ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դմփ-դմփ-հու»-ն փոխարինեց «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ»-ով. ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը չի հաշվարկել իր հայտարարությունների հետեւանքները 08/06/2019 15:07 | Քաղաքական
«Միանշանակ է, որ նման կոչերը ադրբեջանական կողմն օգտագործելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեռամբ կամ միջազգային այլ հարթակներում Հայաստանի վրա դիվանագիտական ճնշումներ գործադրելու համար: Արդեն երեկ մենք տեսանք , որ ադրբեջանական մամուլը այդ լուրը որպես սենսացիոն կամ գլխավոր ուղերձ սկսեց տարածել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «միացում» կոչին:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վերածննդի հրապարակում ելույթն ուղեկցեց 1988թ –ի համաժողովրդական շարժման «միացում» կոչով, ապա ելույթի ընթացքում մի քանի անգամ խոսքն ընդմիջեց նույն կոչերով եւ հայտարարեց, որ «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ»:
Հրանտ Մելիք –Շահնազարյանի խոսքով, սակայն, ամենամտահոգիչն այն չէ, որ ադրբեջանական կողմը փորձելու է ինչ-ինչ խնդիրների պատասխանատվությունը թողնել հայկական կողմի վրա, օրինակ, հայտարարել, որ պաշտոնական Երեւանի նպատակը խաղաղության հաստատումը չէ, այլ այն է, թե որքանով է պաշտոնական Երեւանը պատրաստ արձագանքել այդ շահարկումներին:
«Գրեթե համոզված եմ , որ պաշտոնական Երեւանը կամ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի հաշվարկել նման հայտարարությունների հետեւանքները: Նա հանդես է գալիս հայտարարություններով, որոնք իրագործելու կամ որոնց հետեւանքները մեղմելու մշակումները նախապես չի ունենում: Երեկվա հայտարարությունն ընդամենը այդ պահին հրապարակում հավաքված մարդկանց աչքին լավը երեւալու ցանկություն էր, ուրիշ ոչ մի բան»,-նշում է քաղաքագետը՝ հավելելով.«Հիմա, երբ այդ կոչերը նորից հնչեցին Արցախի Վերածննդի հրապարակում, բոլորիս պարտականությունը պետք է լինի պահանջել վարչապետից՝ նախ ցույց տալ ճանապարհային քարտեզը , որը կապահովի միացումը՝ առանց սպառնալիքներ առաջացնելու հայկական երկու պետությունների համար եւ երկրորդ՝ գնալ այդ ճանապարհով, որովհետեւ, երբ հայտարարում ես, պետք է կյանքի կոչես հայտարարությունդ»:
Քաղաքագետը նաեւ հակասություններ է տեսնում Նիկոլ Փաշինյանի երեկվա եւ նախկին հայտարարությունների միջեւ:Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ: «Նա նախ փորձում է Արցախը, որպես առանձին սուբյեկտ ընդգծել, անընդհատ ասում է , որ այնտեղի իշխանություններն իրենք պետք է ներկայացնեն Արցախի ժողովրդին, մյուս կողմից «միացում» է ասում: Իմ համոզմամբ, երկու դեպքում էլ գործ ունենք պարզապես պոպուլիստական կոչերի ու հայտարարությունների հետ եւ ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանին չի էլ հուզում, որ իր ասած մեկ խոսքը հակասում է մյուսի , ավելին, նրան չի հուզում, որ իր որեւէ խոսք հետագայում գործ չի դառնում»,-շեշտում է Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
Ըստ քաղաքագետի, տպավորություն էր, թե երեկ հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պարզապես իր հանրահայտ «դմփ-դմփ-հու»-ն փոխարինեց «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ» արտահայտությամբ: «Տպավորությունն այնպիսին էր, որ խոսքի մեջ, երբ պետք էր հրապարակում հավաքված մարդկանց աշխուժացնել, Փաշինյանը հնչեցնում էր նման հայտարարություններ , ուրիշ ոչ մի բան»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ