ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդագրական ռազմավարությունը ևս փոխարինվում է պոպուլիզմով 08/06/2019 18:10 | Վերլուծություններ
Հիշեցման կարգով նշեմ, որ նախորդ տարվա սկզբին կառավարության քննարկմանն էր ներկայացված ՀՀ ժողովրդագրական ռազմավարության նախագիծը, որի հիմնական թիրախն էր՝ 2040 թվականին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:
Իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները հայտատարեցին՝ այլևս նման ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն և կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության և ծնելիության բում: Բնակչության թիվն էլ ինքնաբերաբար՝ թռիչքային կաճի:
Իհարկե, սա ևս պոպուլիզմի դասական դրսևորում է՝ մեր երկրի զարգացման ռազմավարական ոլորտ հանդիսացող ժողովրդագրության վերաբերյալ:
Իշխանությունը վերցնելուց հետո անցել է 15 ամիս:
Կառավարությունն իր 2018 թվականի ծրագրի կատարողականով փաստում էր, որ ծնելիության խրախուսման նպատակով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից այն դարձել է 150 հազար դրամ: Այս փոփոխությունը դրված նպատակի իրացման տեսանկյունից առաջացնում էր առարկայական մի շարք հարցեր, որոնք էդպես էլ պատասխանատուները թողեցին անպատասխան: Հարյուր հազար դրամ է՞ր պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները: Գնահատվա՞ծ է այս փոփոխության իրական ազդեցությունը ծնելիության ցուցանիշի ավելացման վրա, թե՞ սա կդառնա պետական բյուջեից կատարվող անարդյունավետ հերթական ծախսը:
Ցավոք, մեր մտահոգություններն իրականություն դարձան: Այս ընթացքում ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն այդպես էլ «չենթարկվեցին» օրվա իշխանությունների ականջահաճո հորդորներին: Իրականում պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է հակառակը՝ այս տարվա առաջին կիսամյակում ծնվածների թիվը նվազել է 150-ով, իսկ մահացածների թիվը աճել է 572-ով:
Այս տարվա հուլիսի 1-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է նաև Հայաստանի մշտական բնակչության թիվը՝ 8200-ով։
Հայրենադարձության բումը ևս տեսանելի չի: Փոխարենը՝ հետևողականորեն ավելանում է տնտեսապես հետամնաց որոշ երկրների քաղաքացիների ներհոսքը մեր երկիր: Վերջինիս հնարավոր հետևանքների ու իրական ռիսկերի վերաբերյալ բազմիցս ենք ահազանգել և ներկայացրել ենք կարգավորման կոնկրետ լուծումներ:
Ժողովրդագրական խնդիրների առումով հատկանշական է նաև, որ ինչպես կառավարության ծրագրի կատարողականի զեկույցում, այնպես էլ 2019 թվականին հաստատված կառավարության հնգամյա նոր ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Սա, ի դեպ, ՀՀ Սահմանադրության պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն: Այս հարցին ևս բազմիցս ենք անրադարձել, ցավոք՝ իշխանությունները սա էլ են թողել անարձագանք:
Մասնավորապես, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներից պետք է լիներ ծնունդների աճի խթանումը և բազմազավակության խրախուսումը:
Փոխարենը օրվա իշխանությունները օրակարգ են բերում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու մեր ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքների այլասերման համար իրավական այսօրինակ հիմքերի ապահովումը:
Ի հեճուկս փաստացի միտումների, օրերս էլ հայտարարեցին՝ 2050 թվականին պետք է դառնանք ոչ ավել, ոչ պակաս՝ 5 միլիոն: Ի դեպ, օրվա իշխանությունն իր նախընտրական ծրագրով խոստանում էր ոչ թե այս թիրախը, այլ՝ 20 տարում կրկնապատկել մեր երկրի բնակչության թիվը: Այսինքն՝ իրենց քաղաքական ուժի կողմից իշխանությունը վերցնելու պարագայում, 2040 թվականին մեր երկիրը պետք է ունենար 6 միլիոն բնակչություն:
Փաստորեն, իշխանության գալուց հետո խոստումը էապես մեղմվել է՝ թիրախի ժամկետն են ավելացրել 10 տարով, իսկ բնակչության ակնկալվող թիվը նվազեցրել են 1 միլիոնով:
Այսպիսով, կանխատեսումը դառնում է իրատեսական: Եվ ամենակարևորը՝ օրվա իշխանությունների կողմից հնչեցվող թիրախն ամբողջապես համապատասխանեցվել է նախորդ կառավարության կողմից մշակված ժողովրդագրական ռազմավարության նախագծի հիմնական թիրախին՝ 2040 թվականին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:
Ի դեպ, իշխանափոխության օրերին և դրանից հետո՝ նոր իշխանություններն անխնա քննադատել են ժողովրդագրական ռազմավարության այս նախագիծը՝ նույնիսկ ծանոթ չլինելով դրա հիմնական բովանդակությանը:
Այնուամենայնիվ, կարծես առաջին դրական քայլը վերջապես արվեց՝ օրվա իշխանությունը ստանձնում է ժողովրդագրության ոլորտում ռազմավարական հիմնական թիրախը: Ավելի լավ է ուշ, քան երբեք:
Հուսանք, որ տրամաբանական հաջորդ քայլերն այս չափ չեն ուշանա: Գործող կառավարությունը «քարը փեշից կթափի», մի կողմ կթողնի պոպուլիզմը գոնե կարևորագույն այս ոլորտում, կընդունի ժողովրդագրական ռազմավարության պատրաստի նախագիծը և կստանձնի լիարժեք պատասխանատվություն դրա իրականացման համար:
Այս դեպքում կարող է ստեղծվել առարկայական հնարավորություն ժողովրդագրական քաղաքականության համակարգված իրականացման և սահմանված վերջնարդյունքներն առավելագույնս ապահովելու համար, ըստ որի՝ սոցիալ-ժողովրդագրական ուղղվածություն ունեցող գործող ու նոր ներդրվող բազմոլորտ ծրագրերի իրականացում, արդյունքների պարբերական գնահատում և իրավիճակից բխող՝ ճկուն փոփոխություններ ու թիրախավորում:
Առանց այս քայլերի հետևողական իրագործման, ընդհանուր առմամբ, անորոշ և հետևաբար նաև՝ ռիսկային է լինելու ժողովրդագրական ճգնաժամի մոտեցող իրավիճակի առաջանցիկ բարելավումը՝ դրված հիմնական նպատակի գործնական իրացումը:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից