշանները: Հիշյալ նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ մարզի դատախազության կողմից միջնորդագրեր են ուղարկվել (նախկին) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ ՃՈ ծառայության պետին: Դրանց քննարկման արդյունքում տեղադրվել են բացակայող ճանապարհային նշանները, գծանշումների թարմացումները ներառվել են ճանապարհների սպասարկման ամենամյա ծրագրերում:
Բայցի այդ, հաշվի առնելով, որ Վաղարշապատ-Արմավիր ճանապարհահատվածում գիշերային ժամերին տեղի ունեցած վթարների մի մասի պատճառը ցածր տեսանելիությունն է, ինչը անհրաժեշտ էր դարձնում այդ հատվածում լուսավորության անցկացման հարցի լուծումը՝ այս նպատակով ևս ՀՀ (նախկին) կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն միջնորդագիր էր ուղարկվել:
Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում ՃՏՀ-ների էական՝ 50 տոկոսով նվազում է արձանագրվել Արմավիրի և Բաղրամյանի, 100 տոկոսով՝ Մեծամորի շրջաններում: Փոխարենը դեպքերի աճ է արձանագրվել Վաղարշապատի տարածաշրանում, որին նպաստող գործոնների, պայմանների և պատճառների վերլուծումը, դրանից բխող կոնկրետ միջոցառումների նախաձեռնումը, որպես առաջնահերթություն, արդեն իսկ ընդգրկվել է մարզի դատախազության գործունեության այս տարվա 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան