ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե քաղաքապետարանը չի կարողանում լուծել աղբահանության խնդիրը, թող դիմի հասարակությանը. Հարությունյան 08/06/2019 12:51 | ԼՐԱՀՈՍ
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի կատարել իր նախընտրական խոստումները:
Նա անհանգստացած է աղբահանության խնդրով և այդ կապակցությամբ հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու ‹‹Սանիթեք›› ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը, սակայն հարցմանը քաղաքապետարանից այդպես էլ չեն պատասխանել:
«Անցել է օրենքով սահմանված 5-օրյա ժամկետն ու առ այսօր պատասխան չկա, չնայած նրան, որ քաղաքապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքի միջոցով, քննարկումների ժամանակ հավաստիացնում է, թե որևէ խնդիր և գաղտնիք չկա: Մարդիկ այդ պայմանագրի առանձին հատվածներին հղում անելով փորձում են ստեղծել հասարակական կարծիք››,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ արդեն 10 ամիս է, ինչ Հայկ Մարությանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը և շատ հանգիստ կարող էր լուծարել ‹‹Սանիթեքի›› հետ պայմանագիրը:
‹‹Ես չեմ ասում, որ ‹‹Սանիթեքը›› պատշաճ աղբահանություն է իրականացնում, բայց եկեք նաև չպնդենք, որ քաղաքապետարանը որևէ թերացում չունի, հակառակ պարագայում քաղաքապետարանը մեծ սիրով պետք է հրապարակեր պայմանագիրը››,-ասաց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողը:
Պատասխանելով «Փաստինֆո››-ի հարցին՝ եթե ‹‹Սանիթեքի›› հետ պայմանագիրը խզվի, ապա ինչպե՞ս է աղբահանությունն իրականացվելու՝ հաշվի առնելով այն, որ նրան փոխարինող օպերատոր այս պահին չկա, Հարությունյանն ասաց.
«Քաղաքապետի պաշտոնը ոչ թե Բաբկեն Հարությունյանն է զբաղեցնում, այլ Հայկը Մարության, և որպես քաղաքապետ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր, որ 6 ամսից մեկ տարվա ժամկետում աղբահանության խնդիրը պետք է լուծվի, աղբի ֆոնին տեսահոլովակներ էր նկարում, թե գալու է և խնդիրը լուծելու է: Հիմա դա է՞լ մենք պետք է մտածենք: Եթե չեն կարողանում լուծել, թող դիմեն հասարակությանը, մենք էլ հրավիրենք իրավաբանների ու հուշեն քաղաքապետարանին, խնդիրը լուծենք››:
Հարությունյանն ասուլիսի ավարտին քաղաքապետարանի ընդունարան հանձնեց 21 հարցում, որոնք վերաբերում են Հայկ Մարությանի նախընտրական խոստումներին վերաբերող հարցեր: Նա նաև նշեց, որ այս անգամ զիջումների չեն գնալու և եթե քաղաքապետարանից պատասխան չստանան, օրենքով սահմանված կարգով դիմելու են դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ