ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբորը ոստիկանության բաժին են ներկայացրել առանց համապատասխան ծանուցագրի. Դատարանն արձանագրում է խախտումները 08/06/2019 18:36 | Քրեական խրոնիկոն
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո նրա մեքենան դեպքի վայրից տանելու գործով այսօր նրա եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ սա այն դեպքում, երբ վերջինս է հայտարարել, որ բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժանում իր նկատմամբ բռնություն է գործադրվել, իսկ դատարանն էլ արձանագրել է, որ նրան ոստիկանություն բերման ենթարկելու ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Ռ.Մանուկյանը օգոստոսի 3-ին ձերբակալվել էր արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով։
Մինչդեռ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալությունը համարել էր ոչ իրավաչափ՝ փաստելով, որ կասկածյալին ձերբակալելու նպատակի վերաբերյալ որևէ հիմք վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ներկայացվել։ Քննիչը պարզապես նշել է, որ կասկածյալը դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին, սակայն վերոնշյալ հանգամանքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ դատարան չի ներկայացվել։ Ավելին, դատարան չեն ներկայացվել նաեւ հիմքեր, թե Ռ.Մանուկյանը փորձել է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։
«Դատարանում քննիչի կողմից տրված պարզաբանումներով հիմնավորվել է, որ գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման
ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր, որպիսի հանգամանքներն էլ խոսում են այն մասին, որ բացակայում է կասկածյալ Մանուկյանի կողմից թաքնվելու կամ նոր հանցագործություն կատարելու նպատակը»,- արձանագրել է դատարանը՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցները չունենալով կոնկրետ հանձնարարություն կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու վերաբերյալ, փորձել են Ռ.Մանուկյանին տանել ոստիկանության բաժին, իսկ վերջինս էլ հրաժարվել է առանց ծանուցագրի կամ բերման ենթարկելու որոշման ներկայանալ ոստիկանություն։
Դատարանի որոշմամբ Ռ.Մանուկյանն անհապաղ ազատ էր արձակվել արգելանքից։ Ավելին, պարզվել է, որ Ռ.Մանուկյանը ոչ միայն առանց որեւէ հիմքի է տարվել ոստիկանություն, այլ նաեւ այնտեղ բռնության է ենթարկվել, ինչի մասին գործարարի եղբայրը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՔԾ։
Հետաքրքիրն այն է, որ դատարանի կողմից արձանագրված խախտումներից հետո նախաքննական մարմինը Ռ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրել ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իր եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխելու համար, ինչը որակվել է որպես արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչություն, այլ նաեւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար։
«Եթե ոստիկանների գործողությունները եղել են չփաստարկված և անօրինական, հետևաբար նրանց անօրինական տրված պահանջը չկատարելը չէր կարող Ռոբերտ Մանուկյանի համար 316-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման հիմք առաջացնել», - «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Վերջինս ավելացրեց նաև, որ քննչական մարմինը 332-րդ հոդվածով քրեական գործով զբաղվելու փոխարեն, զբաղված է ոստիկաններին «պաշտպանության» տակ վերցնելու գործողություններով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից