ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանդել, քանդել մինչև վերջ 08/05/2019 14:37 | Քաղաքական
«Հեղափոխության ժամանակաշրջանում եւ ինչ-որ առումով նաեւ դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»,-Հայաստանի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետարձակուրդային այս դիտարկումները, իր խոսքով հիմնված են ինչ-որ գաղտնի, գերգաղտնի փաստաթղթի վրա, որը նախորդ իշխանության օրոք է մշակվել։
Արձանագրենք, որ սա այն հերթական դեպքերից է, երբ Փաշինյանն իր մտքերն ու ցանկությունները բարձրաձայնում է՝ վկայակոչելով ու մեղադրելով նախկիններին: Բայց երկրի ղեկավարի դոմինանտ միտքը՝ «մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»` արդեն իսկ մեծ վտանգներ է պարունակում, քանի որ նրա եզրակացությունը մի տեսակ վերջնագրային է:
Սակայն, զարմանալի ոչինչ չկա այստեղ, քանի որ տվյալ դեպքում սորոսյան քանդարարության գաղափարաբանությամբ առաջնորդվող ներկա իշխանությունը որոշել է քանդարարի իր միսիան նույնպես նախորդ իշխանություններից ստացած ժառանգությամբ պատճառաբանել: Իսկ սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը ժողովրդի կողմից մերժված լինելու վախի և տագնապների մեջ է:
Ուստի արձակուրդի ընթացքում զանազան փարթիներ կազմակերպելու արանքում ՀՀ վարչապետը, պարզվում է, նաև մտավոր գործունեություն է իրականացրել՝ փաստաթղթեր է ուսումնասիրել: Ընդ որում, հետաքրքիր է պետական կառավարման համակարգում աշխատանքային կարգի փաստաթղթերում երկրի վարչապետի որոնումները, դրանց մոտիվացիան: Վերջինս ակնհայտորեն պայմանավորված է իր պաշտոնավարման շրջանում կառավարման ոլորտում սեփական ձախողումների պատճառահետևանքային կապեր փնտրել-գտնելու մարմաջով:
Գաղտնի, հույժ գաղտնի, գերգաղտնի, թերևս, երևակայական այդ փաստաթուղթը մի տեսակ նրա համար բռնվելու տեղ է՝ իր ապագա քայլերը իրականացնելու ճանապարհին:
Դրանով նա մի կողմից փորձում է և առաջիկայում ավելի տենդորեն է փորձելու արդարացնել իր և իր կառավարության անգործությունը, թե՝ տեսեք՝ նախկիններն իրենք են փաստել թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը:
Սրան հետևում է վարչապետի արդարացումը՝ այն պրոբլեմները, որ նշվում են, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել / Ի դեպ, այս նույն մոտիվացիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն տևական ժամանակ շրջանառում է՝ պատճառաբանելով քաղաքի աղբահանությունն իրականացնելու իր անզորությունը/:
Փաշինյանի եզրակացությունը հիմնված է իր համար ցանկալին որպես իրականություն ներկայացնելու վրա:
Հեղափոխության ժամանակաշրջանում եւ ինչ-որ առումով նաեւ դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում,- ասում է Փաշինյանը: Նկատենք, որ այսպես կոչված թավշյա հեղափոխության միտք բանին հենց ազգային և պետական ինստիտուտները կազմաքանդելուն էր ուղղված, ինչն արդեն մեկ տարուց ավելի իրականացվում է Փաշինյանի և նրա համախոհների կողմից: Եվ եթե սորոսական թևը լծված է ազգային ինստիտուտները վարկաբեկելուն, ապա քպական՝ պետական ոլորտում գործող, թիմը պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու գործին է լծված: Եվ միայն ու բացառապես յուրաքանչյուր գերատեսչությունում դեռևս մնացած հին կադրերի շնորհիվ և միջոցով է, որ համակարգը շարունակում է գործել:
Այսօր փաստն այն է, որ մեր երկրում ինստիտուցիոնալ պրոբլեմ ունենք, չկան ինստիտուտներ, որոնք լուծեն մարդկանց հարցերը, ամենաբազմազան խնդիրները,-ասում է Փաշինյանը: Ամբողջ հարցն այն է, որ ինստիտուտները կան, այս համատեքստում մենք պրոբլեմ չունենք: Կան նաև հիմնարար օրենքները: Կադրերը չկան, կադրերն են բացակա: Կադրերի սով է Փաշինյանի բանկում: Նրա բերած կադրերը կառավարման համակարգից ոչ միայն մղոններով հեռու են, այլև հակացուցված են պետական համակարգում աշխատելու համար:
Ի դեպ, Փաշինյանի բերած օրինակներն արդեն իսկ ցուցանում են, որ ասելիք չկա: Ինչ ինստիտուցիոնալ ձախողման մասին կարող է խոսք լինել, երբ նրա բերած միակ օրինակը վերաբերում է պետգնումներին, մրցույթներին: Սրա հետ էլ նա մի տեսակ փորձում է սղղացնել իր պատկերացրած՝ անկախ դատական համակարգ ունենալու իդեա-ֆիքսը: Այսօր իրավական ոլորտը, մասնավորաբար, փաստաբանական կորպուսը, ուր լավագույն իրավաբաններն են կենտրոնացել, Փաշինյանի համար գլխացավանք է դարձել: Իսկ պետգնումների մրցույթների կարգը թույլ չի տալիս ներկաներին տոտալ կերպով իրենց մարդկանց նշանակել՝ Սանիտեքի օրինակը՝ վկա:
Ինչպես ասում են՝ վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում:
Հին աշխարհը քանդել -նորը սարքելու պրոլետարական-լենինյան բանաձևով առաջնորդվող Փաշինյանն, ի դեպ, այս կարգախոսը մինչև վերջ իրականացնելու խնդիր իր առջև, ըստ ամենայնի չի դրել: Նրա խնդիրը քանդելն է: Նա կառուցող տեսակ չէ, նա քանդող է: Հեռու չգնանք՝ տերպետրոսյանական՝ պայքար, պայքար մինչև վերջ կարգախոսի միտք բանին էլ քանդելն է՝ քանդել, քանդել մինչև վերջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ