ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա ի՞նչ է ասելու Անդրանիկ Քոչարյանը 08/06/2019 15:23 | Վերլուծություններ
Դատարկ փուչիկների նման մեկ-մեկ պայթում են ՀՔԾ հորինած պատմությունները, կարված գործերը: Արդյունքում՝ փաստն այն է, որ ՀՔԾ-ն մեծ աղմուկից, բազմաթիվ շոուներից հետո խայտառակ կերպով տապալել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը:
Այս համատեքստում վերջին ցնցող փաստը Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի՝ օգոստոսի 4-ին ազատ արձակումն էր Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել է վերջինիս կալանավորման երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, այդ ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Վաղարշակ Գևորգյանը կալանքի միջնորդություն չներկայացնելու վերաբերյալ շեշտել էր, թե՝ «Ապացույցների բավարար զանգված ձեռք չի բերվել, որով կարողանան ապացուցել կամ հիմնավորել, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, որին մասնակից է եղել Գեղամ Պետրոսյանը»։ Իրականում ոչ միայն ապացույցները բավարար չեն եղել նրա կալանավորման համար, հիմա պարզ է դառնում, որ նման դեպք տեղի ունենալու մասին էլ ապացույցներ չկան: Հարց է ծագում՝ ինչու՞ էր ՀՔԾ-ն աղմուկ-աղաղակով, արագ-արագ ձերբակալում, ապա կալանքի տակ պահում ոստիկանության գնդապետին: Վարչապետի մակարդակով էլ գովասանքի արժանացավ՝ թե տեսեք՝ ՀՔԾ-ն ինչ արդյունավետ է գործում:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը թեթև հանցանքի մեջ չէր մեղադրվում, նրան մեղադրանք էր առաջադրված ամենածանր հանցագործության՝ մարդուն կյանքից զրկելու համար՝ 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ: Ընդ որում՝ դիտավորությամբ:
ՀՔԾ տխրահռչակ բացահայտումների մեջ այս մեկն ուղղակի Հատուկ քննչական ծառայության խայտառակությունը կարելի է համարել, որին հետևեց իշխանությունների ոգևորված մեկնաբանությունները, ընդհուպ՝ սա դեռ սկիզբն է 10 սպանությունների բացահայտման մասով, դեռ տեսեք ինչեր են լինելու:
Այդ օրերին ՀՔԾ-ի այդ ցնցող «բացահայտման» ՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության վերաբերյալ ԱԺ իմքայլական պատգամավոր, փաստահավաք խմբի անդամ, նախկին ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարյանի քաղաքական հայտարարությունը ինքնախոստովանության հանգույն հնչեց: Նա այն ժամանակ հայտարարեց, թե՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը խոսում է այն մասին, որ նախաքննական մարմինը Մարտի 1-ի բացահայտումը չի կապում միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հետ: Դե իհարկե: Չէ՞ որ հենց այդ օրերին եվրոպական շրջանակներից այդ համատեքստում կասկածներ էին հնչել , ուստի մի թիրախ պիտի գտնվեր, որ Քոչարյանն իր դարակազմիկ հայտարարությունն աներ:
Հարց է ծագում՝ հիմա ի՞նչ է ասելու Անդրանիկ Քոչարյանը:
Արդեն իսկ մասնագիտական շրջանակները համոզմունք են հայտնում, որ ՀՔԾ-ն Գեղամ Պետրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդություն ընդհանրապես չի ներկայացնի, այն մտայնությամբ, որ եթե կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միանգամից միջնորդություն չի ներկայացվել, նշանակում է, որ հետագայում նույնպես նման միջնորդություն չի լինի:
Իսկ միգուցե վաղ է դեռ այս մասին վստահություն հայտնելը, ի վերջո, նախորդ ողջ ընթացքում ՀՔԾ որոշումներում ոչ թե իրավական հիմքերն են գերակա եղել, այլ շոուն և աղմուկը:
Եվ քանի դեռ Անդրանիկ Քոչարյանը լռում է, կարելի է նաև հիպոթետիկ ենթադրություններ անել, ասենք, գուցե նա Մարտի 1-ի հետ կապված նոր բացահայտումներ է հղանում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ