ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի ելույթը պարունակում էր վտանգավոր արձանագրումներ. Արման Բաբաջանյան 08/05/2019 23:58 | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթը բազմաշերտ էր, այդպիով նաև որոշակիորեն հակասական, հակասական լինելով՝ զգայական ու հուզական: Նիկոլ Փաշինյանի ելույթն այսպես է գնահատել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա կարծիքով` այն մասամբ հեղափոխության առաջնորդի, մասամբ պետական գործչի, մասամբ երազողի ելույթ էր, որը պարունակում էր ինչպես բազմաթիվ դրական շեշտադրումներ, այնպես էլ մի շարք վիճելի ու տարակուսելի, երբեմն նաև վտանգավոր արձանագրումներ:
«Նիկոլ Փաշինյանի ելույթում կարմիր թելով անցնում էր համահայակականության թեզը, ինչը միանգամայն դրական է ու ողջունելի: Մյուս կողմից համահայակականությունը Նիկոլ Փաշինյանն ըստ էության ածանցում, երկրոդում էր թավշա հեղափոխությանը: Այն դեպքում, երբ 2018-ի հեղափոխությունը, որքան էլ մասնակիցների առումով համընդգրկուն, այդուհանդերձ ներպետական գործընթաց էր:
Թավշյա հեղափոխության պրիզմայով էր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում նաև Արցախը, Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ այդպիսով հեղափոխությունն ըստ էության դասելով ամեն ինչից վեր, որպես ամենայնի սկիզբ:
Հեղափոխության ֆետիշացումը Նիկոլ Փաշինյանի կողմից նոր երևույթ չէ, այն դրսևորվել է անցած մեկուկես տարաների նրա գրեթե բոլոր ելույթներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այդ առումով Նիկոլ Փաշինյան գործչի կերպարում հաճախ հեղափոխության առաջնորդը գերակայում է պետության ղեկավարին, ինչը երբեմն հասնում է մտահոգիչ աստիճանի:
Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած նպատակադրումները որքան էլ ականջահաճո էին ու գայթակղիչ, այդուհանդերձ ավելի շատ երազողի, իլյուզիոնիստի, քան պետության ղեկավարի նպատակդրումներ էին, քանի որ վարչապետը՝ ներկայացնելով բոլորիս համար այդքան ցանկալի նպատակները որևէ խոսք չասաց դրանց հասնելու ուղիների, ծրագրերի, մեթոդների մասին: Իսկ առանց ծրագրային ապահովվածության ու առարկայական քայլերի նման նպատակադրումները ընդամենը բարևի ցանկություններ են, ոչ ավելի:
Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենադրական արձանագրումներից մեկը վերաբերում էր Արցախում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, դրանցում որևէ օտար երկրի շահեր սպասարկող սուբյեկտի մասնակցության բացառմանը ու ընհանուր առմամբ Արցախի պետականության պաշտպանությանը:
Նիկոլ Փաշինյանը միարժեքորեն արձանագրեց, որ Հայաստանը, Հայաստանի իշխանությունը կանգնած է Արցախի իշխանությունների կողքին՝ այդ երկրի համար այդչափ կարևոր քաղաքական իրադարձությունների անցկացման առումով:
Նիկոլ Փաշինյանի ելույթի թերևս ամենավիճելի, ինչ որ իմաստով նաև վտանգավոր թեզը «Արցախը Հայաստան է և վերջ», «Միացում» վանկարկումներն էին:
Որքան էլ դրանք հաճելի են զգայական առումով ու արտահայտում են հայ ժողովրդի հավաքական կամքը, այդուհանդերձ միանգամայն այլ երանգ կարող են ստանալ, երբ հնչում են Հայաստանի վարչապետի շուրթերից: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու հաջորդ իսկ օրը հանդես է եկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման խոստմամբ՝ հայտարարելով Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին:
Ցավոք, հայկական կողմը դեռևս հաջողության չի հասել այդ հարցում: Այդ առումով նման հայտարարությունները շատ ավելի են հեռացնում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակադրումը, քանի որ միջազգային հանրության կողմից կարող են տարակուսելի թվալ «Արցախը Հայաստան է և վերջ» և այդ բնույթի այլ արտահայտություններ, որոնք հնչում են ՀՀ վարչապետի կողմից:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա Նիկոլ Փաշինյանը միարժեքորեն հայտարարեց, որ որևէ լուծում կարող է ընդունելի լինել միայն Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամարտահայտման պարագայում՝ բացառելով Արցախի հարցում որևէ դավադրական մոտեցում:
Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն հատվածներից մեկը նրա կողմից առաջ քաշված կոնսենսուսներն էին, որոնք հիմնարար նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի կյանքի ու զարգացման առումով: Դրանց կանդրադառնամ հաջորդիվ», - նշել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան