ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությանը նոր փորձություն է սպասվում. Ինչպե՞ս դուրս գալ այս թնջուկից 08/05/2019 10:45 | ԼՐԱՀՈՍ
Այլևս պարզ է, որ կառավարությանը չի հաջողվելու հետաձգել երրորդ երկրներից ավտոմեքենաներ ներկրելու Հայաստանին տրված արտոնյալ ժամկետը։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ի գործելու են բոլորվին այլ հարաբերություններ. մի քանի անգամ բարձրանալու է ավտոմաքսատուրքը, ինչի հետևանքով ավարտվելու է այն երանելի ժամանակաշրջանը, երբ Հայաստանը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի նպաստավոր շուկա` Եվրասիական միության տարածքում։
Այսօր ներմուծվող ավտոմեքենաների զգալի մասը, գուցե նույնիսկ մեծ մասը, մատակարարվում է ԵԱՏՄ անդամ երկրներ և առաջին հերթին Ղազախստան ու Ռուսաստան։ Այդ գործընթացը ավելի վաղ էր սկսվել, սակայն ակտիվացավ հատկապես վերջին մեկուկես-երկու տարիներին։ Դրա վկայություններից մեկն էլ ներմուծվող մեքենաների թվի կտրուկ ավելացումն է։ Անցած տարի այն հասավ 67 հազարի, ինչը ռեկորդային ցուցանիշ էր տրանսպորտային միջոցների ներմուծման առումով։
Ակտիվությունը պահպանվում է նաև այս տարվա ընթացքում։ Արդեն տարեսկզբի յոթ ամիսներին այնքան մեքենա է մտել Հայաստան, որքան անցած ամբողջ տարվա ընթացքում։
Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ ներմուծումը կարող է հասնել 120-130 հազարի, գուցե նույնիսկ ավելի շատ։ Թեև արդեն այժմվանից սկսել են որոշակի նախազգուշական միջոցառումներ կիրառել` հետագայում սպասվող խնդիրներից խուսափելու ակնկալիքով։ Մասնավորապես արգելափակվում են այն կայքերը, որտեղից հայաստանյան ներկրողները տրանսպորտային միջոցներ են ձեռք բերում։
Կառավարությունն անհանգստացած է, որ մաքսային նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելուց հետո կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ, եթե շարունակվի նույն տեմպով մեքենաների ձեռքբերումը։ Կասկած չկա, որ կգտնվեն բազմաթիվ ներմուծողներ, ովքեր չեն հասցնի տեղավորվել սահմանված ժամկետների մեջ։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ։ Ոչ վաղ անցյալում կառավարությունը նման իրավիճակ առջև մեկ անգամ արդեն կանգնել է` աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման համար կիրառվող արգելանքի պատճառով։ Սակայն եթե այն ժամանակ դա հնարավոր եղավ կարգավորել ներքին օրենսդրական դաշտում, ապա հիմա իրավիճակը շատ ավելի բարդ է լինելու։
Բայց իհարկե խնդիրը միայն դա չէ։ Երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային արտոնյալ ժամկետի ավարտից հետո շատերը կանգնելու են գործազրկության փաստի առջև։ Վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիներ այս ոլորտում էին վաստակում իրենց հացը։ Մաքսատուրքերի բարձրացումից հետո նրանք կորցնելու են այդ հնարավորությունը։ Եվ ընդհանրապես կտրուկ կրճատվելու է Հայաստան մտնող տրանսպորտային միջոցների թիվը։
Սա խնդիր է դառնալու ոչ միայն ոլորտում զբաղված քաղաքացիների, այլև կառավարության համար, որը զրկվելու է բավական լուրջ բյուջետային միջոցներից։ Այսօր յուրաքանչյուր մեքենայի ներմուծումից պետական բյուջեն ստանում է միջին հաշվով շուրջ հազար դոլարին համարժեք գումար։ Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ բյուջետային եկամուտներն այս հատվածից կարող են հասնել ընդհուպ մինչև 120-130 մլն դոլարի։
Հաջորդ տարի այլևս նման ակնկալիքներ չեն կարող լինել։ Բյուջեն խոշոր գումարներ կկորցնի այս ոլորտում։
Ու չնայած այժմ դիտարկվում է մաքսատուրքի արտոնյալ ժամկետի ավարտից հետո ներքին օրենսդրության միջոցով հայաստանյան ներմուծողների համար որոշակի նպաստավոր դաշտ ստեղծելու հնարավորությունը, խոսքը մասնավորապես ավտոմեքենաների նրկրումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին է, այնուհանդերձ դրա հավանականությունը մեծ չէ։ Այն անուղղակիորեն առնչվում է ԵԱՏՄ ամբողջ շուկային։ Եվ բացի այդ` հակասում է կառույցի տրամաբանությանը։
Այնպես որ, առաջիկայում կառավարությանը լուրջ փորձություն է սպասվում։ Երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումից մի կողմից տուժելու է պետական բյուջեն, մյուս կողմից` մեծանալու է գործազրկության վտանգը։ Կառավարությունը պատրաստ չէ ոլորտում զբաղված հազարավոր քաղաքացիներին այլընտրանքային աշխատանք առաջարկել։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում աշխատատեղերի ստեղծման առումով այդպես էլ չհաջողվեց առաջընթաց ապահովել։ Ու որքան էլ վարչապետը ժամանակին խոսում էր 51 հազար աշխատատեղերի ավելացման մասին, փաստն այն է, որ Հայաստանում նոր աշխատատեղեր, եթե նույնիսկ ստեղծվում են, ապա այդպիսիք չափազանց քիչ են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից